Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին
 |panorama.am|

Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին |panorama.am|

panorama.am: «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ  չունեմ ասելու»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալության մասին հարիցին։ Նա ասաց, որ տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացքի են և հույս  հայտնեց, որ  նրանց գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը, կառուցվածքային առումով փոփոխությունները, պետք է  նպաստիեն,  որ հնարավորինս զերծ մնան նման դեպքերից Ավանեսյանը վստահեցրեց,  թե տեղյակ չէ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բրել ֆիզիոթերապիայի ինստիտուտը։
12:27 - 23 փետրվարի, 2024
Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր
 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։ «Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝  ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: «Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը: Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:
17:58 - 21 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ հանդիպմանը քննարկել է առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը: «Գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել։ Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք երկկողմ համաձայնագրի տեքստի վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին համաձայնեցնելուց հետո այն կստորագրենք։ Ուրախ եմ, որ Հունգարիայի հետ նաև առողջապահության ոլորտում վերսկսվում ենք շատ կարևոր երկխոսություն և աշխատանքներ»,- ասաց Ավանեսյանը։  Առողջապահության նախարարը առանձնացրեց դեղագործական, կրթական և առողջապահական ապահովագրության ոլորտներում հայ-հունգարական համագործակցության խորացումը։ «Հունգարական դեղագործական արտադրությունը Հայաստանում բավականին լավ ճանաչելի է, և կարևորում ենք այս ոլորտում մեր հարաբերությունների զարգացումը։ Պայմանավորվեցինք, որ կաշխատենք Բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար Հունգարիայում փորձի փոխանակման ծրագիր սկսել։ Հունգարիան շատ կարևոր համակարգ ունի նաև այլ երկրներից եկող անձանց համար կրթաթոշակներ տալու մասով, ուստի կարևորում եմ, որ Հայաստանի համար այդ տեղերը ևս հասանելի լինեն։ Բացի դրանից, ապահովագրական համակարգի ներդրման առումով մեզ համար շատ կարևոր և հետաքրքրիր է եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելը։ Պետք է ասեմ, որ բավականին նույնատեսակ գծեր նախանշեցինք, որոնք պլանավորում ենք մեր համակարգի հիմքում դնել։ Դրանք Հունգարիայում աշխատում են։ Նրանք ունեն կայուն և լավ առողջապահական համակարգ»,- եզրափակեց Ավանեսյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։ Հանդիպման ընթացքում նախարարները նախանշել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։
09:37 - 13 փետրվարի, 2024
Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|

Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- ասաց Ավանեսյանը։ Նախարարը նշեց նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում , եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով՝ պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։ «Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,- ասաց նա։ Նախարարությունը հիմա նպատակ է դրել հետ բերել մանկական պատվաստման 95 տոկոս ցուցանիշը։
16:42 - 03 փետրվարի, 2024
Վերջին 3-4 տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացությունը նվազել է․ Անահիտ Ավանեսյան

Վերջին 3-4 տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացությունը նվազել է․ Անահիտ Ավանեսյան

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը։ Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը, միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է նախարար Անահիտ Ավանեսյանը: «Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր: Այս տարվա կարգախոսն է` «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով: «Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազել է մահացությունը»։ Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։ Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարվոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
14:11 - 03 փետրվարի, 2024
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ՝ զգալիորեն բարձրացնելով ապահովագրվածների ֆինանսական պաշտպանվածությունն առողջապահական ծառայություններ ստանալիս, կնվազեցնի առողջապահական ծախսեր կատարելու պատճառով շատ ժամանակ իրենց միջոցները կամ խնայողությունները կորցրած անձանց թիվը։ Ակնկալվում է, որ ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը։ Համակարգի ներդրման փուլը նախատեսվում է սկսել օրենքի և ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը կիրականացնի նոր ստեղծվելիք հիմնադրամի կողմից: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առաջին և հետագա փուլերում համակարգում ընդգրկվող շահառուների ցանկին, համակարգի ներդրման հնարավոր ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, մակրոտնտեսական ազդեցությանը: Մտքերի փոխանակության շրջանակում ներկայացվել է մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով նաև համակարգի ներդրումից հետո բժշկական կենտրոններ առողջապահական հոսքերի հնարավոր ավելացումն ու այլ գործոններ: Վարչապետի խոսքով` առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ: «Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովման, մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման, ինչպես նաև համակարգում կանխիկի շրջանառության վերացման անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:
17:00 - 20 հունվարի, 2024
Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան
 |tert.am|

Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավամեսյանը: «Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։ «Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։ Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե  հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։ Նշենք, որ երեկ Մամուլը գրել էր, որ 6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսել են Մարտունիի ԲՊ-ի կատուցման համար, բայց հիվանդանոցը չի գործում:
13:52 - 18 հունվարի, 2024
Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները․ Ավանեսյան |tert.am|

Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները․ Ավանեսյան |tert.am|

tert.am: Շտապօգնության ծառայությունը կբարեփոխվի, զանգերը կֆիլտրվեն, մի մասը կուղղորդվի առաջնային օղակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բարեփոխումների ծրագիրը մեծ տեմպերով առաջ է գնում։ Մենք արդեն սկսել ենք շտապօգնության ծառայության թե՛ ձևի, թե՛ բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիրը։ Փոփոխվում են շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմները, ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ երբ շտապ օգնության են դիմում, սակայն դա կանչի ենթակա կարիք չէ, այս դեպքերում զանգերը կուղղորդվեն առաջնային օղակ՝ տեղամասային բժշկին, որ այս օղակն իր պարտականությունների շրջանակում ապահովի բուժօգնությունն ու թեթևացնի շտապ օգնության կանչերի ծանրաբեռնվածությունը։ «Մտածում ենք նաև առաջնային օղակում ավտոմոբիլային որոշակի հնարավորություններ ստեղծելու շուրջ, քննարկվում է ծրագիրը, այն կներկայացվի նաև մասնագետների քննարկմանը»,- նշեց նախարարը։ Ըստ նոր մշակվող ծրագրի՝ առաջնային օղակի բժիշկները ևս պետք է կարողանան կանչերի սպասարկում իրականացնել այն դեպքերում, երբ դրանք շտապ օգնության ծառայության կանչ չեն։ Նախարարը կարծում է, որ այսպես հնարավոր կլինի թեթևացնել համակարգի աշխատանքն ու հնարավորություն տալ սպասարկելու իսկապես հրատապ բուժօգնության կարիք ունեցող կանչերը։
21:03 - 17 հունվարի, 2024
Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավոր չարաշահումների գործով հարցաքննվել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանն այս մասին հայտնեց ասուլիսում: «Հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ կամ նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերին (խմբ․ 2023 թվականի)»,- ասաց նախարարը: Հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում չարաշահումների առիթով քրեական գործ էր հարուցել:  Հարցաքննվել են տասնյակից ավելի անձնիք: Կոմիտեից հայտնել էին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էին շուրջ 1 տասնյակ անձինք: Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից մինչև 2021-ի հունվար զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
15:09 - 12 հունվարի, 2024
Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը
 |armeniasputnik.am|

Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v id="anchor" class="anchor">   Հայաստանում ներկրվող որոշ դեղեր մի շարք երկրների համեմատ ավելի թանկ են տարբեր պատճառներով, որոնցից մեկն ավելացված արժեքի հարկն է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հայաստանը դեղերի նկատմամբ ունի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), դրա համար մեզ մոտ դրանք ավելի թանկ են, քան, օրինակ, Վրաստանում։ Դեղերի արժեքի վրա ազդում է նաև այն, որ Հայաստանը բավական փոքր շուկա է։ Տվյալ շուկայում լինելու համար յուրաքանչյուր դեղորայքային կազմակերպություն գնային քաղաքականություն է մշակում, որը տարբերվում է մեծ շուկաներից»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով` լինում են մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը, այնուամենայնիվ չի կարելի մեկ դեղի գնի տարբերությունը դիտարկել այնպես, թե ընդհանուր Հայաստանում դեղորայքը թանկ է մեկ այլ երկրի համեմատ։ Նախարարը շեշտեց, որ իրենց գնահատմամբ` ապահովագրության բարեփոխման շրջանակում գնորդի և դեղերի գների կարգավորման համար նախատեսված մեխանիզմները նույնպես ազդելու են դեղերի գների վրա։ Այս պարագայում, սակայն, շատ ավելի մատչելի և մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, հետևաբար պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն դրանց համար։
14:05 - 12 հունվարի, 2024
Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Առաջին օրվանից համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել ենք ամբողջական բժշկական փաթեթը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները արցախցիներին տրամադրվում են պետության կողմից փոխհատուցմամբ և անվճար են»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա։ «Քաղաքացին նախ պետք է գրանցվի ամբուլատոր օղակում՝ որևէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում, այնտեղ ստանա առաջնային բուժօգնությունը, այնուհետև կարիքի պարագայում բժշկի կողմից տրամադրված ուղեգրի միջոցով ստանա հիվանդանոցային բժշկական ծառայությունները»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում նրանց տրամադրվել է 5796 հիվանդանոցային բժշկական ծառայություն՝ պետպատվերի շրջանակներում։
12:02 - 12 հունվարի, 2024
Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|

Մահացության դեպքերը 2023 թվականին նվազել են. Ավանեսյանը տվյալներ հայտնեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին արձանագրվել է մահացության ցուցանիշի նվազում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «2023 թվականին գրանցել ենք հիմնական հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերի նվազում։ Սա կարևոր ձեռքբերում է, որպեսզի մենք տարեցտարի նվազեցնենք մահացության ցուցանիշը և տարեցտարի ունենանք առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների աճ։ Սա կնշանակի, որ մենք հնարավորինս փոքր թվով հիվանդություններ ենք բաց թողնում մեր շրջանակից և դրանք չեն բարդանում ու մահվան դեպքեր չեն արձանագրվում»,– նշեց Ավանեսյանը։ Նախարարի խոսքով` միտումը գրանցվել է թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛ սրտանոթային, թե՛ շաքարային դիաբետի մասով։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք Հայաստանում մահացության հիմնական պատճառներն են։ Ըստ Ավանեսյանի` 2023 թվականը ՀՀ առողջապահության նախարարության համար մի կողմից բարեփոխումները իրականացնելու տարի էր, մյուս կողմից էլ մարտահրավեր էին առաջացել, որոնք պետք է լուծվեին (նկատի ունի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները հոգալուն առնչվող հարցերը. խմբ.)։ Ավանեսյանը նաև հայտնեց, որ 2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 845 դեպք սպասարկվել է։ Սա 74 981-ով շատ է 2022 թվականի համեմատ։
11:43 - 12 հունվարի, 2024