armenpress.am: Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն, դրա հետ մեկտեղ, հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։
«Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։
comment.count (0)