tert.am: Եվրամիության հովանու ներքո հուլիսի 12-ին վերսկսվում է քաղաքական երկխոսությունը Սերբիայի և Կոսովոյի միջև: Այս մասին տեղեկացնում է interfax.com.ua կայքը:
Նշվում է, որ 2018 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի երկխոսությունը Եվրամիության աջակցությամբ կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով: Այնուհետև հուլիսի 16-ին տեղի կունենա դեմ առ դեմ հանդիպում Բրյուսելում:
Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչությունում հստակեցրել են, որ կիրակի կայանալիք քննարկումները Բրյուսելից կանցկացնեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ Արևմտյան Բալկանների երկխոսության և այլ հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:
comment.count (0)