ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը

 |armenpress.am|
12:10 - 25 դեկտեմբերի, 2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը: Կարեն Առուստամյանի թեկնածությունը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել