ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Jerusalem Post»-ին

Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Jerusalem Post»-ին

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին․ Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել: Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով: Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:Հարց. Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:Հարց. Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:Հարց. Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին: Հարց. Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ: Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:
17:12 - 29 հուլիսի, 2020
Հայաստանի վրա հարձակումը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ․ դեսպան Մկրտումյանի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանի վրա հարձակումը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ․ դեսպան Մկրտումյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել  արգենտինական «Clarín» թերթին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային հայ-ադրբեջանական սահմանին։  Արգենտինական թերթում լույս տեսած հարցազրույցի նախաբանում նշվում է․ Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը զգուշացնում է, որ իրավիճակը շատ անկայուն է Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը վերջին երկու շաբաթների ընթացքում չորս անգամ հարձակում է գործել հայկական գյուղերի ուղղությամբ` կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Կա շուրջ քսան զոհ, վնասվել են ջրամատակարարման համակարգեր և էլեկտրական ցանցերը: Առկա է հակամարտության ծավալման մտավախություն մի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան մեծ դերակատարում ունի որպես Ադրբեջանի իշխող դինաստիայի դաշնակից: Հարց. Արդյո՞ք առաջին անգամ է հարձակման ենթարկվում Հայաստանի սահմանը: Էսթերա Մկրտումյան. Առաջին անգամ է, որ հարձակումն ունի նման ծավալ՝ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Տեղագրական առումով, Տավուշի մարզի հայկական գյուղերը շատ մոտ են գտնվում միջազգային սահմանին և բավականին հասանելի թիրախ են հանդիսանում: Տեղի է ունեցել չորս հարձակում, ինչի հետևանքով երկու կողմերում էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել: Հարց. Ադրբեջանը պնդում է, որ հայկական զինված ուժերն են հարձակվել իրենց զորքերի վրա: Էսթերա Մկրտումյան. Այդ հայտարարություններն անհիմն են և որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում` հաշվի առնելով հատկապես Տավուշի մարզի գյուղերի և քաղաքների խոցելիությունը: Հարց. Ի՞նչ եք կարծում, որո՞նք են հատկապես այս պահին Ադրբեջանի կողմից հարձակման դրդապատճառները: Էսթերա Մկրտումյան. 1991թ.-ին, Խորհրդային միության կազմալուծման արդյունքում իր անկախացումից ի վեր, Ադրբեջանում ներքաղաքական գործընթացներն անկայուն զարգացում են ունեցել՝ հանգեցնելով ներկայիս դինաստիային բնորոշ և ավտորիտար ռեժիմին: Ինչպես պատահում է ամբողջատիրական ռեժիմների մեծամասնության պարագայում, փորձ է արվում ներքին խնդիրները և բնակչության դժգոհությունները քողարկել արտաքին բախումներով` երկրում ավելի խորացնելով ազգայնական տրամադրությունները: Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարակվածության մակարդակը, սանիտարահիգիենիկ պատրվակներով անձի ազատությունների սահմանափակումները, ոչ այնքան բազմազան տնտեսության հիմնական աղբյուր հանդիսացող նավթի գնի կտրուկ անկումը, ինչպես նաև առկա սոցիալական ծանր իրավիճակը, երկրի արևմտյան հատվածում ջրային պաշարների սահմանափակումները, ռեժիմի դեմ համատարած բողոքի համատեքստը, պետական համակարգում առկա կոռուպցիան, հայկական բանակի հաջողությունները, Հայաստանի դեմ իրականացված հարձակումների ընթացքում ադրբեջանցի գեներալի մահը և վերջին ժամանակներս սպառազինման մրցավազքում ծախսերի հիմնավորման անհրաժեշտությունն այս հարձակումների հիմքում ընկած պատճառներն են: Հարց. Պատրաստվում է արդյո՞ք Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալել: Արդյո՞ք հենց այդ նպատակով է վերջինս հզորացել իր սպառազինությունները: Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանը սպառազինությունների մրցավազքը դարձրել է պետական քաղաքականություն: Զենքի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կամքը կոտրելու նկրտումները հակասում են համայն մարդկության խաղաղասիրական ձգտումերին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Ադրբեջանական կողմի ռազմատենչ վերաբերմունքին և սպառազինությունների հարստացմանն ի պատասխան` Հայաստանը պետք է պատրաստի վիճակում պահի պաշտպանական հնարավորությունները՝ իր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Հարց. Կա արդյո՞ք Հայաստանում Ադրբեջանի հետ պատերազմի մտավախություն: Հնարավո՞ր է նման սցենար: Էսթերա Մկրտումյան. Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից բանականության հետ որևէ աղերս չունեցող ատելության հռետորաբանությունը, որով քարոզում են ոճրագործությունների կատարել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, ինչպես նաև Ալիևի և իր գործընկերների կողմից համաշխարհային մակարդակով հայ ժողովորդին դատապարտող մշտական հայտարարությունները` Հայաստանը կարող է ակնկալել Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես վերջին օրերին ականատես եղանք, անմիջականորեն Հայաստանի դեմ իրականացվող ցանկացած անկանխատեսելի գործողություններ: Որևէ սցենար չի բացառվում և պետք է պատրաստ լինել ցանկացած արտակարգ իրավիճակի: Հարց. Արդյո՞ք Ադրբեջանը սպառնացել է հարձակման ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը: Էսթերա Մկրտումյան. Այո', ճիշտ է: Այդ հայտարարությունները հնչել են անմիջապես Բաքվի պաշտպանության նախարարությունից, որը, որպես ուղիղ սպառնալիք, նշում է, որ Ադրբեջանն ունի Մեծամորի ատոմակայանը հրթիռային հարձակման ենթարկելու համար անհրաժեշտ զենքերը: Սա աննախադեպ է միջուկային կայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրման ժամանակներից ի վեր: Այդ անպատասխանատու հայտարարությունը, կարծես թե, հաշվի չի առնում այն փաստը, որ նման հարձակումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ և տարածաշրջանային մասշտաբով հանգեցնել բնապահպանական և մարդասիրական աղետի: Հարց. Ի՞նչ դեր է կատարում Թուրքիան այս ճգնաժամում: Էսթերա Մկրտումյան. Թուրքիան լիովին սատարում է Ադրբեջանին, ինչը վերջերս վերահաստատել է իր նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հայտարարություններով: «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի և տարածված կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն ընգծում են իրենց ծագումնաբանական ընդհանրությունը, ազգային, մշակութային, լեզվական և կրոնական ընդհանուր ինքնությունը, ինչպես նաև համընդհանուր շահերն ու Հայաստանի նկատմամբ թշմանանքը: Այս տարածքներում Հայաստանի պատմությունը սկսվել է ավելի քան երեք հազարամյակ առաջ, միջնադարյան ժամանակաշրջանի ավարտին, Կենտրոնական Ասիայից մոնղոլական և թուրքական հորդաների ժամանելուց ավելի քան երկու հազար տարի առաջ; Պատմությունը չի արձանագրել մեկ այլ երկիր, որը մի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելուց հետո, բացահայտ կերպով սատարի նույն ժողովրդի դեմ ագրեսիան և ամբողջ աշխարհով հայտարարի իր մտադրությունների մասին: Հարց. Ո՞րն է գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը: Էսթերա Մկրտումյան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան, համանախագահում են Մինսկի խումբը, որը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ վարելու միջազգային հիմնական մարմինն է և գործում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի մանդատներով: Հետևաբար, այս երկրները խորապես խաղաղության կողմնակից են: Այն դեպքում, երբ նշվում է, որ վերջնական լուծումը հնարավոր է ուժի կամ ուժի սպառալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա իրականացման դեպքում, Ադրբեջանն ուղղակիորեն դեմ է, որ այդ տարածքներում հազարամյակներ շարունակ ապրող ժողովուրդը որոշի իր ճակատագիրը և ապագան:
15:25 - 29 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:  Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։ Նախարարները շոշափեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները:
12:31 - 28 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվեց միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։ Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձավ տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրեց այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:
10:28 - 28 հուլիսի, 2020
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հերքել է տեղեկությունը, թե հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու ԼՂ հակամարտությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հերքել է տեղեկությունը, թե հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու ԼՂ հակամարտությանը

Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։ Այս մասի հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։ Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում, և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»: Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին:Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։ Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՆ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
08:53 - 28 հուլիսի, 2020
Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»,- ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
21:10 - 27 հուլիսի, 2020
Ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները․ ԱԳՆ խոսնակ |pastinfo.am|

Ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները․ ԱԳՆ խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել։ Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից: Մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության հարցը ու թե արդյոք պաշտոնական Երեւանը պատրաստվում է ամերիկյանի կողմի հետ քննարկել այն՝ Ա.Նաղդալյանը նշեց. «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Եթե դուք ունեք Բաքվում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության վերաբերյալ պաշտոնական որևէ հղում՝ որպես ամերիկյան կողմի հայտնած պաշտոնական դիրքորոշում, ապա ուղարկեք, որպեսզի ես ծանոթանամ դրա բովանդակության հետ»։
17:55 - 27 հուլիսի, 2020
Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր առաջարկում են դեպի Հայաստան տոմսեր. դեսպանությունը զգուշացնում է

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր առաջարկում են դեպի Հայաստան տոմսեր. դեսպանությունը զգուշացնում է

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից՝ շարունակելով. «Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։ Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։ Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»:
14:58 - 27 հուլիսի, 2020
Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին

Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանատությունը։ Դեսպանը նախ հիշեցրել է, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել է Սմբատյանը: Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
12:13 - 27 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ

Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հնչեցրած աննախադեպ սպառնալիքի՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պատրաստակամության մասին հայտարարության վրա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ավետ Ադոնցը դատապարտեց նաև Թուրքիայի որդեգրած հակահայկական և Ադրբեջանին միակողմանի սատարող քաղաքականությունը, ինչն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը: Ալեշ Խմելարժն իր հերթին նշեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են և շեշտեց, որ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ զրուցակիցները քննարկեցին ՀԸԳՀ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ օրակարգային այլ հարցեր: Կողմերը նաև անդրադարձան հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հեռանկարներին: Զրուցակիցները ներկայացրին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Չեխիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
17:09 - 24 հուլիսի, 2020
Դատապարտում ենք ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է․ ՀՀ ԱԳՆ

Դատապարտում ենք ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է․ ՀՀ ԱԳՆ

Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:  Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրնեում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման  հռետորաբանության և քաղաքականության մեջ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: 
15:46 - 24 հուլիսի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքների, ցանկացած խնդրի դեպքում դիմել իրենց ու համայնքին |armtimes.com|

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքների, ցանկացած խնդրի դեպքում դիմել իրենց ու համայնքին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել գիշերվա եւ վերջին օրերի իրադարձությունների մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին շարունակ գրանցվում են դեպքեր, երբ ադրբեջանցիները փորձում են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի դաշնության տարածք՝ ստեղծելով բախումներ 2 համայնքների միջեւ:  «Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ: Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումը, ափսոսանքով ենք հայտնում, որ ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այս սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում հակոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել: Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին: Մենք հավատում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար: Ռուսաստանի տարածքում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետեւեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին: Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքը զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից ՝ մենք մեր հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն, զսպված և չտրվել սադրանքների, չմասնակցել տարբեր կողմերի գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվել են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների: Մենք շարունակում ենք աշխատել ՝ ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստությունը պահպանելու սկզբունքին: Ցանկացած սադրիչ դրսևորումների առկայության դեպքում խնդրում ենք անմիջապես հայտնել դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ: Թեժ գծի համարներ. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն - հեռ. + 7 (966) 118-89-84 Ռուսաստանի հայերի միություն - հեռ. +7 (916) 417-88-82 »,-ասված է հաղորդագրության մեջ:
15:27 - 24 հուլիսի, 2020
«ՌԲԿ» հեռուստաալիքն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը» |tert.am|

«ՌԲԿ» հեռուստաալիքն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը» |tert.am|

tert.am: «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների վաճառասեղաններից հանվել են հայկական արտադրության պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և ալկոհոլը, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ արտահանողներ, պատմել են, որ «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և հարևան երկրի այլ անձանց, հանել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է Տողանյանը։ Նրա խոսքով՝ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին է, որոնց փոխարինել են «Ադրբեջանում արտադրված ապրանքները»։ «Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ»,- ընդգծել է նա։ Տողանյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացրել է համապատասխան գերատեսչություններին։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:33 - 24 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը կարևորեց լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը: Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:
21:50 - 22 հուլիսի, 2020