Կոսովո

Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարեւելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։

Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրության՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մաս է եւ մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար երկրամաս, սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային:

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

 |factor.am|

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի |factor.am|

factor.am: Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։ Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ։ Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:
17:20 - 27 դեկտեմբերի, 2022
Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի
 |hetq.am|

Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

hetq.am: Կոսովոն մտադիր է դեկտեմբերի 15-ին Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Այդ մասին հայտնել է տեղական Radio Television of Kosovo հեռուստաընկերությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ դիմում-հայտը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին։ Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ին անդամակցությունը հանդիսանում է Կոսովոյի համար ռազմավարական նպատակ և դրան աջակցում է երկրի բնակչության ավելի քան 90%-ը։ «Այս քայլը ցույց է տալիս մեր քաղաքացիների ուժեղ կամքը և ծառայում որպես Կոսովոյի ինստիտուտների ամուր հանձնառության հստակ դրսևորում եվրատլանտյան ուղուն»,- նշված է փաստաթղթում։ RTK-ն նշում է, որ ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության հեռանկարները մնում են ոչ հստակ, քանի որ ԵՄ անդամ հինգ երկրներ, մասնավորապես Իսպանիան, Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան և Ռումինիան, մինչ օրս չեն ճանաչել այդ երկրի անկախությունը։ Այդուհանդերձ, Կոսովոյի իշխանությունները վստահ են, որ երկիրը կատարել է իր բոլոր պարտականությունները, որոնք նախատեսված են 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «Կայունության և ասոցացման մասին» համաձայնագրով։ Ըստ այդ երկրի իշխանությունների՝ Կոսովոյի և Եվրամիության մերձեցման հետագա քայլերը պետք է որոշի հենց ԵՄ-ն։ Ավելի վաղ, ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության մտադրության մասին հայտարարել էր այդ երկրի առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին, որը պատասխանատու է Կոսովոյի եվրոպական ինտեգրման համար։ Նրա խոսքով՝ Կոսովոն ԵՄ-ին կարող է անդամակցել 2030 թվականին։ Նա նաև հավելել է, որ այդ պահին Կոսովոն արդեն իսկ կարգավորած կլինի իր վեճերը բոլոր այն երկրների հետ, որոնք հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը։ 2003 թվականին Եվրամիությունը որոշում էր ընդունել առաջարկելու Արևմտյան Բալկանների երկրներին անդամակցել Եվրամիությանը՝ այդ երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխություններ անելու պայմանով, որոնք կհամապատասխանեին եվրոպական չափանիշները։ Այդ երկրներից առաջինը և միակը, որը 2013 թվականին միացել է ԵՄ-ին, Խորվաթիան է, իսկ Կոսովոն արևմտաբալկանյան միակ երկիրն է, որը դեռևս ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել։
12:04 - 13 դեկտեմբերի, 2022
Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ
 |1lurer.am|

Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն: Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այդ ընտրությունները։ Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և ոստիկանության միջև, լուսաձայնային նռնակ է նետվել ԵՄ առաքելության (EULEX) պարեկության վրա, որի գործառույթն է աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմիններ ստեղծելու հարցում։ Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառն էլ եղել է Կոսովոյի նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության միջոցով «սերբական խնդիրը» լուծելու համար։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ Կոսովոյի ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումներով ներխուժում է սերբերով բնակեցված տարածաշրջան։ Նախագահ Վուչիչը Կոսովոյում տիրող իրավիճակի հարցով մեղադրել է Վաշինգտոնին և Պրիշտինային՝ տարածաշրջանի վերաբերյալ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկատարելու համար, իսկ դեկտեմբերի 11-ը համարել է ամենադժվար օրն իր իշխանության ընթացքում։ Վուչիչը, միաժամանակ, խաղաղության կոչ է արել սերբերին ու ալբանացիներին։
12:30 - 12 դեկտեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

 |armenpress.am|

Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։ Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։
11:36 - 06 օգոստոսի, 2022
Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։ Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
15:00 - 01 օգոստոսի, 2022
Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

tert.am: Մասամբ ճանաչված Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:Հուլիսի 31-ին Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։Մասամբ ճանաչված երկրի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Իր հերթին Վուչիչը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից Պրիշտինան նախատեսում է արգելել մուտքը սերբական ներքին փաստաթղթերի, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից թողարկված համարանիշներով մեքենաների համար։Շարունակությունը՝ tert.am-ում
10:14 - 01 օգոստոսի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ երկրի նախագահին ուղղված նամակում շեշտելով բարեփոխումների և Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով: «Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Հաշվի առնելով մեր երկրների միջև 140-ամյա գործընկերությունը՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրման ասպարեզում Սերբիային աջակցելուն և կսատարենք Ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա դժվարին քայլերում, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,- նշված է Բայդենի նամակում:Բացի այդ, ԱՄՆ նախագահը հիշատակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության մասին՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:Ի պատասխան Բայդենի նամակին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Պանչևո քաղաքում ու նշել, որ «Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին և չտրվի զգացմունքներին»:«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչմանը, ապա դա չի նկատվում որևէ միջազգային կազմակերպության գործողություններում: Մենք հասկանում ենք, որ սա ամերիկյան նոր քաղաքականություն է», - ասել է Վուչիչը:
09:42 - 08 փետրվարի, 2021
Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը

 |armenpress.am|

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում եւ աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը եւ Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում: ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»: Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչեւո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջեւ հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» եւ «չտրվի հույզերին»: «Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։  Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։  Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։  Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, եւ իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը:  
17:20 - 07 փետրվարի, 2021
Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան |azatutyun.am|

Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան |azatutyun.am|

azatutyun.am: Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին, ում մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ, ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։ Տաչին հրաժարական էր ներկայացրել երեկ և ինքնակամ ներկայացել Եվրամիության առաքելությանը։ Կոսովոյի հարցով Հաագայում ստեղծված հատուկ դատախազությունը պնդում է, որ Տաչին, ինչպես ինչպես նաև ալբանացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղավոր են ավելի քան 100 մարդու սպանության, առևանգման ու կտտանքների ենթարկելու մեջ։ Քննությունը պնդում է, որ էթնիկ փոքրամասնություններից բացի հալածանքների են ենթարկվել նաև քաղաքական ընդդիմախոսները։ Ինքը՝ Տաչին, ով 90-ականների վերջին առաջնորդում էր Կոսովոյի ազատագրության բանակը, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկ, հրաժարական ներկայացնելով նախագահի պաշտոնից, նա հայտարարել է, թե գնում է այդ քայլին իր երկրի ամբողջականությունը չխաթարելու համար՝ հարգելով միջազգային համայնքի հետ դաշնակցային հարաբերությունները։ Գործը կքննի Հաագայում ստեղծված Կոսովոյի հարցով հատուկ միջազգային տրիբունալը, որը ձևավորվել էր 2015-ին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցից հետո։
15:13 - 06 նոյեմբերի, 2020
Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|

Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|

tert.am: ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է: Այս մասին հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր փուլը, որին մասնակցել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի «վարչապետ» Ավդուլահ Հոթին: Ավելի վաղ Սերբիայի պատվիրակությունը Վուչիչի գլխավորությամբ երկօրյա այց էր կատարել Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ էր վարել Հոթիի հետ, որից հետո կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել: «Այսօր (սեպտեմբերի 9-ին) 10 տարի է լրանում այն օրվանից, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունեց ԵՄ՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության գործընթացին նպաստելու պատրաստակամությունը: Հիմա այն հաջող ավարտին հասցնելու ժամանակն է»,-հայտարարել է Լայչակը:
10:37 - 10 սեպտեմբերի, 2020
Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը
 |azatutyun.am|

Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները տնտեսական համագործակցության պայմանագիր ստորագրեցին։ «Սա իսկապես պատմական օր է, շատ կարևոր օր։ Ես ուրախ եմ հայտարարելու իսկապես պատմական հանձնառությունների մասին։ Սերբիան և Կոսովոն հանձնառություններ ստանձնեցին նորմալացնելու տնտեսական հարաբերությունները», - պայմանագրի ստորագրման արարողությունից հետո, Սպիտակ տան օվալաձև սրահում սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, թե դեռ շատ տարբերություններ կան Սերբիայի ու Կոսովոյի միջև, բայց պայմանագիրը նա առաջընթացի մեծ քայլ է գնահատել։ Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին ասել է, թե պայմանագիրը պետք է առաջնորդի դեպի երկկողմ ճանաչում։ 2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Աշխարհի շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց Բելգրադը մերժում է Կոսովոն ընդունել որպես անկախ պետություն։ Վաշինգտոնում կայացած բանակցություններում Կոսովոն ճանաչելու հարց չի քննարկվել, որպեսզի դրանք չտապալվեն։
09:56 - 06 սեպտեմբերի, 2020