ՌԴ-ի անդամակցությունը G20-ին պետք է վերանայվի․ Ավստրալիայի վարչապետը կողմ է Մոսկվային հեռացնելուն |factor.am|
15:37 - 01 մարտի, 2022

ՌԴ-ի անդամակցությունը G20-ին պետք է վերանայվի․ Ավստրալիայի վարչապետը կողմ է Մոսկվային հեռացնելուն |factor.am|

factor.am: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային 105 մլն դոլարի ռազմական և հումանիտար աջակցություն կցուցաբերի։ Նա նաև նշել է, որ կաջակցի ՌԴ-ին G20-ից (Մեծ քսանյակ) դուրս մղելուն, գրում է The Conversation-ը։ Ուկրաինային օգնության փաթեթը ներառում է 70 միլիոն դոլար՝ մահաբեր և ոչ մահաբեր աջակցության, և 35 միլիոն դոլար՝ մարդասիրական օգնություն համար:

Մորիսոնը նաև նշել է, որ G20-ին ՌԴ-ի անդամակցությունը պետք է վերանայվի։ «Մենք, մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, ձգտում ենք առավելագույն գին պարտադրել Ռուսաստանին, Մոսկվան ինքն է ընտրել լինել վտարանդի պետություն։

G20-ից Ռուսաստանին հեռացնելը կպահանջի կազմակերպության անդամների կոնսենսուսը, որն այս տարի նախագահում է Ինդոնեզիան»,- ասել է Ավստրալիայի վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է Ինդոնոզիայի հետ։ Բացի այդ, G20-ի անդամ է նաև Չինաստանը և, ենթադրաբար, դեմ կլինի Ռուսաստանի հեռացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել