«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին
 |azatutyun.am|
16:50 - 29 մայիսի, 2024

«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին |azatutyun.am|

azatutyun.am: «Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», - «Ազատության» եթերում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։

«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում, - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, - «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել