Ավստրալիան արգելում է ալյումինի հանքաքարի արտահանումը Ռուսաստան
13:56 - 20 մարտի, 2022

Ավստրալիան արգելում է ալյումինի հանքաքարի արտահանումը Ռուսաստան

Ավստրալիան անհապաղ արգելք է սահմանում ալյումինի արզնահողի և ալյումինի հանքաքարի, այդ թվում՝ բոքսիտի՝ Ռուսաստան արտահանման համար։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի կառավարությունը՝ նշելով, որ սա Մոսկվայի դեմ արդեն սահմանված պատժամիջոցների շարունակությունն է։

«Ռուսաստանում արզնահողի պահանջարկի գրեթե 20%-ն ապահովվել է Ավստրալիայից արզնահողի արտահանման հաշվին», - ասված է Ավստրալիայի մի քանի նախարարությունների և վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունում։ Դրանում նշվում է, որ այս քայլը կսահմանափակի ալյումինի արտադրությամբ զբաղվող ռուսական ձեռնարկությունների հնարավորությունները, որը Ռուսաստանի արտահանման կարևորագույն ապրանք է։

Ավստրալիայի կառավարությունը նոր շուկաներ է փնտրելու և ընդլայնելու է եղած շուկաներն՝ այն արտահանողներին օգնելու համար, որոնց վրա ազդելու է այս որոշումը։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել