Լավրովն այսօր մեկնում է Բաքու
 |azatutyun.am|
10:36 - 27 փետրվարի, 2023

Լավրովն այսօր մեկնում է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու: Այցը նվիրված է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպումների ժամանակ կքննարկվի երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին:

Այցի երկրորդ օրը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ կողմերը դիտարկեն հարաբերությունների կարգավորման շուրջ հայ - ադրբեջանական երկխոսության հետագա զարգացման հնարավորությունը՝ Մոսկվայի միջնորդությամբ։ Ավելի վաղ Լավրովը հաստատել էր ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել