Հունգարիայի խորհրդարանը քննարկում է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
 |azatutyun.am|
19:37 - 26 փետրվարի, 2024

Հունգարիայի խորհրդարանը քննարկում է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարական խորհրդարանը այս րոպեներին քննարկում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացման հարցը։

Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին պետությունն է, որ դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։ Քննարկումների մեկնարկից առաջ խորհրդարանականների առջև ելույթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ կոչ անելով նրանց կողմ քվեարկել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Այդ երկրի մուտքը դաշինք կամրապնդի նաև Հունգարիայի անվտանգությունը», - հայտարարել է Օրբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել