ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի պետ Գևորգ Ղարիբջանյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
«Քննարկվեցին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ընդառաջ պատվիրակության առաջնահերթությունները և անելիքները»,- ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)