1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կժամանի Հայաստան։ Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Այցը տեղի կունենա մարտի 19-ին:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի վարչապետի հետ հանդես կգա մամուլի համատեղ հայտարարությամբ։
Մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը Ստոլտենբերգը կմեկնի Թբիլիսի, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
comment.count (0)