Ավստրալիա

Ավստրալիան արգելում է ալյումինի հանքաքարի արտահանումը Ռուսաստան

Ավստրալիան արգելում է ալյումինի հանքաքարի արտահանումը Ռուսաստան

Ավստրալիան անհապաղ արգելք է սահմանում ալյումինի արզնահողի և ալյումինի հանքաքարի, այդ թվում՝ բոքսիտի՝ Ռուսաստան արտահանման համար։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի կառավարությունը՝ նշելով, որ սա Մոսկվայի դեմ արդեն սահմանված պատժամիջոցների շարունակությունն է։ «Ռուսաստանում արզնահողի պահանջարկի գրեթե 20%-ն ապահովվել է Ավստրալիայից արզնահողի արտահանման հաշվին», - ասված է Ավստրալիայի մի քանի նախարարությունների և վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունում։ Դրանում նշվում է, որ այս քայլը կսահմանափակի ալյումինի արտադրությամբ զբաղվող ռուսական ձեռնարկությունների հնարավորությունները, որը Ռուսաստանի արտահանման կարևորագույն ապրանք է։ Ավստրալիայի կառավարությունը նոր շուկաներ է փնտրելու և ընդլայնելու է եղած շուկաներն՝ այն արտահանողներին օգնելու համար, որոնց վրա ազդելու է այս որոշումը։ Նորա Վանյան  
13:56 - 20 մարտի, 2022
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ

Ավստրալիայի կառավարությունն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին նշվում է Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնի կայքում։ «Այսօր հայտարարված պատժամիջոցները ամրապնդում են Ավստրալիայի հանձնառությունը՝ սահմանափակումներ կիրառելու այն մարդկանց նկատմամբ, որոնք հսկայական անձնական հարստություն են կուտակել և Ռուսաստանի համար ունեն տնտեսական և ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ցուցակում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, «Տրանսնաֆթի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Ռուսաստանի պետական ​​զարգացման «VEB.RF» կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովը, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։: «Մենք վճռականորեն աջակցում ենք Կանադայի, Եվրամիության, Նոր Զելանդիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների վերջին հայտարարություններին՝ ռուսաստանցի առանցքային անձանց դեմ հետագա սահմանափակող միջոցների վերաբերյալ: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ՝ մեծ ծախսեր պարտադրելու Ռուսաստանին իր գործողությունների համար։ Ավստրալիայի կառավարությունը վերահաստատում է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին»,- ասվում է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ։ Լուսանկարում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը
11:15 - 14 մարտի, 2022
ՌԴ-ի անդամակցությունը G20-ին պետք է վերանայվի․ Ավստրալիայի վարչապետը կողմ է Մոսկվային հեռացնելուն |factor.am|

ՌԴ-ի անդամակցությունը G20-ին պետք է վերանայվի․ Ավստրալիայի վարչապետը կողմ է Մոսկվային հեռացնելուն |factor.am|

factor.am: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային 105 մլն դոլարի ռազմական և հումանիտար աջակցություն կցուցաբերի։ Նա նաև նշել է, որ կաջակցի ՌԴ-ին G20-ից (Մեծ քսանյակ) դուրս մղելուն, գրում է The Conversation-ը։ Ուկրաինային օգնության փաթեթը ներառում է 70 միլիոն դոլար՝ մահաբեր և ոչ մահաբեր աջակցության, և 35 միլիոն դոլար՝ մարդասիրական օգնություն համար: Մորիսոնը նաև նշել է, որ G20-ին ՌԴ-ի անդամակցությունը պետք է վերանայվի։ «Մենք, մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, ձգտում ենք առավելագույն գին պարտադրել Ռուսաստանին, Մոսկվան ինքն է ընտրել լինել վտարանդի պետություն։ G20-ից Ռուսաստանին հեռացնելը կպահանջի կազմակերպության անդամների կոնսենսուսը, որն այս տարի նախագահում է Ինդոնեզիան»,- ասել է Ավստրալիայի վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է Ինդոնոզիայի հետ։ Բացի այդ, G20-ի անդամ է նաև Չինաստանը և, ենթադրաբար, դեմ կլինի Ռուսաստանի հեռացմանը։
15:37 - 01 մարտի, 2022
Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա. վարչապետը ուղերձ է հղել

Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա. վարչապետը ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, Ավստրալիայի կառավարությանը և ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հայ-ավստրալական կապերի ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Ավստրալիայի հայերը, որոնք յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդիսանում հայ-ավստրալիական միջմարդկային փոխանակումներում: Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագայում ևս կզարգանա և կընդլայնվի՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
12:43 - 26 հունվարի, 2022
Ավստրալիայի Երիտասարդական ​​շարժումը հայտնել է Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին |armtimes.com|

Ավստրալիայի Երիտասարդական ​​շարժումը հայտնել է Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին |armtimes.com|

armtimes.com: Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:
12:54 - 24 հունվարի, 2022
Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրը |tert.am|

Ավստրալիայի իշխանությունները չեղարկել են Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագիրը |tert.am|

tert.am: Ավստրալիայի միգրացիոն հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում է կայացրել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի մուտքի արտոնագրի կրկնակի չեղարկման և նրան երկրից արտաքսելու մասին:Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ:Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի մուտքի արտոնագիրը երկրորդ անգամ չեղարկվում է, և նա ստիպված կլինի հեռանալ երկրից առաջիկայում: Բացի այդ, Ջոկովիչի մուտքը երկիր կարգելվի երեք տարով: Ըստ սահմանված կարգի, օտարերկրացիները կարող են մուտք գործել Ավստրալիա, եթե պատվաստված են կորոնվիրուսի դեմ։ Ջոկովիչը պատվաստված չէ, իսկ նրա ներկայացրած բժշկական տեղեկանքը, թե նա ազատված է պատվաստվելուց, Ավստրալիայի իշխանությունները արժանահավատ չեն համարում։
11:57 - 14 հունվարի, 2022
Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչները Պեկին չեն մեկնի, սակայն ավստրալացի մարզիկները ներկա կլինեն միջազգային մրցումներին։ Խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի մեկնի Օլիմպիական խաղերին, բայց ամերիկացի մարզիկներին թույլատրվել է ինքնուրույն որոշումներ կայացնել խաղերին մասնակցելու վերաբերյալ։ Չինաստանի Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նոր Զելանդիան, իսկ Մեծ Բրիտանիան վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի, քննարկվող տարբերակներից մեկը նախարարների և այլ պաշտոնյաների՝ Պեկին մեկնելուց հրաժարվելն է, սակայն երկիրը կարող է պաշտոնապես ներկայացնել Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլայն Ուիլսոնը։ Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է քաղաքական չեզոքություն պահպանել։ ՄՕԿ-ը բացատրել է, որ խաղերին պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:
12:11 - 08 դեկտեմբերի, 2021
Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

 |factor.am|

Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը |factor.am|

factor.am: Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է նախագիծը, որը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը՝ ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU): Բանաձևով հարգանքի տուրք է մատուցվում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը և կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը պահպանել իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստորագրող երկիր՝ ճանաչելով 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը։ Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ այս միաձայն որոշումը բացառում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը։
19:39 - 30 նոյեմբերի, 2021
Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացումն անխուսափելի էր», - այսօր այսպես է մեկնաբանել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Փարիզի և Կանբերայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը։ Դրա պատճառը ամերիկյան արտադրության միջուկային սուզանավեր ձեռք բերելու և ֆրանսիական արտադրության սուզանավերի ձեռքբերման շուրջ արդեն իսկ կնքված պայմանագիրը չեղարկելու Ավստրալիայի կառավարության որոշումն է։ Նախօրեին Հռոմում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն՝ մինչև վերջին պահը չտեղեկացնելով ամերիկացիների հետ կնքվող գործարքի մասին։ Մորիսոնի համոզմամբ, սակայն, պաշտոնական Փարիզը ցանկացած պարագայում հիասթափված կլիներ։ «Ես ընդունում եմ, սա դժվարին շրջան է [մեր հարաբերություններում]։ Որևէ տարբերակ չկար, որ մենք նման որոշում կայացնեինք առանց Ֆրանսիայի հիասթափությունն առաջ բերելու։ Դրանից խուսափելու տարբերակ չկար։ Բայց հենց դա է դժվար որոշումներ կայացնելու առանձնահատկությունը», - հայտարարում էր Ավստրալիայի վարչապետը։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
13:06 - 01 նոյեմբերի, 2021