ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ին անդամակցության այլընտրանքը միջուկային զենք ունենալն է․ Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ին անդամակցության այլընտրանքը միջուկային զենք ունենալն է․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միակ այլընտրանքը կարող է լինել միջուկային զենք ունենալն, այլապես անհնար կլինի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, երեկ Բրյուսելում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասներ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից։ Զելենսկին Բրյուսելում էր՝ ԵՄ առաջնորդներին ներկայացնելու հինգ կետից բաղկացած «հաղթանակի ծրագիրը»։ «Ո՞րն է ելքը․ կա՛մ Ուկրաինան կունենա միջուկային զենք, և դա մեզ համար կլինի պաշտպանություն, կա՛մ մենք պետք է ինչ-որ դաշինք ունենանք։ Բացի ՆԱՏՕ-ից, այսօր ես այլ արդյունավետ դաշինք չգիտեմ», - պարզաբանել է Զելենսկին Թրամփին։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևն ընտրում է ՆԱՏՕ-ն, քանի որ միության անդամ երկրները չեն պատերազմում։ Թրամփը, ըստ Զելենսկու, այդ փաստն «արդար» է համարել։ Հիշեցնելով, որ 1994 թվականի «Բուդապեշտի հուշագրի» համաձայն Կիևը հրաժարվել է միջուկային զենքից՝ Զելենսկին նկատել է՝ փաստաթուղթը ստորագրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները Ուկրաինան տարածքային ամբողջականության երաշխիքների հետ կապված։ 2014 թվականին, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, Կիևը Մոսկվային մեղադրեց այս հուշագիրը խախտելու համար։ Ռուսական իշխանությունները, իրենց հերթին, որպես 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա հարձակման հիմնավորում նշում են Ուկրաինայի ենթադրյալ միջուկային հավակնությունները, թեև Կիևը չի հայտարարել միջուկային զենք կրկին ձեռք բերելու իր մտադրության մասին։ Զելենսկին Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ հանդիպել է սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Թրամփը թեև հանդիպումից մանրամասներ չի ներկայացրել, սակայն վերահաստատել է՝ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի օր առաջ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին:
09:49 - 18 հոկտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հայտարարել է միջուկային զորավարժությունների մեկնարկի մասին
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հայտարարել է միջուկային զորավարժությունների մեկնարկի մասին |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Անկայուն աշխարհում կենսականորեն կարևոր է փորձարկել մեր պաշտպանությունը և ամրապնդել դրանք, որպեսզի հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ և ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ռյուտեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումներից հետո: «Բոլոր զորավարժությունները կկենտրոնացվեն Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային ծովում, ինչպես նաև Բելգիայում և Նիդերլանդներում»,- տեղեկացրել է նա: Զորավարժություններին կմասնակցի շուրջ 60 ինքնաթիռ 13 երկրից, ինչպես նաև՝ F-35A կործանիչներ և B-52 ռմբակոծիչներ, մոտ 2 հազար զինվորական, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Դրանք կկրկնօրինակեն այն առաքելությունները, որոնց ժամանակ ռազմական ինքնաթիռները կրում են ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկները, զորավարժությունները կտևեն երկու շաբաթ: Գործակալության զրուցակիցներն ընդգծել են, որ զորավարժությունները կապված չեն միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին Ռուսաստանի հայտարարությունների հետ: Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է փոխել միջուկային դոկտրինը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ միջուկային տերության աջակցությամբ ոչ միջուկային պետության ագրեսիան կընկալվի որպես համատեղ հարձակում: Նրա կարծիքով՝ նման սցենարը կարող է նախատեսել Մոսկվայի կողմից միջուկային զենքի օգտագործումը որպես պատասխան միջոց:
19:59 - 10 հոկտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Բարձրաստիճան զինվորականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար Յանուշ Ադամչակը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
19:03 - 05 հոկտեմբերի, 2024
Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
13:46 - 04 հոկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ |armenpress.am|

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։  «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։  Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը դաշինքը ղեկավարում էր 2014 թվականից։   
11:26 - 03 հոկտեմբերի, 2024
Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
 |tert.am|

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք  օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։«Ես ֆորումում (հայրենասիրական ֆորում սեպտեմբերի 17-ին - Խմբ.) ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ հարձակվեն մեզ վրա (դե ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ն է), մենք միջուկային զենք ենք օգտագործում, Ռուսաստանը ևս խառնվում է մեզ համար: Մենք կօգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել: Ուստի ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։Նա հավելել է, որ Արևմուտքը նման բան չի ցանկանում, պատրաստ չէ սրան։«Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Եթե հատեք այն, արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես անկեղծ և բաց եմ խոսում այս մասին»,- եզրափակել է Լուկաշենկոն:
22:49 - 27 սեպտեմբերի, 2024
Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը
 |azatutyun.am|

Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։ «Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին է, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», - ասել է Կոբախիձեն, որի ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։ Կոբախիձեն միաժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի հնարավոր փոփոխության մասին է՝ հորդորելով սպասել խորհրդակցությունների ավարտին։ Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է «ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։
15:21 - 23 օգոստոսի, 2024
Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան ազատվեց պաշտոնից
 |panorama.am|

Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան ազատվեց պաշտոնից |panorama.am|

panorama.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Այդ պաշտոնում նշանակվել է Խավիեր Կոլոմինան, որը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։ «Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի տարածաշրջանը կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, Խավիեր Կոլոմինան դաշինքի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի»,-մեջբերում է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը: Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները հայտարարեցին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրենց ազդեցությունն ընդլայնելու մտադրության մասին: Գագաթնաժողովում հայտարարվել է նաև դաշինքի քաղաքական կառուցվածքում այդ նոր պաշտոնի ստեղծման մասին։
14:15 - 23 հուլիսի, 2024
ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, նրանք ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում ու վնասում հենց իրենց. Զախարովա

ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, նրանք ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում ու վնասում հենց իրենց. Զախարովա

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի ապագայի համար, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ին մեկնարկած «Արծիվ գործընկեր–2024» հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մինչև հուլիսի 24-ը Հայաստանում:   «Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե: Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։ Սա ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև մտահոգություն Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ ու ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք, թե դա ինչպես է ավարտվում՝ օգտագործվում են, հետո դեն են նետվում»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես հարթակ Ռուսաստանի և այնտեղ գտնվող երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ տարաբնույթ ակցիաներ անցկացնելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով նրանց չի գոհացնում Ռուսաստանն իր հնարավորություններով, քանի որ ՌԴ-ն խաղաղասիրական քաղաքականություն ենք վարում։  «Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու ամերիկացիների փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին և Հայաստանին։ Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե իրենց ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը։ Արևմուտքն ընկերություն անել չգիտի»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
19:02 - 18 հուլիսի, 2024
Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա
 |amerikayidzayn.com|

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում: Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին: «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։»,- ասել է Կոլոմինան: Այն հարցին, թե ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում, Խավիեր Կոլոմինան նշեց. «Աջակցում ենք կարգավորման գործընթացին, և դրա մասին ասել ենք հենց սկզբից: Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:10 - 13 հուլիսի, 2024
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում  |hetq.am|

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2025 թվականի հունիսին Նիդերլանդների Հաագա քաղաքում, որտեղ գտնվում են այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը: Այդ մասին ասված էՎաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։  2026 թվականին գագաթնաժողովը հյուրընկալելու հերթը Թուրքիայինն է։ «Մենք հույս ունենք կրկին հանդիպել մեր հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2025 թվականի հունիսին Հաագայում՝ Նիդերլանդներում, իսկ այնուհետ՝ Թուրքիայում»,- ասվում է փաստաթղթում, որը Վաշինգտոնում հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
17:09 - 11 հուլիսի, 2024