Պակիստան

ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|

ՌԴ, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները Սամարղանդում հանդիպում են անցկացնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։ Ապրիլի 13-ին Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրյակին։ Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովից բացի, ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով նախարարական հանդիպմանը։
11:31 - 13 ապրիլի, 2023
12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

armenpress.am: Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին: Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում: BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
09:54 - 22 մարտի, 2023
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
Ընդդիմության առաջնորդ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի նոր առաջնորդ
 |hetq.am|

Ընդդիմության առաջնորդ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի նոր առաջնորդ |hetq.am|

hetq.am: Պակիստանի խորհրդարանի ստորին պալատը ընդդիմադիր Պակիստանի մուսուլմանական լիգայի առաջնորդ Շահբազ Շարիֆին ընտրել է երկրի նոր վարչապետ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պակիստանյան Geo հեռուստաընկերությանը։  «Շեհբազը հավաքել է 174 ձայն, ի տարբերություն «Թեհրիկ-ի- Ինսաֆ»-ի թեկնածու Շահ Մահմուդ Քուրեշիի, որը չի ստացել որևէ ձայն այն բանից հետո, երբ իր կուսակցությունը որոշել էր բոյկոտել քվեարկության գործընթացը»,- նշել են հեռուստաընկերության եթերում։ Քվեարկությունից առաջ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի «Թեհրիկ-ի- Ինսաֆ» կուսակցությունը դուրս էր եկել խորհրդարանի կազմից։ Նախկին իշխող կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատի 342 մանդատներից ուներ 155-ը։ Կուսակցության ներկայացուցիչ Շեյխ Ռաշիդի խոսքով՝ նրանք կշարունակեն Պակիստանի բնակչությանը կոչ անել դուրս գալ օտարերկրյա դավադրության դեմ, որն այդ երկրում ճգնաժամ է առաջացրել։ 70-ամյա Շահբազ Շարիֆը՝ Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրը, վարչապետի պաշտոնին առաջադրվել էր կիրակի օրը՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նախատեսվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա նոր վարչապետի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 9-ի երեկոյան, Պակիստանի խորհրդարանն անվստահության քվե էր հայտնել երկրի վարչապետ Իմրան Խանին և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Նրան անվստահության քվե հայտնելու մասին քվեարկությունը ձգվել էր մոտ 13 ժամ։ Արդյունքում՝ նրան անվստահություն հայտնելու օգտին քվեարկել էր 342 պատգամավորներից 174-ը։ Իմրան Խանը, որը նախկինում կրիկետի հայտնի խաղացող էր, Պակիստանի վարչապետ էր դարձել 2018 թվականին։ Նա խոստացել էր հաղթել կոռուպցիան և իր երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, սակայն հիմա բազմաթիվ պակիստանցիներ կարծում են, որ երկու խոստումն էլ Խանը չի կատարել։ Իմրան Խանը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունից իր հեռացման համար ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են մյուս պետությունների հետ։ Մասնավորապես, նա պնդում էր, որ իրենից փորձում են ազատվել ամերիկյան իշխանությունները, որոնց իբր դուր չի գալիս իր ընկերությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունները պակիստանցի քաղաքական գործչի հայտարարություններն անվանում էին չհիմնավորված ենթադրություններ, իսկ ինքը՝ վարչապետը չի ներկայացրել իր պնդումների որևէ ապացույց։    
22:09 - 11 ապրիլի, 2022
Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Պակիստանի հյուսիս - արեւելքում եւ հյուսիս - արեւմուտքում առնվազն 35 մարդ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով: Ինչպես հունվարի 10-ին հաղորդում Է The Nation թերթը, ձյան սաստիկ տեղումները հանգեցրել են 23 զբոսաշրջիկների մահվան, որոնց թվում կանայք եւ երեխաներ, Փենջաբի հյուսիս - արեւելյան նահանգի բարձրլեռնային ավտոմայրուղում: Նրանք գտնվել են ավտոմոբիլներում: Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հազար ավտոմոբիլներ Էին արգելափակվել 2 մետրից ավելի բարձրությամբ ձնահյուսերից Մուրրի առողջարանային քաղաքի շրջանում: Հունվարի 10-ին պակիստանցի զինծառայողների գործողության շնորհիվ խճուղին մաքրվել Է ձյունից եւ այնտեղ վերականգնվել Է երթեւեկությունը: Բոլոր տուժած զբոսաշրջիկներին օգնություն Է ցույց տրվել, հարյուրավոր մարդիկ են տեղավորվել ժամանակավոր ճամբարներում: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մարդանց մահվան պատասխանատվությունը դել Է Մուրրիի շրջանի վարչակազմի վրա, որը, նրա խոսքով՝ «հանկարծակիի Է եկել ձյան աննախադեպ տեղումների եւ մարդկանց կուտակումների» պատճառով, «որոնք ուղեւորության են մեկնել առանց հաշվի առնելու եղանակային պայմանները»: Հունվարի 9-ին հորդ անձրեւների հետեւանքով առնվազն 12 բնակիչ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել Պակիստանի հյուսիս - արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում: Տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումներից ավելի քան 20 տուն Է քանդվել: Տարածաշրջանի իշխանությունները պարենային օգնություն եւ դեղորայք են ուղակել աղետի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:26 - 10 հունվարի, 2022