Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ով որքան է վճարելու. հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը

 |armenpress.am|

Ով որքան է վճարելու. հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Մասնավորապես, այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց Բադասյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ   Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ  
11:56 - 28 դեկտեմբերի, 2020
Հայտնի են մանդատը վայր դրած պատգամավորներին փոխարինողների անունները
 |1lurer.am|

Հայտնի են մանդատը վայր դրած պատգամավորներին փոխարինողների անունները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց պատգամավոր ընտրված և լիազորություններն ու մանդատը վայր դրած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Գրիգորյանին, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Ասլանյանին: Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը ԱԺ ամբիոնից երդվեցին:
11:24 - 28 դեկտեմբերի, 2020
Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Այս որոշմանը հավանություն տալու հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում: «Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի  6-րդ եւ 8-րդ  մասի 2-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է որոշման մեջ: Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռ հայտնի չէ:
19:43 - 25 դեկտեմբերի, 2020
Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Փարսյանն ասաց դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում: «Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:  
15:00 - 25 դեկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը: Կարեն Առուստամյանի թեկնածությունը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է: Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):
12:10 - 25 դեկտեմբերի, 2020
Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին. որոշման նախագիծը գործադիրի նիստի օրակարգում է

Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին. որոշման նախագիծը գործադիրի նիստի օրակարգում է

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում: «Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:    
21:31 - 23 դեկտեմբերի, 2020
Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն ԱԺ պատգանավորներին կոչ է անում դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին: Այս մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին: Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին»:
19:36 - 23 դեկտեմբերի, 2020
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կաքը: «Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում: Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաև իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում: Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել»,- հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կատարելու համար:
17:12 - 23 դեկտեմբերի, 2020
Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերի ընկածների համար, էլեկտրամոբիլները կկայանեն անվճար

Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերի ընկածների համար, էլեկտրամոբիլները կկայանեն անվճար

 Երևանի ավագանու  որոշմամբ՝ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ: Նրանք ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտոնություններ են սահմանվել նաև 2021թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2001թ.:  Ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:
20:00 - 22 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել
 |lragir.am|

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել |lragir.am|

lragir.am: ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ էլ գիտեք, որ այս իշխանությունը արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը՝ ընդամենը փորձում է սահմանափակել այստեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով։ Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու դուխ, որ վաղը Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները կգան խորհրդարան և կհաստատեն օրակարգը, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն՝ իրենց դեմքը, իրենց ապագան փրկելու համար։ Վաղը եկեք խորհրդարան և չեղարկեք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու այլևս այդ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- հայտարարեց Տոնոյանը։
19:51 - 22 դեկտեմբերի, 2020