Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը: Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:
12:14 - 08 դեկտեմբերի, 2020
Անձնական տրանսպորտային միջոցում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 տուգանային միավոր |armenpress.am|

Անձնական տրանսպորտային միջոցում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 տուգանային միավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարաքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ»,-ասաց Ֆիդանյանը: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:  «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասաց Ֆիդանյանը: Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: Օրինագծի մի քանի հոդվածներով նախատեսվող նորմերի նպատակը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգելն է: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
11:39 - 08 դեկտեմբերի, 2020
Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը |pastinfo.am|

Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ ոստիկանության կողից մշակված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար: 6 ընկերություն հայտ է ներկայացրել մասնակցելու մրցույթին, դրանք արտասահմանյան ընկերություններ են։ «Նպատակն է 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն հին նմուշի՝ այն է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը, ՀՀ քաղաքացիներին տրամադրելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թվականի հունվարի 1-ը սահմանելու փոխարեն սահմանել 2022 թվականի հունվարի մեկին»,- ասաց Ֆիդանյանը։ Ներկայումս մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է եւ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել` կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ:«Մեր ներկայիս տրամադրության տակ եղած սարքավորումները բավականին հնացել են։ Զուտ այդ խնդրով է պայմանավորված լուսանկարների հարցը։ Ժամանակը օգտագործել ենք լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու։ Նոր լուծումներ կառաջարկվեն և լավագույնս կարող ենք նոր անձնագրեր ունենալ»,- ասացՖիդանյանը՝ անդրադառնալով անձնագրերի լուսանկարի վատ որակին։Նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փաթեթի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:
11:31 - 08 դեկտեմբերի, 2020
Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում |1lurer.am|

Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու հարցը, վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ մեր ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝  «իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը դառնա փակ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև վերջում ուղերձի քննարկում, և  ուղերձը քաղաքական նկատառում, շահարկում, որևէ բան չունի: «Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել և երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալելը, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն անիմաստ է»,-ասաց նա և նշեց, որ իր գործընկերներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ անելուց և վստահություն հայտնեց, որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիների խնդիրը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նշված թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, գիտակցում են, որ ի լուր աշխարհի ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ այդ լսումները ի լուր նաև մեր թշնամու լինի»,-ասաց նա: Լիլիթ Մակունցը ավելացրեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, բավարար էր քվորումը չապահովել, սակայն նման ցանկություն չունեն:
10:59 - 08 դեկտեմբերի, 2020
Արտակարգ իրավիճակներից տուժածներին պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակվել |hetq.am|

Արտակարգ իրավիճակներից տուժածներին պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակվել |hetq.am|

hetq.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակել։ Այն այսօր հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ կարգավորվելու են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։  Արտակարգ իրավիճակներն՝ ըստ մասշտաբայնության Մշակված կարգի համաձայն՝ սահմանվել են հանրապետական, մարզային և համայնքային արտակարգ իրավիճակներ։ Հանրապետական արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 300-ից ավելի մարդ, կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, բ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի, գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս։ Մարզային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ, բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 300 հազարապատիկը, դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս: Համայնքային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ, բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 5 հազարապատիկը, դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս: Վնասի գնահատման մեխանիզմները Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվելու են` 1) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են համայնքների ղեկավարների որոշումներով), որոնք կազմելու են վնասի վերաբերյալ ակտերը (բացառությամբ Երևան քաղաքի)։ Դրանք ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ։ Երևան քաղաքի հանձնաժողովը կազմված ակտերը ներկայացնելու է Հանրապետական հանձնաժողովին, 2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են մարզպետների որոշումներով), որոնք համայնքային հանձնաժողովների կազմած ակտերը հաստատելու և ներկայացնելու են Հանրապետական հանձնաժողովին, 3) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է վարչապետի որոշմամբ), որն ամփոփելու է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը և փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը: Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործելու են հետևյալ ուղղություններով` 1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում, 2) գույքին հասցված վնասների գնահատում, 3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում, 4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում: Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվելու են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության, բնապահպանության և մասնագիտացված (այդ թվում՝ վերահսկողություն իրականացնող) կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
23:12 - 07 դեկտեմբերի, 2020
«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|

«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|

armtimes.com: «Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա». նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ամբիոնից իր ելույթը այսպես սկսեց Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում քննարկվում է մի փաստաթուղթ («Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը), որը առ ոչինչ է եւ ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած եռակողմ փաստաթղթից: «Ինչո՞ւ, որովհետեւ այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի (եռակողմ հայտարարության-խմբ.) բովանդակությունն ամբողջությամբ»,- նշեց Խաչատրյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում հնչող ելույթների բովանդակությունը նույնն է, ինչ փողոցում հնչողները՝ նոր ղեկավար՝ նոր արդյունքներ, հայանպաստ բանակցություններ... «Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից՝ ո՞րն է հայանպաստը»,- հարցրեց Խաչատրյանը:    Այնուհետեւ վստահություն հայտնելով, որ անպայման լինելու է իշխանափոխություն՝ Հրանտ Խաչատրյանը երկու առաջարկ հնչեցրեց:  «Իշխանության եկող որեւէ ուժ չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է եւ դրա շարունակության մասին: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը: Դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա: Համենայն դեպս ԱԺ-ն պետք է քննարկի այդ հարցը բաց նիստում: Պետք է խմբակցությունները փակ նիստեր անցկացնեն, գնահատեն դրա ռիսկերը»,- նշեց նախկին պատգամավորը: Երկրորդ առաջարկը վերաբերում էր Արցախի կարգավիճակը որոշելուն. «30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա եւ Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է քննարկել եւ ինքնուրույն որոշել Արցախի կարգավիճակը՝ առանց որեւէ մեկին խնդրելու կամ դիմելու:
16:18 - 07 դեկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագիծը դեկտեմբերի 4-ին կայացած նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»,- ասաց Խոջոյանը:   Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը: Օրենքի նախագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:
18:09 - 04 դեկտեմբերի, 2020
Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|

Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված՝ քննարկումները հետաձգվել էին։ «Մեդիա կենտրոնում» հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք նախատեսվում են օրենքի նախագծով։ «Նախագիծը միտված է մասնավորապես քաղաքականության մեջ փողի դերի ազդեցության սահմանափակման, կուսակցությունները ավելի թափանցիկ և նաև բիզնեսից պակաս կախված մարմիններ դարձնելուն, արդեն կոնկրետ կետերով նշեմ՝ իրավաբանական անձնանց կողմից նվիրատվությունների արգելքին, առավելագույն շեմի ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների սահմանափակման, այդ նվիրատվությունների հաշվետվողականության, բացառապես անկանխիկ շրջանառության և կանխիկի բացառման կուսակցությունների համար, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների եկամուտների հայտարարագրման»,- նշեց նա։ Հաջորդ առանցքային փոփոխությունը, ըստ Դանիելյանի, կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներն են։ «Նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու կուսակցություններում որոշումների կայացման ընթացքում անդամների դերի ազդեցության ավելացմանը, այդ թվում՝ նաև անձակենտրոն կուսակցությունների պարագայում գոնե օրենսդրորեն այդպիսի պայմաններ ստեղծվեն, որ դրանց ազդեցությունը նվազի։ Այս դեպքերում նաև կախված է կոնկրետ կուսակցությունների քաղաքական մշակույթից, որովհետև օրենքը չէ, որ միայն պարտադրում է, այլ նաև կուսակցություններ կան, որ իրենց ներքին ընթացակարգերով որոշում են»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:43 - 04 դեկտեմբերի, 2020
ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայաված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ:  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը: «Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասաց Տիգրանյանը:  Այսպիսով ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը: 
13:21 - 04 դեկտեմբերի, 2020
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|

tert.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։ ԿԸՀ –ն հայտնել է, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ:
13:55 - 03 դեկտեմբերի, 2020