Սերբիայի նախագահը՝ Վաշինգտոնում հանդիպումից առաջ. չեմ պատրաստվում ճանաչել Կոսովոն

 |armenpress.am|
20:28 - 03 սեպտեմբերի, 2020

Սերբիայի նախագահը՝ Վաշինգտոնում հանդիպումից առաջ. չեմ պատրաստվում ճանաչել Կոսովոն |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կրկին հայտարարել է, որ մտադիր չէ ճանաչել ինքնորոշված Կոսովայի անկախությունը։ Նման հայտարարություն Սերբիայի առաջնորդը արել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։

«Մենք գտնվում ենք Սպիտակ տնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, մի քանի րոպես անց տեղի կունենա կարևոր հանդիպում պրիշտինյան պատվիրակության հետ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Այս հանդիպումը հեշտ չի լինի մեզ համար։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի տնտեսական հարցերով հասնենք կոմպրոմիսի, մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն, ցանկանում ենք Բելգրադի, Պրիշտինայի և ողջ տարածաշրջանի զարգացում, բայց առաջին հերթին մենք պետք է հոգ տանենք Կոսովոյի և Մետոխիայի մեր ժողովրդի մասին։ Ես տեսել եմ Կոսովոյից ալբանացի պաշտոնյաների բազմաթիվ համարձակ ու ամբարտավան հայտարարություններ, որոնք խոսում են Կոսովոյի ճանաչման մասին: Իմ ուղերձը բոլորին մեր գեղեցիկ Սերբիայում. հանձնվելը երբեք տարբերակ չի եղել, կեցցե Սերբիան»,- Ինստագրամի իր էջում տեղադրված ուղերձում նշել է Վուչիչը։

Ավելի վաղ Վուչիչը խոստովանել էր, որ վախենում է Վաշինգտոնում չճանաչված Կոսովոյի հարցով հանդիպումից, որտեղ, ըստ կոսովցիների, Սերբիայի առաջնորդից պահանջվելու է ստորագրել Սերբիայի ինքնավար շրջանի անկախության ճանաչումը: Միևնույն ժամանակ, նա վճռականորեն տրամադրված է պաշտպանել Սերբիայի շահերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել