Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահի հետ

 |factor.am|

Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահի հետ |factor.am|

factor.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության առևտրատնտեսական, քաղաքական ասպեկտների շուրջ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ «Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով կմեկնի Մոսկվա՝ կառավարության պաշտոնյաների և Իրանի առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մոսկվայում Ռաիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության շուրջ, ինչպես նաև կքննարկի մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես՝ Պաղեստինում տիրող իրավիճակը։
16:20 - 05 դեկտեմբերի, 2023
Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին
 |factor.am|

Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին |factor.am|

factor.am: Տաշքենդում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեկ են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է․«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել է և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան փոխադրում ապահովելը, սա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»։ Չնայած Ալիևի այս պնդմանը՝ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել անարգել՝ նշելով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։ Միաժամանակ, Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից՝ համաձայնեցնելու Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և ճանապարհային երթուղիները։ «Սա նախագիծ է, որը մեծ հեռանկարներ ունի։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի. մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,-ասել է Ադրբեջանի նախագահը։ Դեռևս ամիսներ առաջ Իրանը ոչ բարյացակամ երկիր համարող Ալիևը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունները փորձել են փչացնել ոչ տարածաշրջանային երկրները ու նրանց անվանել թշամիներ։ «Նախորդ տարիներին մենք նաև ականատես ենք եղել տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Այդ փորձերն անհաջող էին։ Վստահ եմ, որ հիմա էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին։ Իրանը և Ադրբեջանը կշարունակեն հաջողությամբ համագործակցել և ամրապնդել հարաբերությունները»,-ասել է Ալիևը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:26 - 10 նոյեմբերի, 2023
Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|

news.am: Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Գազայի հատվածում շարունակվող պատերազմի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա նիստում արդյունավետ և գործնական լուծումների ընդունման անհրաժեշտությունը։ Երկու կողմերը հինգշաբթի օրն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Գազայի հատվածի ճգնաժամի շուրջ մանրամասն քննարկումներ են անցկացրել, հաղորդում է IRNA-ն: Նրանք համաձայնել են, որ Գազայի ճգնաժամի կարգավորման համար արդյունավետ և գործնական լուծումներ պետք է ձեռնարկվեն։ Երկու նախագահներն էլ ասել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, և ռեժիմը պետք է վերացնի այդ տարածքի շրջափակումը: Ռաիսին նաև ասել է, որ Պաղեստինի խնդիրը և Գազայի ժողովրդի դեմ «Սիոնիստական ​​ռեժիմի» սարսափելի հանցագործությունները ներկայումս Իրանի, Թուրքիայի և նույնիսկ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն են։
21:25 - 09 նոյեմբերի, 2023
Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը
 |1lurer.am|

Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը |1lurer.am|

1lurer.am: Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: «Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Ռայիսին և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները խոր և անքակտելի կապերի վրա են հիմնված: Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է: «Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- ասել է Ալիևը: Նախագահները քննարկել են տարանցման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է:
19:39 - 09 նոյեմբերի, 2023
Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա |armenpress.am|

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է շուտով այց կատարել Թուրքիա։ Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում։ «Մոտ ժամանակներս մենք կանցկացնենք Համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստ, որպեսզի ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա», - նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։ Աբդոլլահիանը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։ Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար: Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել, այդ թվում՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ: Աբդոլլահիանը և Ֆիդանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։
17:33 - 01 նոյեմբերի, 2023
Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը |1lurer.am|

Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը արդյունավետ է համարել գոյություն ունեցող խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ տարածաշրջանի երկրների մերձեցումն ու նրանց միջև կոնսենսուսը: Նրա խոսքով՝ «օտարների միջամտությունն» ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները: Ռայիսին կարևորել է Գազայում հանցագործությունների կանխման գործում Թուրքիայի դերակատարումը և ընդգծել հարձակումները դադարեցնելու համար մուսուլմանական երկրների կողմից Իսրայելին ճնշելու անհրաժեշտությունը: Ֆիդանը տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային բանակցությունների միջոցով և առանց արտաքին միջամտության լուծելու հարցում համերաշխություն է հայտնել Իրանին: Նա ազդեցիկ, որոշիչ և նախաձեռնողական է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ Իրանի դերակատարումը:
11:35 - 24 հոկտեմբերի, 2023
Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|

Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։ «Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։ Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին։ «Ադրբեջանը պաշտպանում է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությունը տարածաշրջանում թույլ չտալու վերաբերյալ: Այս առումով Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը գնահատվում է օգտակար, դրական և կառուցողական։ Վերջին ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավման ուղղությամբ»,- ասել է նախարարը։
19:24 - 23 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: 
18:21 - 23 հոկտեմբերի, 2023
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել
 |armenpress.am|

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել |armenpress.am|

armenpress.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։ «Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։ Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի»՝ ասելով, որ «համբուրում է նրանց ճակատը և ձեռքերը», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։ «Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
15:29 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան«Ալ-Աքսայի վրա հարձակում գործողության արդյունքում»: Ռաիսին ասել է, որ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ «ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել»։ «Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ​​ռեժիմը(Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար», - հավելել է նախագահը։ «Մահմեդական կառավարությունները պետք է միանան Իսլամական Ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին», - հավելել է նա: «Սիոնիստ թշնամին պետք է նաև իմանա, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը. պատերազմ հրահրելը սիոնիստներին օգուտ չի բերի: Պաղեստինի ժողովուրդն է այս մարտի դաշտում հաղթողը»,- հավելել է նա։ Ռաիսին ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն, և հիշեցրել է Ղասեմ Սոլեյմանիի, լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի ջանքերը՝ ի աջակցություն Դիմադրությանը:
09:58 - 09 հոկտեմբերի, 2023
Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի
 |armenpress.am|

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։  Ինչպես տեղեկացնում է «Irna» գործակալությանը, այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում: Ռայիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը: Ռայիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են լուծել տարածաշրջանային խնդիրները: Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին, և որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ: Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իսլամական Հանրապետությանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիրքորոշման համար: Նրանք նաև հայտարարել են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իրենց երկրների շահագրգռվածության մասին:
11:37 - 05 հոկտեմբերի, 2023