Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ: «Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: 
14:56 - 07 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։ «Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է և պլանավորած ծրագրերով կարողանում է այս պահի դրությամբ իրականացնել իր աշխատանքները», - տեղեկացրեց Ամատունին: Կազմակերպության Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես են սահմանափակվում գրասենյակի աշխատանքներն Արցախում։ Որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ 3 օր առաջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։ Շարունակությունը՝ azatutyun.am կայքում
17:50 - 05 փետրվարի, 2022
Քննարկվել են ԱԻՆ-ի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության նոր հնարավորությունները

Քննարկվել են ԱԻՆ-ի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության նոր հնարավորությունները

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները: Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը: Հանդիպման ընթացքում Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ արդյունավետ փոխգործակցության համար: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության և մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը: Իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման և աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին: Կողմերը բարձր են գնահատել նաև Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ կողմից կազմակերպվել է կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, համայնքներին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք,  համատեղ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք տարվա համագործակցության ուղղությունները, կողմերը երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:
19:54 - 17 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։   «Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ՝ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում, շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։   Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։   Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել, որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։   Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։   Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը։  
22:55 - 10 դեկտեմբերի, 2021
ՀՀ վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում: Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագային նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր:
15:27 - 09 դեկտեմբերի, 2021
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների և պատկան մարմինների հետ՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված անձանց տեսակցելու նպատակով: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին  տեղեկացրել է, որ կապի մեջ են գերեվարված անձանց ընտանիքների հետ: Եվրադատարանը նոյեմբերի 25-ին գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը: ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը՝ այսինքն՝ այսօր, ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին: Նրանց նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին գանգատ է ներկայացրել Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: «Մեր հիմնական երկխոսությունը տեղի է ունենում պատկան մարմինների, իշխանությունների ներկայացուցիչների հետ, և միայն նրանց պաշտոնական հաստատումն է հիմք հանդիսանում դիմելու տեսակցություն կատարելու նպատակով: Շարունակում ենք կապի մեջ գտնվել իրենց հարազատներին փնտրող անձանց հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 
17:35 - 01 դեկտեմբերի, 2021
ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում: Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը:
18:01 - 05 նոյեմբերի, 2021
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: «Անձանց տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք գերեվարման ընթացքում, սակայն այդ ողջ ժամանակահատվածում կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մենք կապի մեջ ենք»,- ասել է Զառա Ամատունին:
21:39 - 03 նոյեմբերի, 2021
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ

 |armenpress.am|

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: Այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին: ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։ Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը: Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Հարց. Պարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։ Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։ Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։ Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։ Հարց. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։ Պատասխան. Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։ Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։ Շարունակությունը կարդացեք  Armenpress.am-ում
12:09 - 30 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողություննների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:  Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը:
17:51 - 23 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահի հետ հանդիպմանը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը՝ երեք տասնամյակ ի վեր գոյություն ունեցող աշխատակարգի համաձայն: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ  շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։  Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։ ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով:
17:57 - 22 հոկտեմբերի, 2021
ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։
20:08 - 18 հոկտեմբերի, 2021
Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

armtimes.com: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման շուրջ, այդ թվում՝ քննարկում է եղել հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
15:27 - 18 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը:Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում:Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:Տեղեկացնենք, որ ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:
18:17 - 12 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
13:05 - 29 սեպտեմբերի, 2021