Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Անկարայի հարաբերությունների ընդլայնումը, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը |azatutyun.am|
21:33 - 25 փետրվարի, 2023

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Անկարայի հարաբերությունների ընդլայնումը, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել