ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին
 |tert.am|

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես դրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։«Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից (It’s up to them), եթե ցանկանում են հանդիպել, ինչպես նախարարները (ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը-Խմբ.) հանդիպեցին այստեղ (ԱՄՆ-ում-Խմբ.) ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ։ Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ Կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել ամրագրված մեր բոլոր պարտավորությունները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
15:37 - 29 սեպտեմբերի, 2024
Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը
 |armtimes.com|

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին:  «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը: Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա:
14:21 - 28 սեպտեմբերի, 2024
Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
 |tert.am|

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք  օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։«Ես ֆորումում (հայրենասիրական ֆորում սեպտեմբերի 17-ին - Խմբ.) ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ հարձակվեն մեզ վրա (դե ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ն է), մենք միջուկային զենք ենք օգտագործում, Ռուսաստանը ևս խառնվում է մեզ համար: Մենք կօգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել: Ուստի ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։Նա հավելել է, որ Արևմուտքը նման բան չի ցանկանում, պատրաստ չէ սրան։«Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Եթե հատեք այն, արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես անկեղծ և բաց եմ խոսում այս մասին»,- եզրափակել է Լուկաշենկոն:
22:49 - 27 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում
 |arm.sputniknews.ru|

Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա սիրիացի գործընկեր Բասսամ Սաբագը քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:   «Ռուսաստանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը Գազայի հատվածում շարունակվող էսկալացիայի և Լիբանանում Իսրայելի զանգվածային ավիահարվածներին լույսի ներքո»,-նշել են գերատեսչությունում:   Բանակցությունները կայացել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «լուսանցքներում»։ Սիրիայում իրադրության համատեքստում կողմերը ուշադրությունը կենտրոնացրել են համապարփակ կարգավորման վրա՝ հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքների խստիվ պահպանմամբ: Նախարարները ռուս-սիրիական հռչակագիր են ստորագրել միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքները մեղմելու և փոխհատուցելու ուղիների ու միջոցների մասին:
21:47 - 27 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմը՝ ամփոփ

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․ 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։  2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Դեռ սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչեւ պատերազմի մեկնարկը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից»։ Այս հայտարարություններին զուգընթաց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում էր տվյալներ, համաձայն որոնց՝ միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 300-ից ավելի անգամ, երրորդ շաբաթում՝ 295 անգամ, չորրորդ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ինտենսիվ պարապմունքներ եւ ուսումնական վարժանքներ են իրականացնում։ Դիտարկելով տարածաշրջանային իրավիճակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդիպման առաջարկ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություններ վերսկսկելու նպատակով։ Այդ հանդիպումը, սակայն, չի կայանում։ Բանակցություններ վերսկսելու առաջարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Այդ դեպքից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդում է, որ Հայաստանի սահմանի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով ադրբեջանական բանակն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր՝ «չեզոքացնելու մեր դիրքապահների եւ դիրքերի առավելությունն ու գերակայությունը»։ Տոնոյանը հայտարարում է, որ այդ իրավիճակը երկու շաբաթ է՝ շարունակվում է, բայց հայկական կողմը «տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել»։ Դրա նախորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին։  Օրեր անց՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ կան տեղեկություններ, որ ահաբեկիչներ են հավաքագրվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մոտ տասը օր անց, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Reuters գործակալությունը հրապարակում է հոդված, որտեղ փաստեր է ներկայացնում Անկարայի կոորդինացմամբ Ադրբեջան տեղափոխվող սիրիացի ջիհադիստների մասին։ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ միանգամից հայտարարելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։ Առավոտյան 8-ի մոտակայքում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդում է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն մարտական դիրքերին, այլ նաեւ թիրախավորում բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։  Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնում Ադրբեջանին․ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե դատապարտում են «հայկական կողմի հարձակումը»։ Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչները ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անհապաղ բանակցությունների վերադառնալու կոչերով են հանդես գալիս [1, 2, 3, 4]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ կոչերին զուգահեռ՝ նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում եւ Հայաստանում հայտարարվում է զորահավաք եւ ռազմական դրություն։ Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվում սեպտեմբերի 28-ի կեսգիշերից։  Պատերազմի երկրորդ օրվանից Ադրբեջանը փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք՝ սեպտեմբերի 29-ին հրետակոծելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերը։ ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի «ՍՈՒ-25» եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածների իրականացման ընթացքն ապահովում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանի Գյանջա օդանավակայանից։ Այդ կործանիչները չէին վերադարձել Թուրքիա ադրբեջանաթուրքական զորավարժությունների ավարտից հետո։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում Թուրքիայի F-16-ը խոցում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» գրոհիչը, օդաչուն զոհվում է։ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները նաեւ Հայաստանի ուղղությամբ՝ հետախուզական չորս անօդաչու թռչող սարք ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզ [1, 2, 3]։  Պատերազմի 44 օրերի ընթացքում հրադադարի 3 պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Առաջին համաձայնությունն ընդունվում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 10-ին։ Կողմերը համաձայնում են կեսօրից մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխ լինելը եւ պայմանավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Հրադադարի հաստատման ժամից 5 րոպե անց Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ գրոհ ձեռնարկելով։ Նույն օրը հրթիռային հարվածներ է հասցնում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ։  Մեկ շաբաթ անց կրակի դադարեցման երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվում Ֆրանսիայի միջնորդությամբ․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս զինադադարը տեւում է ժամեր․ վաղ առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ռազմական գործողությունները շարունակվում են՝ տարբեր տեղամասերում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այդ ողջ ընթացքում քննարկվում են հակամարտության լուծման ելքեր, արցախցի պաշտոնյաները, տարբեր քաղաքական գործիչներ բարձրացնում են Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը, այո, պետք է կիրառի անջատում հանուն փրկության բանաձեւը»։ Արցախի անկախության ճանաչման մասին հայտարարում են միայն տարբեր երկրների առանձին քաղաքներ, իսկ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսակցությունները մնում են միայն հայտարարությունների դաշտում։ Ադրբեջանը հայտարարում է նոր տարածքների գրավման մասին, հայկական կողմը որոշ դեպքերում հերքում է, որոշ դեպքերում՝ հաստատում այդ հայտարարությունները։ Պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական պատերազմով։ Հրադադարի երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվում հոկտեմբերի 26-ին։ ՀՀ արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատում երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվում են հումանիտար հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին: Հրադադարի հաստատումից 10 րոպե անց Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Արցախի ՊԲ-ն միանգամից հերքում է այդ լուրը՝ հայտարարելով, որ զինված ուժերը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին։ Րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ռազմական գործողությունների քարտեզ, որում երեւում է, որ հակառակորդը հարավից ավելի է խորացել, եւ արդեն մարտեր են ընթանում Ավետարանոց եւ Սղնախ գյուղերի մոտակայքում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի թիրախում է հայտնվում Ստեփանակերտի ծննադատունը։  2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ մեկնարկում է ՀՀ ԱԳ այն ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերում: Թեեւ Երեւանն ու Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատում են նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, հաստատում, որ դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա եւ այլն, մարտադաշտում իրադրությունը չի փոխվում։ Դեռ ավելին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանը զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Լեռնային Ղարաբաղի՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառներում։  Նոյեմբերի առաջին օրերին Ադրբեջանը սկսում է առավել ինտենսիվորեն մեղադրել Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայկական կողմը հերքում է բոլոր այդ պնդումները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. նոյեմբերի 3-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Նոյեմբերի առաջին շաբաթվա լուրերը ցույց են տալիս, որ մարտական գործողություններն ընդլայնվում են դեպի խորք։ Նոյեմբերի 6-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ մարտերը Շուշիի մերձակայքում են։ 2 օր անց՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Շուշին գրավված է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան պնդում է, որ Շուշիում ծանր մարտեր են ընթանում՝ այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է։  Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 18։30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորում է ՀՀ տարածքը՝ հրթիռային կայանքի կիրառմամբ խոցելով Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի ՄԻ-24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով զոհվում է 2 անձ, եւ մարմնական վնասվածք ստանում եւս մեկը։ Այս դեպքի առնչությամբ սկսվում է հետաքննություն, Հայաստանը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել ՌԴ-ին այդ հարցում։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ ՀՀ վարչապետի գրառումից ժամեր անց հայտնի է դառնում, որ պատերազմն ավարտվել է 9-կետանոց հայտարարության ստորագրությամբ։ Նոյեմբերի 9-ի կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը գրառում է անում իր կատարած «ծանր որոշման» մասին՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը եւս պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է տվել։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օրերի ընթացքում Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը, ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, դրան զուգահեռ ԼՂ-ից դուրս են բերվում հայկական զինված ուժերը եւ այլն։ Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ռուս խաղաղապահ ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահները այստեղ մնում են մինչեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախի քաղաքական ղեկավարությունը ստորագրում է Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, եւ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում է։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվածների թիվը ՀՀ ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունից «Ինֆոքոմի» ստացած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 92 հազար 265 անձ, որոնցից 60 հազար 930-ը՝ կին, 31 հազար 335-ը՝ տղամարդ։ 84 հազար 502-ը եղել է չափահաս, 7 հազար 763-ը՝ 0-19 տարեկան։ ԼՂ-ից տեղահանվածների վիճակագրությունը՝ ըստ շրջանների՝ Ասկերանից՝ 8997 անձ, Հադրութից՝ 9317 անձ, Մարտակերտից՝ 12002 անձ, Մարտունուց՝ 13726 անձ, Շահումյանից՝ 2779 անձ, Շուշիից՝ 4170 անձ, Ստեփանակերտից՝ 32050 անձ, Քաշաթաղից՝ 8969 անձ: 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները և պատրաստել եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Հայկական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ցանկ, թե պատերազմի հետեւանքով Արցախի որ համայնքներն ու բնակավայրերն են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հայկական կողմը պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացրել է զոհերի մասին տվյալներ։ Պատերազմի ավարտից հետո էլ տարբեր պաշտոնայներ ներկայացրել են ամփոփ տվյալներ։ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի՝ նշելով, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ, նա պնդել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Արդեն 2022թ․ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր 3822 թիվը։ Ըստ Կոմիտեի՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ անհայտ է եղել 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2024թ․ հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման հայտարարությունը՝ հերքում։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից այս տարվա սեպտեմբերի 16-ին տեղեկություններ է հայցել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների թիվը, խնդրել հայտնել զոհված զինծառայողների զինվորական կոչումները եւ այլն։  Նշելով, որ պատերազմին առնչվող մի շարք հոդվածներով շարունակվում են նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունները՝ Քննչական կոմիտեն մերժել է տեղեկության տրամադրումը՝ պնդելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Ադրբեջանական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակեց իր զոհերի թիվը․ ըստ այդ օրվա տվյալների՝ զոհվել էր Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող, անհետ կորած էր համարվում 100-ը, իսկ 1245 վիրավոր բուժում էր ստանում։  2021թ․ մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է զոհերի 2881 թիվը, նշել, որ անհետ կորած է համարվում 28 զինծառայող։ Մինչդեռ հայկական կողմը նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, ներկայացրել է տվյալ, ըստ որի՝ Ադրբեջանն ունի անձնակազմի 7630 կորուստ։ Կան հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է, որ Ադրբեջանի կորուստներն ավելին են, քան պաշտոնապես հայտնում են։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մանրամասն կարդալու համար կարող եք օգտվել «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքից, որը ներառում է 44-օրյա պատերազմը եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները՝ շուրջ 11 հազար լուր։ Հայարփի Բաղդասարյան
20:20 - 27 սեպտեմբերի, 2024
Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին: «Ինչ խոսք կան պրոբլեմներ հարաբերություններում և ոչ միայն Ռուսաստանի հետ: Բայց կարծում եմ՝ մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա: Փոխվարչապետի խոսքով՝ աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս: «Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ «ռադիկալիզմի կարիք չկա» այս համատեքստում:
10:32 - 27 սեպտեմբերի, 2024
Պուտինը լավ գիտի՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու. Լեհաստանի նախագահ
 |tert.am|

Պուտինը լավ գիտի՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու. Լեհաստանի նախագահ |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու։ Այս մասին TVN-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Դուդան մեկնաբանում էր Պուտինի հայտարարությունը, որում նա սպառնացել էր միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի վրա որևէ զանգվածային հարձակում լինի։ Լեհաստանի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա։ «Եթե սրան նայենք հանգիստ և առանց խուճապի, ապա պետք է պարզ լինի. նա կրկնում է այն, ինչ երկար տարիներ ամրագրված է ռուսական ռազմական դոկտրինում, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում, իհարկե, միջուկային զենքը Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինն իր գեներալների պես գիտի, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է... Նրանք երբեք իրենց չեն ազատի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն... Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Դուդան։
10:10 - 27 սեպտեմբերի, 2024
Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ հարցեր: Մասնակիցներն այցելել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչություն՝ իրավիճակային կենտրոնի, Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատանքներին, կիրառվող տեխնիկային և մեթոդաբանությանը ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունները ներկա են գտնվել նաև Ոստիկանության հատուկ գնդի Տուրիստական ոստիկանության ստորաբաժանման ցուցադրական վարժանքին:
16:02 - 25 սեպտեմբերի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է նրան եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։  «Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ։  
17:32 - 24 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին
 |azatutyun.am|

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»: Զախարովան շեշտել է, թե առանց Ռուսաստանի և «հաշվի առնելու նրա շահերը» անհնար է հասնել «արդար և կայուն կարգավորման»։ Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների այն հատվածներից, որոնք Ռուսաստանը չի վերահսկում, ինչպես նաև հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:15 - 22 սեպտեմբերի, 2024
ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության Անկախության օրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին», - նշված է ուղերձում։
11:44 - 21 սեպտեմբերի, 2024
Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում. Զախարովա |armenpress.am|

Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպում. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում առաջիկայում նախատեսվում է «3+3» ձեւաչափով արտաքին գործերի  նախարարների հանդիպում:  Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ սեպտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։  
17:27 - 20 սեպտեմբերի, 2024