Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

 |factor.am|
19:39 - 30 նոյեմբերի, 2021

Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը |factor.am|

factor.am: Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է նախագիծը, որը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը՝ ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Բանաձևով հարգանքի տուրք է մատուցվում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը և կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը պահպանել իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստորագրող երկիր՝ ճանաչելով 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ այս միաձայն որոշումը բացառում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել