Գազայում մարդասիրական համակարգը լիակատար փլուզման առջեւ է․ Անտոնիո Գուտերեշ
11:54 - 28 հոկտեմբերի, 2023

Գազայում մարդասիրական համակարգը լիակատար փլուզման առջեւ է․ Անտոնիո Գուտերեշ

Գազայում մարդասիրական համակարգը լիակատար փլուզման առջեւ է՝ ավելի քան 2 միլիոն խաղաղ բնակիչների համար աներեւակայելի հետեւանքներով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ջրի, դեղորայքի, վառելիքի մատակարարումները պետք է արագ, անվտանգ ու մեծ քանակությամբ հասնեն բոլոր քաղաքացիական անձանց»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ նա հրադադարի կոչ է արել՝ նշելով․

«Կրկնում եմ Մերձավոր Արևելքում հումանիտար հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակման եւ անհրաժեշտ ծավալով կենսական բեռների առաքման իմ կոչը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի: Եկել է ճշմարտության պահը։ Պատմությունը մեզ դատավոր կլինի»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել