ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար |1lurer.am|
10:40 - 09 դեկտեմբերի, 2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը` հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ և հուսով է, որ այն կծառայի տևական խաղաղության ապահովմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այս համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության զարգացման և տևական խաղաղության ապահովման համար` ի շահ սեփական ժողովուրդների ու տարածաշրջանի»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել