Կա հավանականություն, որ այլ ճակատներ կբացվեն. Ռաիսին Մակրոնի հետ զրուցել է Գազայում տիրող իրավիճակի մասին |1lurer.am|
19:58 - 15 հոկտեմբերի, 2023

Կա հավանականություն, որ այլ ճակատներ կբացվեն. Ռաիսին Մակրոնի հետ զրուցել է Գազայում տիրող իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո կա հավանականություն, որ իրավիճակը կբարդանա, և այլ ճակատներ կբացվեն»,- ասել է Ջամշիդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել