«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|
17:58 - 06 մարտի, 2023

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։

«Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։

Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել