«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

«Քրեական գործով որևէ ապացույց չկա»․ Գագիկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ ահաբեկչության մեղադրանքն անհիմն է

 |factor.am|

«Քրեական գործով որևէ ապացույց չկա»․ Գագիկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ ահաբեկչության մեղադրանքն անհիմն է |factor.am|

factor.am: «Գագիկ Սարգսյանի դեմ գործը սարքվել է ՔՊ-ական դառնալ ցանկացող անձի միջոցով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը։ «Քրեական գործով որևէ ապացույց չկա։ Մեկ անձնավորություն կա, որը 2018 թ դիմել է՝ ՔՊ անդամ դառնալու համար, սակայն, դիմումը մնացել է այդպես և 2021 թվականին պարզվել, որ այն կորել է։ Նորից է դիմում գրել, Հովիկ Աղազարյանն ու նրա տղան են հանձնաժողովի կազմում եղել, մերժել են, ինչից հետո այդ տղան դարձել է շարժման մասնակից և ծանոթացել Գագիկ Սարգսյանի ընկերոջ հետ։ Նա նշել է, որ Սարգսյանին չի ճանաչել, երբեք չի շփվել, բայց հանկարծ Գագիկ Սարգսյանի ընկերոջը պատմել է, թե իբրև գնացել են ահաբեկչական գործողություն իրականացնելու՝ Գագիկ Մելքոնյանի տուն»,- նշեց փաստաբանը։ Հիշեցնենք՝ մարտի 13-ին Քննչական կոմիտեն որոշ մանրասներ էր հաղորդել մեղադրանքից։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: «Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ»,- նշվել է Կոմիտեի հաղորդագրությունում։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում ինչպես Սարգսյանը, այնպես էլ վարույթի շրջանակներում կալանավորված մյուս անձինք։ Ավելին, պաշտպանական կողմն ընդգծում է՝ ահաբեկչության հետ կապ չունեցող այլ մեղադրանքներ են միացվել գործին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
14:27 - 31 մայիսի, 2024
«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին
 |azatutyun.am|

«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին |azatutyun.am|

azatutyun.am: «Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», - «Ազատության» եթերում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։ «Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում, - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, - «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։
16:50 - 29 մայիսի, 2024
Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

aysor.am:Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է․ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»: «Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը։ Միաժամանակ ՔՊ պատգամավորը նշեց, որ խորհրդարանում կան երրորդ երկրի շահերը սպասարկվող պատգամավորներ։ «Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ՝ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ»,-ասաց նա։    
13:08 - 23 մայիսի, 2024
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

panorama.am: «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխա եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը գրևել է, որպես նախպազգուշացում»,-ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ «Անասնաֆերմա» վեպը գրվել է, որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ։«Օրուելը այն չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց...Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է»  և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ  է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը և հարցնելով, թե Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար, հավելեց.«Ձեր միակ լեգիտիմույունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք Լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»։Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզան ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում ՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազտումը տեղի է ունենում նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է»,- ասաց Խաչատրյանը։
13:02 - 22 մայիսի, 2024
Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին
 |azatutyun.am|

Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից: Այնուհետև այստեղ եկան նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, հոգևորականներ։ Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։ «Սրանից 10-15 օր առաջ մեր պարոն մարզպետն ասել է, որ դուք հող չունեք կորցնելու, ոչ մի միլիմետր չի անցնելու, պարզվում է, որ անցել է։ Հիմա մենք իրեն ենք պահանջում ու ՄԻՊ-ին, թող գան, թող մարզպետն ասի, թե խի է սենց եղել», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը հավելեց. «Մեր ժողովուրդը պահանջում է էս սահմանագծում անողներին, որ գա, իրական ձևով մեզ բացատրի՝ ինչու է այդպես»։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։  
20:01 - 16 մայիսի, 2024
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել |civilnet.am|

Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էրհրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ աուդիտորական «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։ Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել. 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած հինգ անձ օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով։ Օրենքի կարգավորման համաձայն՝ երբ սահմանաչափը գերազանցվում է, գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, այնինչ ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ այդ գումարները հետ չեն փոխանցվել նվիրատուներին։ Եթե անհնար է գումարը հետ փոխանցել նվիրատուին, պետք է փոխանցել պետական բյուջե, բայց ՔՊ-ն այս գումարը նաև բյուջե չի փոխանցել։ 2022-ին մեկ անձ 2,4 միլիոն դրամի չափով անանուն նվիրատվություն է կատարել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվությունը օրենսդրությամբ արգելված է և անանուն նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է այդ գումարը փոխանցել պետական բյուջե։ Ըստ աուդիտորի՝ գումարը ՔՊ-ն չի փոխանցել պետական բյուջե։ «Քաղաքացիական պայմանագրի» քարտային հաշվից 2022-ի ընթացքում 11,3 միլիոն դրամի կանխիկացում է կատարվել, այնինչ կուսակցությունների մասին օրենքը պարտադրում է՝ կուսակցությունը բոլոր գործարքները պետք է կատարի անկանխիկ։ Աուդիտորական կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207,2 միլիոն դրամի նվիրատվություններ, բայց ֆինանսական հաշվետվության համապատասխան տողում ներկայացրել է 168,7 միլիոն դրամի նվիրատվություններ։ ՔՊ-ն 2022-ի ընթացքում փաստացի հավաքել է 9,3 միլիոնի անդամավճարներ, սակայն հաշվետվությունում ներկայացրել է, որ հավաքված անդամավճարները կազմել են 24,6 միլիոն։ Ըստ աուդիտի՝ 2022-ի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» 4,2 միլիոն դրամի հարկային պարտքեր է ունեցել, որը որևէ ձևով չի արտացոլել հաշվետվության մեջ։ Կուսակցությունը իր տարեկան հաշվետվության «մուտքեր» բաժնում չի արտացոլել 23,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունները և մոտ 23 միլիոն դրամի չափով ելքերը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2022-ին 15,5 միլիոն դրամի գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ։ Աուդիտորական կազմակերպությունը փաստել է՝ վարձակալության պայմանագրերը հասանելի չեն եղել, որպեսզի ստուգեն դրանց շուկայական արժեքներն ու գնահատեն դրանք։ Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) վրա։ Հանձնաժողովը աուդիտի արդյունքները ստանալուց հետո պարտավոր է ստուգել այն և համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդ որում, աուդիտի և ԿԿՀ-ի կողմից ստուգման արդյունքում կարող է ինչպես վարչական վարույթ նախաձեռնվել, այնպես էլ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել դատախազություն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
12:41 - 14 մայիսի, 2024

11:15 - 14 մայիսի, 2024
ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան |factor.am|

ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան |factor.am|

factor.am: Ըստ ԻՔՄ-ի՝ 31,000 մարդ է մասնակցել Երևանում մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքին։ Իշխող ՔՊ-ն, ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն արդյո՞ք խուճապի մեջ է վարչապետի հրաժարականի պահանջից։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում բացասական պատասխան տվեց՝ խուճապի մեջ լինելու մասով։ «Ցուցարարների թիվը մեծ լինի, թե փոքր․․․ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեր քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվելու՝ ազատ և խաղաղ հավաքներ իրականացնելու։ Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և սա առաջին հանրահավաքը չէ։ Նախկինում էլ եղել են հանրահավաքներ։ Կարելի է ձևակերպել ընդհանուր ձևով, որ սա ընդդիմության հանրահավաքն է, որովհետև եկեղեցին ևս քաղաքականությամբ է զբաղվում»,- ասաց նա։ Արսեն Թորոսյանը վստահ է, որ եկեղեցականները գործում են Կաթողիկոսի թույլտվությամբ։ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ անակնկալ չէ 31,000 ընդդիմադիր քաղաքացիների գոյությունը, որոնք նաև բողոքի ակցիայի են մասնակցում։ Թորոսյանը հերքեց ընդդիմադիրների այն պնդումները, թե ՔՊ-ից 3-4 պատգամավոր կապվել է իրենց հետ, և բանակցություն է վարել։ Նրան նաև հարց ուղղեցինք՝ բացառո՞ւմ է, արդյոք, որ ՔՊ-ի ԱԺ թիմի մեջ կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան այս ընդդիմադիր շարժմանը։ ՀՀԿ-ն ևս ՀՅԴ-ի հետ միասին պատրաստակամություն հայտնեց միանալ իմփիչմենտի գործընթացին․ նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի ձևաթուղթը վերցնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ 35 պատգամավոր ձևաթղթի տակ ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։ Բայց նաև ՔՊ-ականներ են անհրաժեշտ, որ Փաշինյանը հեռացվի։ Թորոսյանը պնդեց, որ ընդդիմությունը խաբում է ցուցարարներին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու շանսերից խոսելով, քանի որ, ըստ իշխանական պատգամավորների, ընդդիմությունը չի կարող նույնիսկ իմփիչմենտի գործընթաց սկսել, առավել ևս՝ հասնել վարչապետի հրաժարականի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor TV-ում։
18:00 - 10 մայիսի, 2024
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
 |1lurer.am|

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը |1lurer.am|

1lurer.am: Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: «Իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, և որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»: Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Հարց չկա, դրե՛ք մանդատները: Տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք դնել մանդատները: Դուք ձեր պարտավորություններն ընտրողների առաջ կատարե՞լ եք: Ատելության խոսքի՞ց եք խոսում, ձեր խոսքին հետևեք»:
14:10 - 06 մայիսի, 2024
«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր
 |1lurer.am|

«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստին քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր Կառավարության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն փոփոխություններ կլինեն խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Օրակարգում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը, 2023-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վերջինս ապրիլի 30-ին օրակարգից հանվել էր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանի առողջական խնդիրների պատճառով:
11:43 - 02 մայիսի, 2024
Լևոն Քոչարյանի օգնականը Civic.am-ի լրագրողին մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին

Լևոն Քոչարյանի օգնականը Civic.am-ի լրագրողին մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը իրեն մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին։  «Լևոն Քոչարյանի օգնական-թիկնապահը ասաց՝ երբ Բագրատ Սրբազանի մասին կարծիք ես հայտնում, սրբապղծություն ա։ Ապա ասում է՝ տվյալ արարքը ու բնութագրում այն հայհոյանքով։ Ես նույն հայհոյանքը հնչեցնում եմ իրենց՝ ասելով՝ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ ես այդպիսի մարդ եմ, ես նման կարծիք կարող եմ արտահայտել իր նկատմամբ, կապ չունի՝ դու ես, թե ով է։ Ինքը խփում է ինձ, ընկնում եմ, վեր եմ կենում, հետո հայհոյում եմ, ինքը ցանկանում էր շարունակել, բայց ես չեմ խփում, ասում եմ՝ քեզ նմանները պատասխան են տալու»։ Լրագրողը հայտնեց, որ ինքը դիմում-բողոք է ներկայացրել Ոստիկանություն։ Նշենք, որ լրագրողը «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերնագրով տեսանյութ էր հրապարակել Civic.am-ում։
15:48 - 30 ապրիլի, 2024