Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

hetq.am: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ 
16:02 - 23 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփման գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել է նա: «Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել է նա: Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը։
11:26 - 23 փետրվարի, 2022
Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաէսկալացիայի միջոցներ»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները: «Բայց պետք է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում է ամբողջ ծավալով, հայտարարել է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին: Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։
10:43 - 15 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցուցակը, որոնք ժամանակավորապես զրկվում են ձայնի իրավունքից՝ կազմակերպության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, հայտնում է AFP-ն: Ձայնի իրավունքից զրկվել են՝ Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Վանուատուն: ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկիրը զրկվում է ձայնի իրավունքից երկու և ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում:  Նվազագույն գումարը, որն Իրանը պետք է վճարի ՄԱԿ-ին՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար, գերազանցում է 18 մլն դոլարը: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանն ի վիճակի չէ վճարելու պարտքը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Գերատեսչությունը ՄԱԿ-ին կոչ է արել՝ հաշվի առնել այդ հանգամանքը:
13:18 - 13 հունվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:  «Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվի առնել ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունն՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակներից և հնարավորություն տալ պահպանել ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում: Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել նոր շտամի՝«օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով:
21:25 - 29 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը տեղադրվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը։ Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ուղիղ կապի վերականգնումն ամենաբարձր մակարդակով և նրանց պատրաստակամույունը կատարել Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորվածությունները։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի մոտեցումներն առ այն, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն կառուցողական երկխոսության արդյունքում, նաև՝ հնարավոր բոլոր ֆորմատների օգտագործմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։ Գուտերեշը գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», – ասված է հայտարարության մեջ։
11:10 - 28 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում։  «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից»,- ասել է Անտոնիու Գուտերիշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:29 - 17 նոյեմբերի, 2021
Մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն. Գուտերիշ |armenpress.am|

Մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն. Գուտերիշ |armenpress.am|

armenpress.am: Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում: «Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ Է,- ասել Է նա:- Աճում Է սովը, աճում Է թերասնվողների, ինչպես նաեւ ճարպակալմամբ տառապողների քանակը»: Գուտեիշը նշել Է, որ կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետեւանքով իրադրությունը լրջորեն վատթարացել Է. այժմ ուտելիքի պակաս Է զգում շուրջ 140 միլիոն մարդ: «Մեւնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում եւ օգտահանում պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի եւ շրջակա միջավայրի համար, ինչպես նաեւ մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:54 - 15 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհին անհրաժեշտ Է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտարարությամբ նա տեսաուղերձով հանդես Է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում: «Ես վաղուց եմ փորձում պարզաբանել գլոբալ պատվաստման պլանը, մենք իրոք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները պատվաստման բարձր մակարդակ ունենան: Մենք պետք Է լուծենք մյուս երկրների պարտքերի դուրսգրման խնդիրները, դա կպարզեցնի իրավիճակը»,- կարծում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բելգրադը Չմիացման շարժման հոբելյանական նիստում հյուր Է ընդունում աշխարհի 105 երկրներից, ինչպես նաեւ 11 միջազգային կազմակերպություններից: Ընդամենը համաժողովին կմասնակցի 555 հոգի, միջոցառման կազմակերպանը գործի Է դրված վեց հազարից ավելի մարդ: Չմիացման շարժումը միջազգային կազմակերպություն Է, որը միավորում Է այն երկրներին, որոնց արտաքին քաղաքական ուղեգծի հիմքը համարվում Է մերժումը ռազմա-քաղաքական դաշինքներին մասնացկությունից եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված անկախության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Չմիանալու շարժման հիմնելու օրը համարվում Է 1961 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Բելգրադում բացվեց 25 չմիացած երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 1-ին խորհրդաժողովը: Ներկայումս Չմիանալու շարժումը միավորում Է 120 երկիր, իսկ 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ այնտեղ դիտորդի կարգավիճակ ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:15 - 11 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հումանիտար հետևանքների վրա, այդ թվում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
13:24 - 26 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ ավելի են նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ակնկալում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով: Միավորված ազգերի կազմակերպությունն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, այդ թվում՝ Երևանում իր մշտական համակարգողի և երկրում գործող թիմի միջոցով՝ ներառական աճի ու կայուն զարգացման նպատակների ամբողջական և բարեհաջող իրականացման համար: ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի՝ վերջերս կայացած մեկնարկը լավ հիմք է նոր շնչով գործակցության համար: Ցանկանում եմ նաև օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափի ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել երկարաժամկետ աջակցություն՝ խթանելու երկխոսությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հաշտեցումն ու խաղաղության կառուցումը, պայմաններ ստեղծելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկեցության հաստատման համար: ՄԱԿ-ի քարտուղարությունն առաջին անգամ հասել է գենդերային հավասարության բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում և առաջ է շարժվում դեպի հավասարություն կազմակերպության բոլոր մակարդակներում: Ես շարունակում եմ կոչ անել բոլոր անդամ-պետություններին նման ջանքեր գործադրել, և լիահույս եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն առաջընթաց կարձանագրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս բոլոր մակարդակներում կանանց հավասարության հարցում, ինչպես նաև կաշխատի հանրային կյանքում կանանց բովանդակալից մասնակցությունը շարունակաբար լավարկելու ուղղությամբ: Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը»: 
17:09 - 25 օգոստոսի, 2021
Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

 |armenpress.am|

Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում: «Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,-  ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա: Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են երկրի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:  
11:19 - 14 օգոստոսի, 2021
Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

armenpress.am: Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք Է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը: «Այդ մահաբեր գրոհը Իդ ալ Ադհա տոնից առաջ մեզ բոլորիս հիշեցում Է այն մասին, որ ահաբեկչության պատուհասը սահմաններ չունի: Գլխավոր քարտուղարն ընդգծում Է հանցագործներին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ խիստ դատապարտել Է ահաբեկչական գործողությունը, ցավակցություններ Է հայտնել զոհվածների մերձավորներին եւ արագ ապաքինում Է մաղթել տուժածներին: Հուլիսի 19-ին պայթյուն Է որոտացել Բաղդադի շուկայում: Վերջին տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում վերջին ժամանակներս կատարված խոշորագույն ահաբեկչական գործողություններից մեկի զոհ Է դարձել 30 մարդ, եւս շուրջ 60-ը վիրավորվել Է, հաղոդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 20 հուլիսի, 2021