Անի Սամսոնյան

Անի Տաճատի Սամսոնյանը (փետրվարի 10, 1990Երեւան) «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:

2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ: 2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|

Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին գրավոր դիմում է ներկայացրել: Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և նրա հետագա պաշտոնավարման դեմ դժգոհություն արտահայտող տարաբնույթ հավաքներ։ «Մշտադիտարկման ենթարկելով ոստիկանության աշխատանքը քաղաքացիների խաղաղ հավաքների իրացման իրավունքի անվտանգ ապահովման ուղղությամբ՝ արձանագրում ենք, որ ոստիկանների գործողությունները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Մասնավորապես, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևալ խախտումների վրա:  Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։ Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։ Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վերաբերմունքը փաստում են ոչ միայն ականատեսների վկայությունները, այլև բազմաթիվ տեսագրված մեդիահրապարակումներ։ Ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալ, թե ինչու են նրան ձերբակալում կամ բերման ենթարկում։ Ոստիկանները բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց առանց հիմքերի։ Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչև բերման ենթարկելը չեն հնչեցնում որևէ օրինական պահանջ։ Արձանագրել ենք ոստիկաննների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտում և բռնության ենթարկում։ Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորված է և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։ Դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։ Ստացվում է ՃՈ գործողությունների հետևանքը ծառայել է որպես հիմք երթի մասնակիցների տրանսպորտային միջոցները Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու համար։ Առկա է տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարաների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։  Ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալ արձանագրումները` առաջարկում եմ վերանայել ոստիկանության գործելաոճը և ոստիկանության ծառայողների կողմից կատարված ոչ իրավաչափ բոլոր գործողությունների մասով իրականացնել ծառայողական քննություն, իսկ հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների մասով իրականացնել քննչական գործողություններ»,-ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տրամադրած հաղորդագրությունում:
12:15 - 12 դեկտեմբերի, 2020
Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը: Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:
12:50 - 09 դեկտեմբերի, 2020
Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին: Այս մասին Սամսոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով»,- գրել է Սամսոնյանը:   Պատգամավորը նշել է, որ գրության հետ միասին տրամադրել է նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը: «Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել»,- նշել է Անի Սամսոնյանը: Խորհրդարանի անդամը հույս է հայտնել, որ կիպրոսցի գործըներկոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը:
20:41 - 01 դեկտեմբերի, 2020
Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանների՝ սև համազգեստ և դիմակ կրելու անհրաժեշտությունը․ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանների՝ սև համազգեստ և դիմակ կրելու անհրաժեշտությունը․ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնել է, որ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե որ ստորաբաժանման աշխատակիցներն են սևազգեստ դիմակավորված ոստիկանները և ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը: Սամսոնյանի գրառումը՝ ստորև․ «Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից, որպեսզի դրանք չդառնան քաղաքական ջարդարարության և հաշվեհարդարի գործիքներ: Նախորդ օրը ցուցարարների նկատմամբ սևազգեստ դիմակավորված` իբր թե ոստիկանների գործողությունները լրիվ համապատասխանում են իշխանությունը ամեն գնով պահող Նիկոլ Փաշինյանի նպատակներին: Բայց դա չի նշանակում, որ այդ փաստի հետ պետք է հաշտվել: Հարգարժա´ն պարոն Ղազարյան, 20.11.2020 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունները կատարող ծառայողների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։ Այս կապակցությամբ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության ծառայողներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը խնդրում եմ 1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք, 2.Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։ 3.Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը»։  
13:26 - 21 նոյեմբերի, 2020
Հանրապետության նախագահը որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի Հայաստանում լինի հավասարակշռված քաղաքական համակարգ՝ զերծ մեկ ուժի կամ առավել ևս մեկ անձի իշխանությունից․ Անի Սամսոնյան

Հանրապետության նախագահը որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի Հայաստանում լինի հավասարակշռված քաղաքական համակարգ՝ զերծ մեկ ուժի կամ առավել ևս մեկ անձի իշխանությունից․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից նկատելի են դարձել նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման վերաբերյալ հնչող կարծիքները։ Տարբեր փորձագետներ, միջազգայնագետներ, վերլուծաբաններ տեսակետներ են հնչեցնում, որ Հայաստանում եղած կուսակցությունները չեն կարող լուծել այսօր երկրի շուրջ ծառացած խնդիրները և հրապարակավ պնդում են, որ Արմեն Սարգսյանն է այն մարդը, ով կարող է համախմբել բոլորին և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։ Առաջին հայացքից այս գաղափարը կարող է թվալ հաճո ժողովրդին և գուցե նախագահի այս հանդիպումների շարքը հենց դրանով է պայմանավորված։ Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ կարող է անել Արմեն Սարգսյանը ստեղծված օրհասական իրավիճակում, ի՞նչ կարող է անել նոր լիազորություններ ստանալով, պետք է վերհիշենք, թե ի՞նչ գործունեություն ծավալեց այն բանից հետո, երբ 2018 թվականին Հանրապետական կուսակցության և հենց Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց հանրապետության նախագահ։ Այդ ողջ ընթացքում երկիրն ապրեց բազմաթիվ ցնցումներ, ունեցավ ներքաղաքական տարբեր գործընթացներ և ողջ քաղաքական համակարգում միակ մարդը, որ անմասն մնաց այդ ամենից հենց ինքն էր՝ նախագահ Արմեն Սարգսյանը։ Քաղաքական համակարգում արբիտրի գործառույթից հրաժարվելուն զուգահեռ, իմքայլական նախաձեռնությունները դակելուց զատ, նա համաձայնեց անգամ իր լիազորությունների կրճատմանը, ինչն իհարկե աննաախադեպ արհամարհանք էր իր ներկայացրած ինստիտուտի նկատմամբ։ Հանրապետության նախագահը որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի Հայաստանում լինի հավասարակշռված քաղաքական համակարգ՝ զերծ մեկ ուժի կամ առավել ևս մեկ անձի իշխանությունից։ Իր խուսափողական և սեփական իմիջով պարփակված վերաբերմունքով նա կարծես ցույց էր տալիս լույսը թունելի վերջում, որը, պարզվեց`լուսարձակները միացված գնացք էր և մեծ արագությամբ սլանում էր մեր ուղղությամբ։ Հետևաբար դադարեցրե´ք այդ ջանքերը և իրացրե´ք ձեր ունեցած սահմանադրական լիազորությունները։ Պարոն նախագա´հ, Ձեր անտարբերության պտուղները դեռ պետք է մարսենք»։
18:30 - 12 նոյեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը: Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները: «Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
14:15 - 17 սեպտեմբերի, 2020
Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ:  Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ: Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները: Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:   Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:
12:15 - 16 սեպտեմբերի, 2020
Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան

Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան

Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ Կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում Լիդիան Արմենիայի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։«Մասնավորապես նշել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր Մասնավոր Պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։ՀՀ Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020 թ․-ից ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։ ՀՀ Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը։Կսպասենք վերջնական եզրակացությանը»,- գրել է նա։
15:53 - 28 օգոստոսի, 2020
Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

lragir.am: «Այսօրվա կառավարության որոշմամբ հանվել են հավաքների անցկացման սահմանափակումները։ Եվ այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով այս օրերի ակցիաներին։ Պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց․ «Դուք ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են և բարձրաձայնում են, բայց դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»։ «Ես խոստումների մասով կարող եմ ասել այն, որ եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեն հիշում, որը մենք տվել ենք և չենք իրականացրել, նույն Ամուլսարի հետ կապված»,- ասաց Ավինյանը։ Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ունի։ «Կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են՝ և այն  պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպանները, և այն բողոքների հետ կապված, որոնք Լիդիան ընկերությունն էր հայտնում կառավարության նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի, թե պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, դրանք օրենքով ու համապատասխան ընթացակարգերով պետք է իրականացվեն։ Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է, խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը դա պետք է անի։ Եթե կան այդպիսի հիմքեր, դրանք ներկայացվեն, անպայման դա կարվի»,- հավելեց փոխվարչապետը։
16:27 - 12 օգոստոսի, 2020
Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես հուսով եմ, բայց նաև չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, և մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլևս չի օգնում»:Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում»: Ավելին՝ tert.am-ում
14:42 - 09 հուլիսի, 2020
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։
15:44 - 02 հուլիսի, 2020
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին |news.am|

news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի` վաղը գումարվելիք արտահերթ նիստին։ Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել։ Օրակարգում 2 հարց է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը (երկրորդ հարց)։
20:23 - 29 հունիսի, 2020