Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|
19:24 - 23 հոկտեմբերի, 2023

Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։

Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին։

«Ադրբեջանը պաշտպանում է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությունը տարածաշրջանում թույլ չտալու վերաբերյալ:

Այս առումով Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը գնահատվում է օգտակար, դրական և կառուցողական։

Վերջին ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավման ուղղությամբ»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել