12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|
09:54 - 22 մարտի, 2023

12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

armenpress.am: Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է BBC-ին:

Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին:

Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում:

BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել