Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման հնարավորության մասին
 |armenpress.am|

Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց նա։ Կառավարության ղեկավարը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումներում կողմերը տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն դրանք կյանքի կոչելն անհնար է դարձել ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով։ «Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատանքները բրյուսելյան ձևաչափով, բայց ասում է՝ եկեք սկսենք կետ-կետ իրագործել այն, ինչ պայմանավորվել ենք։ Եթե տասից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ինչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել։ Իսկ այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ բրյուսելյան ձևաչափի հետ կապված ֆունդամենտալ խնդիր է տեսնում։ Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք հստակ արդյունքով են պսակվել, եղել են Պրահայում՝ քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Ընդ որում, վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս այս ձևաչափին։
15:58 - 14 մարտի, 2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
22:04 - 10 մարտի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև
 |hetq.am|

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ APA գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ այդ երկրի առաջնորդը հանդես է եկել Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովում։  «Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասով, փաստացի ցույց է տալիս, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքին՝ Ալիևը պնդել է, թե, իբր, «Ադրբեջանը փորձել է Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։ «Հակամարտությունները կարելի է լուծել երկու ճանապարհով՝ խաղաղ և ոչ խաղաղ։ Մենք շատ էինք ձգտում Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, չնայած նրան, որ Ադրբեջանում հայկական բռնազավթման հետևանքով առաջացել է հումանիտար ճգնաժամ»,- ասել է Ալիևը։ Նրա պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ արցախյան հակամարտությունը մեկընդմիշտ սառեցված մնա։ «1992 թվականին՝ հակամարտության մեկնարկից անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չներկայացրեց, չհասավ որևէ արդյունքի։ Եվ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք ուղղակի ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այդ հակամարտությունը սառեցվի մեկընդմիշտ։ Բայց մենք դրա հետ չհամաձայնեցինք։ Մենք արեցինք այն, ինչ ճիշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները։ Դա մեր օրինական իրավունքն էր»,- նշել է Ալիևը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է հենց ադրբեջանական կողմը՝ երկրի բարձր ղեկավարության հրամանով։ Ալիևի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո իրենք հանդես են եկել խաղաղության բանակցությունների մեկնարկի նախաձեռնությամբ և ներկայացրել հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող էին դառնալ, ըստ Ալիևի, Հայաստանի հետ խաղաղություն կնքելու հիմքը։ «Հուսանք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են նպաստել այս հարցին, Հայաստանին կհամոզեն բաց չթողնել այս շանսը»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «Հայաստանը կորցրել է իր շանսը՝ դառնալու անկախ երկիր»։ «Նրանք դարձել են ամբողջությամբ կախյալ, իր տեսակով մեկ այլ երկրի գաղութ, իսկ հիմա, միգուցե, և այլ երկրների։ Մեր դեմ ագրեսիայի պատճառով նրանք բաց են թողել իրենց շանսը՝ դառնալու անկախ և կառուցելու իրենց ապագան։ Հիմա նրանք շանս ունեն իրենց հարևանների համար դառնալու հարևան։ Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Մենք ևս մեկ պատերազմ չենք ցանկանում։ Եվ մենք կարծում ենք, որ կհասնենք խաղաղության»,- եզրափակել է Ալիևը։
14:20 - 09 մարտի, 2023
Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։  «Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։  Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ «Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։ 
17:24 - 08 մարտի, 2023
«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023
Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը
 |civilnet.am|

Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Լավրովը նաև խոսել է ռուս-ադրբեջանական մեգանախագծերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջևապրանքաշրջանառությունը «հասնում է ռեկորդային մակարդակի»․ «Ինչպես դուք քննարկել եք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր և ձեր գործընկերներից շատերը»,- ասել է նա։ Լավրովը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Շատ միջազգային գործընկերներ, այդ թվում ՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջխաղացմանը նպաստելու հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը, և պայմաններ են կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց պետությունների»: Ադրբեջանի ղեկավարը հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Համենայնդեպս, այդպիսի հույս ունենք»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:06 - 28 փետրվարի, 2023
Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
 |1lurer.am|

Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Բաքվում կկայանա նաև Լավրովի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։   «Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկնում է անցյալ տարի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ալիևը ՌԴ ԱԳ հանդիպման ընթացքում ընդգծել է ՌԴ առանձնահատուկ դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջկառավարական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով»,- ասել է Ալիևը` շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար: Ալիևը նաև հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի:  
21:31 - 27 փետրվարի, 2023
Լավրովն այսօր մեկնում է Բաքու
 |azatutyun.am|

Լավրովն այսօր մեկնում է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին: Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ - ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։
10:36 - 27 փետրվարի, 2023
Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ
 |tert.am|

Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ |tert.am|

tert.am:ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մյունխենում անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Այս բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը՝ հիմնված միջազգային կարգի վրա», - ասել է նա:Խոսելով վերջին ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումներում Վաշինգտոնի ֆիքսած առաջընթացի մասին՝ նա ասել է. «Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում:  Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը համապարփակ լուծման ուղղությամբ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի»,- ասել է Նեդ Փրայսը։
11:11 - 23 փետրվարի, 2023
Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։  Ծանր հիվանդների տեղափոխումը Երևան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկության բացակայության մասին։ Ավելին, շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել՝ հետագա բուժման նպատակով շտապ Երևան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության ևս մեկ ապացույց է։  Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։  Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ առանց որևէ նախապայմանի։  Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին։
15:13 - 22 փետրվարի, 2023
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

 |factor.am|

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին |factor.am|

factor.am: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում արված մեղադրանքներին։ Մասնավորապես, Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն պնդումներին՝ ասել է, որ Իրանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա դիվանագիտական շրջանակներին և մեթոդներին՝ խուսափելով ոչ պրոֆեսիոնալ մեթոդներից, երբ հարցը կարող է լուծվել բարեկամական հարաբերությունների և դիվանագիտական, ինչպես նաև տեխնիկական ու իրավական շրջանակում։ «Իրանը ձգտում է բարեկամական հարաբերությունների իր հարևանների հետ, և մենք հույս ունենք, որ հարևան երկրները նույնպես հավատարիմ են այդ հարցում»,- ասել է Քանանին։ Ալիևն ադրբեջանական լրատվականների հետ զրույցում Իրանին մեղադրել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեջ։ «Այն փաստը, որ «ահաբեկչությունից» հետո «ահաբեկիչը» հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, վկայում է այն մասին, որ նա մեկն է այն մարդկանցից, ում ուղարկել են իրանական իսթեբլիշմենթի որոշ ներկայացուցիչներ: Տարօրինակ էր նաև, որ երկու օր անց նա ճանաչվեց մտավոր հետամնաց։ Ինչպե՞ս կարող էին այս փորձաքննությունն այդքան արագ իրականացնել։ Դա քայլ էր, որպեսզի նա կարողանար խուսափել արդարադատությունից։ Ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հարաբերությունների որևէ նորմալացման մասին»,- ասել էր Ալիևը։
17:23 - 21 փետրվարի, 2023
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։   Այս մասին մեկնաբանություն է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։   «Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։
20:28 - 19 փետրվարի, 2023
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
16:03 - 19 փետրվարի, 2023