Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել
 |armenpress.am|
15:29 - 10 հոկտեմբերի, 2023

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել |armenpress.am|

armenpress.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։

«Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։

Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի»՝ ասելով, որ «համբուրում է նրանց ճակատը և ձեռքերը», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։

«Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել