Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում: Արման Բաբաջանյան - Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:18 - 22 հունիսի, 2021
Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դատելով սրանից,  հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անձնապես ինձ համար Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների: Այսու, Շնորհակալություն Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար: Շնորհակալություն կուսակից գործընկերներիս՝ անձնվեր ու անվերապահ օրնիբուն աշխատանքի համար: Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվար և բարդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար: Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս: Բարի երթ բոլորիս»: Հիշեցնենք,  «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հավաքել է  1.50 %՝ 19.142 ձայն:
11:28 - 21 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am:  «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց: Այս մասին Բաբաջանյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը: Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը: «Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողը:
14:00 - 20 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: «Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը: Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:  
18:11 - 17 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: «Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը: Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:  
18:11 - 17 հունիսի, 2021
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը համարում է երկրի անվտանգության երաշխիք: Այս մասին ասաց դաշինիքի ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա»,-ասաց Բաբաջանյանը: Նա հիշեցրեց՝ իրենց դաշինքն առաջին օրից հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից՝ շեշտելով, որ իրենց համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: «Մեզ համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանում դատաիրավական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական, արդյունաբերության արտադրության հեռանկարների հնարավորությունն է, Հայաստանի թռիչքի, զարգացման,  Հայաստանի հնարավորությունների երաշխիքն է: Եվ մենք ատամներով պահելու ենք Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը»,- ընդգծեց Բաբաջանյանը: Նա հավելեց՝ տեսնում են, որ որոշները պատրաստվում են ոտնձգել Հայաստանի ժողովրդավարական ձգտումների նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա օրերին հավանաբար լինելու են նաև այդպիսի դրսևորումներ: Բաբաջանյանը շեշտեց, որ  իրենց դաշինքը կանգնելու է մեջտեղում և թույլ չի տալու, որ պետությունը ճկելու, կազմաքանդելու տրամադրությունները, ցանկությունները կյանքի կոչվեն:  
22:58 - 13 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|

Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը քարոզարշավի շրջանակում հանրահավաք իրականացրեց Արտաշատում: Արտաշատցիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ասաց. «Այսօր դաշինքն իր գլխավոր կարգախոսն է վերցրել՝ «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության», այնպիսի հանրապետության, որը կապահովի հայ ժողովրդի թռիչքը, առաջընթացը, զարգացումը»: Դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Ըստ Բաբաջանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: «Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի»: Բաբաջանյանը անելու է ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան: «Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի»,- նշեց նա: Բաբաջանյանը կարևորեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ՀՀ-ի այլ գործընկերներ տեսնեն, որ Հայաստանում ժողովրդավարությունն են ընտրել՝ որպես անշրջելի իրողություն:
15:12 - 11 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|

Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|

armtimes.am: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակում էր, 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել իր  «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ: Արման Բաբաջանյանն ընտրություններին դաշինքով հանդես կգա  «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության հետ: Դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Արման Բաբաջանյանն է: Պատգամավորի խոսքով՝ ի սկզբանե  «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտում խնդիր էր դրել ապահովել լայն համախմբում այն քաղաքական ուժերի, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը քննարկման առարկա չեն, եւ համատեղ ջանքերով, նախ, բացառել նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի մնացուկների ռեւանշի որեւէ հնարավորություն, մյուս կողմից, ստիպել իշխանությանը հետեւողականորեն իրագործել երկրում արմատական համակարգային բարեփոխումների օրակարգը։ Իսկ Լեւոն Շիրինյանը, որը «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության ղեկավարն է, առաջինն է կիսել իրենց մտահոգությունները ու պատկերացումները: ՀԺ-ի հարցազրույցը Արման Բաբաջանյանի հետ՝ ստորեւ. - Պարոն Բաբաջանյան, մինչ հայտարարելը, որ դաշինք եք կազմելու Լեւոն Շիրինյանի հետ, մամուլում շատ էր շրջանառվում, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դաշինք է կազմելու «Հանրապետություն» կուսակցության հետ, դիտարկե՞լ էիք այդ տարբերակը, քննարկում ունեցե՞լ եք Արամ Սարգսյանի հետ: - Անշուշտ, մենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, իմ լավ բարեկամ Արամ Սարգսյանի հետ եւս ունեցել ենք քննարկումներ վերը նշված օրակարգով։ Սակայն, պարոն Սարգսյանը որոշեց առաջիկա ընտրություններին մասնակցել առանձին, եւ այդ որոշման մասին պաշտոնապես հայտարարություն արեց, որն էլ մենք ընդունեցինք ի գիտություն։  - Ձեր թիմն սկսել է մարզային այցելությունները: Քաղաքացիների հետ հանդիպումներից ի՞նչ եզրահանգման եք գալիս: Ի՞նչ քաղաքական տրամադրություն ունեն նրանք: - Գլխավոր եզրահանգումն այն է, որ տարիներով Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր, այնտեղ ապրող քաղաքացիներ մնացել են երկրի հասարակական-քաղաքական կյանքից վտարված, օտարված, բազում պարզագույն խնդիրներ մնացել են չլուծված, քանզի երեւանյան բարձր կաբինետներում, որոնք քսան տարի շարունակ զավթված են եղել կազմակերպված քրեական խմբավորման կողմից, այդ հարցերի նկատմամբ վերաբերմունքը «լավագույն դեպքում» եղել է հանցավոր անտարբերությունը, մարդկանց ուղղակի մղել են արտագաղթի՝ գլուխները խնդիրներից ազատելու համար։ Ինչ վերաբերվում է քաղաքական տրամադրություններին, ապա ուզում եմ շեշտել, որ համատարած զզվանք կա «նախկինների» նկատմամբ։ Սակայն, նաեւ մեծ է հիասթափությունը գործող իշխանությունից, որի բազում բացթողումների պատճառով «նախկինների» առանձին շրջանակները փորձում են ռեւանշ ձեռնարկել եւ, ամենակարեւորը՝ դա անհնարին չեն համարում։ Չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիների սեգմենտը չափազանց մեծ է, եւ այդ սեգմենտին չի բավարարում այն քաղաքականությունը, որը նա տեսնում է։ - 26 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ինչի՞ կարող է հանգեցնել սա, ինչի՞ հետ է կապված քաղաքական ուժերի այսքան մեծ հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ: - Իհարկե, մարդկանց անօտարելի իրավունքն է քաղաքականապես ինքնադրսեւորվել ընտրություններին, եւ այսպիսի մասնակցությունը վկայում է առաջիկա ընտրությունների մեծ կարեւորության մասին, որին արժանացնում է մեր հասարակության քաղաքականապես ակտիվ մասը։ Սակայն, մյուս կողմից, 26 ուժերի մասնակցությունը վկայում է երկրում կուսակցական համակարգի անկատարության, քաղաքական հասունությունից բավականին հեռու լինելու մասին։ Բայց եւ, եկեք ընդունենք, որ սա այն գործընթացն է, որով մենք պետք է անցնեինք 1990-ականներին, ինչը տեղի չունեցավ, քանզի երկրի բնականոն ընթացքը խաթարվեց սովետական մնացուկների եւ կրիմինալ խմբավորումների կողմից՝ առաջին իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում։ - Ընտրությունների երկրորդ փուլ լինելու հեռանկար տեսնո՞ւմ եք: Եվ ընդհանրապես, ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում: - Մեծ հաշվով, որեւէ հեռանկար բացառելը սխալ եմ համարում։ Բայց եւ այնպես, իշխող քաղաքական ուժը, գոնե վստահելի սոցհարցումների տվյալներով, մնում է առաջատար։ Վստահ եմ նաեւ, որ մեր դաշինքը եւս այս ընտրություններին կարժանանա տասնյակ հազարավոր ընտրողների հավանությանը, եւ մենք պատկառելի ներկայություն կունենանք ապագա խորհրդարանում։ Իսկ պատմականորեն դատապարտված քաղաքական միավորներն, իմ համոզմամբ, չնայած փակ տարածքներից տիրաժավորվող հոխորտանքների, իրենց ակնկալած որոշիչ քանակի ձայներ, այնուամենայնիվ, չեն ստանա։Շարունակությունը՝ armtimes.am-ում։
19:46 - 05 հունիսի, 2021
Պետք է անհապաղ ջանքեր ձեռնարկել՝ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Բաբաջանյան |1lurer.am|

Պետք է անհապաղ ջանքեր ձեռնարկել՝ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դա այլընտրանք չունեցող քայլ է: «Ակնհայտորեն թիրախը Հայաստանի արտահերթ ընտրություններն են, Հայաստանում քաոս ստեղծելն է, և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ ստանալն է Հայաստանից: Սա հաստատապես միայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշումը չէ: Ակնհայտորեն տեսնում ենք շահագրգիռ այլ երկրներ ևս այս ուղղությամբ»,- ասաց Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ երեկ Շորժայի ուղղությամբ գրոհը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը, և հստակ առարկայական խոսակցություն սկսվեց Հյուսիս-հարավ մայրուղու նախագծի կառուցման, համատեղ ծրագրերի մասին: Ասաց՝ այդ ամենը տեղի է ունենում նաև գլոբալ իրողությունների համատեքստում, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ շատ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվում պատժամիջոցների չեղարկման շուրջ:
11:34 - 26 մայիսի, 2021
Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին


 |armenpress.am|

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին |armenpress.am|

armenpress.am: Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը: Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:   Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իրենք որոշել են առաջիկա ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով ու իրենց նպատակն է 2018 թվականի հեղափոխության իդեալների  ու բացթողումների վերհանման իրականացումը: «Մեր երկրում պակասում է վճռականությունը, այս ուժը լինելու է նա, որ դրսևորելու է կամք, սկզբունքայնություն ու մինչև վերջ գնալու ցանկություն: Մենք կանգնած ենք մեր պատմության ճակատագրական խնդիրները լուծելու առաջ, այսօր ավելի սուր է վիճակը, քան 1920 թվականին, երբ Հայաստանում բռնազավթվեց իշխանությունը»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ Հանուն Հանրապետության կուսակցության հետ որևէ տարաձայնություն չունեն, հարցերի քննարկումները եղել են կարճ , ունեն համախոհություն և տրամադրություն՝ միասին գնալու դեպի ընտրություններ: «Հույս ունեմ, որ մեր դաշինքը կունենա նույն տրամաբանությունը: Հայաստանը պետք է ունենա վերընթաց զարգացում, մեր առաջ դնում ենք արդիականացման, արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական ու մշակութային բարձր արժեքների վրա հիմնված պետություն ունենալու նպատակ»,- ասաց Լևոն Շիրինյանը: Իր հերթին, Արման Բաբաջանյանը անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին: «Այսօր Սյունիքով անցնում է Հայաստանի ինքնիշխանության ողնաշարը ու մեր արձագանքից է կախված, թե որքան անկոտրում կմնա այդ ողնաշարը, որքանով կհաջողենք մեր ձգտումների մեջ: Մենք առաջիկա խորհրդարանում պետք է նյութականացնենք մեր նպատակները: Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում՝ ընտրական գործընթացների հետ գրեթե անհամատեղելի են: Այսօր լուռ գործելու, աշխատանքով դրսևորվելու ժամանակաշրջան է, իսկ եթե որոշում ենք խոսել, ապա միայն կոնկրետ ծրագրերից, խնդիրներից, առարկայորեն, վեր հանելով ներքին և արտաքին անվտանգային խնդիրները»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները մեր պետականության համար ոչ պակաս կարևոր միջոցառում է:   
20:22 - 18 մայիսի, 2021
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

ԱԺ անկախ ապտգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։ «Նախօրեին, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,- գրել է  նա:
13:44 - 17 մայիսի, 2021
Հանցագործներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս եք վառում. Բաբաջանյան |armtimes.com|

Հանցագործներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս եք վառում. Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: «Մենք լավ չենք հասկանում, թե երկրում ինչ գործընթացներ են մեկնարկել, առավելապես վարչապետի հրաժարականից հետո»: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Բաբաջանյանը նշեց, որ կարող է «գռազ» գալ Վահագն Հովակիմյանի հետ. «Ձեր այս փոփոխություններն իրականցացնելուց հետո, այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ: Դուք չգիտեք ձեր գլխի գալիքը, թե ինչ արհավիրք եք բերել մեր երկրի գլխին, այն ժամանակ, երբ հանգիստ արձագանքեցիք Մարտի 1-ի գործով դատական որոշմանը, ՍԴ-ի որոշմանը»: Պատգամավորի խոսքով՝ հանցագործներին, պետության և պետականությանը պատերազմ հայտարարածներին, հայ ժողովրդին գնդակարահարածներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս է վառվում. «Մենք էլ հիմա պրեմենտիվ միջոցներ ենք մտածում, թե էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա ազդեցություն ունենան»: Բաբաջանյանը նշեց՝ այս փոփոխությունները չեն կարող հիմնարար լուծումներ գտնել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ, անկախ ու թափանցիկ: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։
13:36 - 28 ապրիլի, 2021
Հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել նաև ՌԴ պատվիրակության անդամներ․ Բաբաջանյան

Հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել նաև ՌԴ պատվիրակության անդամներ․ Բաբաջանյան

Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արման Բաբաջանյանը։ «Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է: P.S. Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»,- գրել է Բաբաջանյանը:
19:55 - 19 ապրիլի, 2021