Գուտերիշը կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելում հակամարտությունը դադարեցնելու համար |shantnews.am|
15:28 - 21 հոկտեմբերի, 2023

Գուտերիշը կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելում հակամարտությունը դադարեցնելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Կահիրեում Պաղեստինի խնդրին նվիրված գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել «գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու մղձավանջին», որը առաջացել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից:

«Եկել է գործելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի այս սարսափելի մղձավանջին»,- ասել է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել