ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը
 |hetq.am|

Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը |hetq.am|

hetq.am: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մոտակայքում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը։ Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին հայտնել էր Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի 47 երկրների առաջնորդները կքննարկեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի հարցեր։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։ Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն է։ Գագաթնաժողովն ընթանալու է Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղի Mimi գինեգործական համալիրում։ Ինչպես հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրությունը (Մոլդովան-խմբ.) հստակ ազդակ է Մոսկվային այն մասին, որ Եվրոպան աջակցում է այդ երկրին։ Ռուսական կողմն այն կարծիքին է, որ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը կդառնա Բրյուսելի նոր փորձը՝ ձևավորելու հակառուսական կոալիցիա և համոզելու մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներին։ Գագաթնաժողովի մասնակիցները Եթե Եվրոպական քաղաքական համայնքի I՝ պրահյան գագաթնաժողովին մասնակցում էր 44 երկիր, այս անգամ մասնակից երկրների թիվը հասել է 47-ի։ «Երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 47 պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահին (Շառլ Միշել-խմբ.), Եվրոպական հանձնաժողովի նախագահին (Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-խմբ.) և Եվրոպական խորհրդարանի նախագահին (Ռոբերտա Մեցոլա-խմբ.)»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ ընդգծելով, որ հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսվում է իսպանական Գրանադայում, մասնակիցների թիվը կարող է փոխվել։ «Հաջորդ գագաթնաժողովին, հնարավոր է, մենք այլ հյուրեր ունենանք։ Դա ֆիքսված ձևաչափ չէ»,- հավելել է նա։ Մասնակից երկրների թվում են Եվրամիության անդամ 27 երկրները, ինչպես նաև՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, ինչպես նաև՝ Կոսովոն։ Գագաթնաժողովին Ուկրաինան անձամբ ներկայացնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, չի մասնակցի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի թեմաները Ինչպես լրագրողներին պատմել է ԵՄ ներկայացուցիչը, անվտանգությունն ու էներգետիկան Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են: «ԵՀՔ երկրորդ գագաթնաժողովի քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ համատեղ ջանքեր հանուն խաղաղության և անվտանգության, էներգետիկ կայունություն և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներ, փոխկապակցվածություն Եվրոպայում՝ առավել լավ միավորման և ավելի կայուն մայրցամաքի համար»,- պարզաբանել է եվրոպացի դիվանագետը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:25 - 01 հունիսի, 2023
Ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան. ԵՄ դեսպան
 |news.am|

Ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան. ԵՄ դեսպան |news.am|

news.am: Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: «Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», - ասաց նա։ Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում. «Կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող էր շատ ավելին լիներ»,- հավելեց ԵՄ դեսպանը։
14:09 - 31 մայիսի, 2023
Լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորին |news.am|

Լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորին |news.am|

news.am: Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը: Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել յուրաքանչյուր դեպք եւ յուրաքանչյուրը առանձին քննարկել: Այո, եթե լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում, դրան պետք է անդրադառնալ, սակայն ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԶԼՄ-ներն են անդրադառնում որոշակի հարցերի եւ մենք պետք է հետաքննող լրագրություն ունենանք: Ես կուզենայի դա մատնանշել որպես շարունակական հանձնառություն լրագրությունը պաշտպանելու տեսակետից եւ բարելավել լրագրության դիրքերը Հայաստանում: Շատերն են շփոթում փաստերն ու մեկնաբանությունները, դրանք պետք է տարանջատել»,-ասաց Վիկտորինը: Նա կարեւորեց ներառականությունը. «Դա նշանակում է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերին, լինի հաշմանդամություն ունեցող անձինք, լինեն ԼԳՏԲ համայնքը: Կան դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին. ես ակնկալում եմ, որ մի կողմից քաղհասարակությունը պաշտպանի եւ ասի՝ չպետք է այսպես լինի, որ մարդիկ պետք է ունենան անվտանգ ապրել երկրում: Սակայն նաեւ ցանկանում եմ, որ պետությունն էլ ասի, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որ մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»,-ասաց Վիկտորինը: ԵՄ դեսպանը կրեւորեց նաեւ կանանց ներգրավվածությունը կառավարությունում, նաեւ խաղաղության գործընթացներում. «Վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության եւ կայունության համար գտնել հարատեւ լուծումներ: Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել»: Նշենք, որ նույն ֆորումի ժամանակ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանում մամուլն ազատ է:
14:03 - 31 մայիսի, 2023
Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանե ֆեյսբուքյան ըր էջում գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։ Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։
17:58 - 30 մայիսի, 2023
ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը
 |armenpress.am|

ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց գրեթե կրկնակի ավելացնել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը, որը  համաձայնել էր տրամադրել մեկ տարի առաջ: 2022 թվականի ապրիլին Խորհուրդն ընդունեց օրենք, որը ԵՄ-ին թույլ է տալիս 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Խորհուրդն այսօր այդ գումարը ավելացրեց 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր չափով 295 միլիոն եվրո», - նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունը «նպատակուղղված է աջակցելու Մոլդովայում տնտեսական կայունացմանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին՝ լրացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական համաձայնագրի շրջանակներում տրամադրվող միջոցները»: Ըստ հայտարարության՝ 295 եվրոյից 220 միլիոնը կտրամադրվի վարկերի տեսքով, իսկ մինչև 75 միլիոնը՝ դրամաշնորհների տեսքով: Եվրոպական Միության խորհուրդը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Մոլդովայի տնտեսության համար:
16:25 - 30 մայիսի, 2023
ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Պետեր Ստանո

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Պետեր Ստանո

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կենտրոնացել են մի քանի առանցքային թեմայի վրա, ինչպիսիք են՝ սահմանային, մարդասիրական խնդիրները, հաղորդակցությունները և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ողջունում ենք այս կապակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը։ Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում և ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար: Չնայած հակամարտության բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։ Եվրամիությունը հանձնառու է աջակցելու կողմերին այս գործում»,- նշված է հայտարարության մեջ։
15:45 - 30 մայիսի, 2023
Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել

Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթեր»-ում գրել է՝ անհամբեր սպասում են Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ Քիշնևում։ «Դա կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը հաստատելու և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար», - գրել է Միշելը: Մեկ այլ գրառմամբ Շառլ Միշելը գրել է․ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է: Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակ ունենալ երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»։
15:18 - 30 մայիսի, 2023
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
 |armenpress.am|

ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում: «ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», - գրել է Բորելը: Բորելը նաև կոչ է արել Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին «անհապաղ և անվերապահորեն ապաէսկալացնել իրավիճակը», ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։ Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։  
11:47 - 30 մայիսի, 2023
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում․ Փաշինյան

Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում․ Փաշինյան

Հայկական կողմը դեռևս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնի բանակցություններից առաջ խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, ըստ Փաշինյանի, այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հանդիպմանը։ Փաշինյանը նաև նշեց, որ սա խաղաղության պայմանագրի 4-րդ խմբագրումն է։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Փաշինյանն ու Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ կհանդիպեն 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ 
11:49 - 29 մայիսի, 2023
Արևմտյան գործընկերներն առաջարկե՞լ են ՀՀ-ին դուրս բերել ռուսական ռազմաբազան. ԱԳՆ պարզաբանումը
 |news.am|

Արևմտյան գործընկերներն առաջարկե՞լ են ՀՀ-ին դուրս բերել ռուսական ռազմաբազան. ԱԳՆ պարզաբանումը |news.am|

news.am: Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։ Մենք նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները Հայաստանին խորհուրդ են տալիս հեռացնել ռուսական ռազմաբազան, սահմանապահ ուժերին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ասել էր, որ պաշտոնական Երևանը նման ազդակ չի ստացել։ «Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում  է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասել էր Փաշինյանը։
17:19 - 24 մայիսի, 2023
Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

«Շառլ Միշելը հայտարարել է, որ գերեվարված անձինք առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն, իսկ մոլորված քաղաքացիները ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- հիշեցրեց լրագրողը՝ նշելով, որ հայտնի է՝ ոչ Երեւանում, ոչ Բաքվում մոլորված քաղաքացիներ չկան, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը, հնարավո՞ր է՝ Բաքուն առաջ տանի ապրիլին ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը, որոնցից մեկը մեղադրվում է սպանության մեջ նաեւ։ «Ես հաստատում եմ, որ ընդհանրապես կա ըմբռնում, որ մոլորվելու հետեւանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց նաեւ հաստատում եմ Ձեր ասածը, որ այս պահի դրությամբ մասնավորապես Հայաստանում մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն՝ բոլոր ադրբեջանցիները, որոնք էս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել եւ հատել են ՀՀ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, որ մոլորված լինելու հետեւանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին, բայց էս պահին այդպիսի քաղաքացիներ մենք չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր եւ բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։ «Այո, մենք պատրաստ ենք քննարկել [ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը], իհարկե, իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետեւ մենք մյուս կողմից չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որեւէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում։ Նախաքննության փուլում է, եթե չեմ սխալվում, հարցը, եւ համապատասխան եզրակացությունը կլինի, կուղարկվի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ»,- ընդգծեց վարչապետը։ 
16:33 - 22 մայիսի, 2023
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում

«Դուք հունվարի 10-ի ասուլիսին նշեցիք, որ Ադրբեջանն իր ագրեսիան բացատրում է նրանով, որ վտանգ է տեսնում Հայաստան-Ռուսաստան, այսպես ասած, տանդեմից, սպառնալիք՝ իր դեմ ինչ-որ գործողությունների, եւ արձանագրեցիք, որ եթե ՌԴ-ն չի արձագանքում, հետեւաբար ՌԴ ներկայությունը Հայաստանի համար կարող է սպառնալիք լինել։ Ավելի ուշ Պրահայում փաստեցիք, որ ԵՄ դիտորդները անվտանգության երաշխիք չեն, ավելին՝ կարող են որպես մարտահրավեր լինել Հայաստանի համար։ Բացի դրանից, ԱՄՆ-ն ակտիվորեն մեծ գրանտներ է հատկացնում Հայաստանի ուժային եւ իրավապահ կառույցներին»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով վարչապետին, թե այս համատեքստում որտե՞ղ եւ ինչպե՞ս է տեսնում Հայաստանի անվտանգությունը։ «Շատ են ասում՝ ինչո՞ւ ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում․ շատ պարզ պատճառ կա․ որովհետեւ անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են, եւ մենք ՀԱՊԿ-ի էսօրվա դիրքորոշումները համեմատում ենք մեր երկկողմ հարաբերություններում, կամ ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ հարաբերություններում փոխադարձաբար ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների հետ։ Եւ երբ էդտեղ դիսոնանս ենք տեսնում, մենք ասում ենք հարգելի գործընկերներ, եկեք սկզբից էս դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետեւ առանց էդ դիսոնանսի հարցը լուծելու՝ չի կարող էդ մոնիտորինգի առաքելությունը լինել արդյունավետ։ ԵՄ-ի հետ մենք էսպիսի դիսոնանս չունենք, որովհետեւ իրենց հետ չունենանք անվտանգային ոլորտում կնքած որեւէ փաստաթուղթ, պայմանագիր, որը նրանք իրենց որեւէ գործողությամբ, մեր ընկալմամբ, ամբողջությամբ չեն իրականացնում։ Երբ ես ասել եմ, որ մարտահրավեր կարող ա լինել, էլի ուզում եմ ընդգծել, ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն մարտահրավեր կարող են լինել էն առումով, որ Ադրբեջանը Արեւմուտքով նրանց ներկայությունը օգտագործի Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, իսկ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից ոչ պատշաճ արձագանքը, արդեն ստացվում է, որ մենք ռիսկերն ունենք, իսկ ռիսկերի կառավարումը չունենք, իսկ մոնիտորինգի առաքելությունը Եվրամիության Ադրբեջանը փորձ է անում ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիվ գործողություններ է ծավալում եւ թաքնվում է ԵՄ առաքելության հետեւում։ Մենք սա անհիմն որակում ենք համարում, որովհետեւ տեղում գտնվող դիտորներն իրենք կարող են գնահատել այս հայտարարությունների հիմնավորված եւ անհիմն լինելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը նշեց՝ անվտանգությունը տեսնում են մեր տարածաշրջանում առաջին հերթին՝ խաղաղություն ունենալով, անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, տեւական, ինստիտուցիոնալ եւ համապարփակ խաղաղությունը, մեր միջավայրի հետ, մեր տարածաշրջանի հետ։
15:55 - 22 մայիսի, 2023
Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 17-ին:
09:17 - 17 մայիսի, 2023
Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք

 |factor.am|

Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ՝ կապված տարածաշրջանում ռուսական նավթի վերավաճառքի հետ՝ զտված վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի տեսքով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Հնդկաստանից մտնեն Եվրոպա և արդյունահանված լինեն ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը: FT-ն նշում է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից մեկը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակողները մեծ շահույթներ են ստանում՝ գնելով հում նավթը զգալի զեղչով, իսկ հետո վառելիքն ամբողջությամբ վաճառելով Եվրոպային։ Այս առևտուրը չի խախտում Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները, գրում է պարբերականը։
15:46 - 16 մայիսի, 2023
«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան
 |hetq.am|

«Միշելի հայտարարությունն արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերից շատ հեռու էր»․ Գուրգեն Ներսիսյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք այդ ամենի հետ մեկտեղ տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ «Հետքի» հարցին այսպես է արձագանքել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Հիշեցնենք՝ այդ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։ «Պետք է հասկանանք, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ցանկացած հայտարարություն Արցախի ժողովրդի կողմից ընկալվում և գնահատվում է՝ մնացած բոլոր երկրների հայտարարությունների համեմատությամբ առավել զգացմունքային և առավել սուր։ Կարծում եմ դրա պատճառները պարզաբանելու կարիք չկա»,- ասում է Ներսիսյանը։ Արցախի պետնախարարի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունն Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերից ու քննարկման ենթակա թեմաներից շատ հեռու է, և կային առավել կարևոր հարցեր, որոնք պետք է ուղղվեին Ադրբեջանի նախագահին։  
12:55 - 16 մայիսի, 2023
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական: «Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը:
12:45 - 16 մայիսի, 2023