Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին
 |factor.am|
12:26 - 10 նոյեմբերի, 2023

Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․ թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին |factor.am|

factor.am: Տաշքենդում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեկ են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է․«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել է և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան փոխադրում ապահովելը, սա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»։

Չնայած Ալիևի այս պնդմանը՝ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել անարգել՝ նշելով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։ Միաժամանակ, Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից՝ համաձայնեցնելու Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և ճանապարհային երթուղիները։

«Սա նախագիծ է, որը մեծ հեռանկարներ ունի։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի. մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Դեռևս ամիսներ առաջ Իրանը ոչ բարյացակամ երկիր համարող Ալիևը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունները փորձել են փչացնել ոչ տարածաշրջանային երկրները ու նրանց անվանել թշամիներ։ «Նախորդ տարիներին մենք նաև ականատես ենք եղել տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Այդ փորձերն անհաջող էին։ Վստահ եմ, որ հիմա էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին։ Իրանը և Ադրբեջանը կշարունակեն հաջողությամբ համագործակցել և ամրապնդել հարաբերությունները»,-ասել է Ալիևը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել