Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան
 |lragir.am|

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել այսօր: Այս մասին լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօրվա նիստը դեռ երկար կտևի, պատգամավորները շատ հարցեր ունեն, հարցից հարց է ծագում: Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվե՞լ է հարցեր հանձնաժողովի անդամներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.  «Հարցե՞ր,  Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Եվ իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել»: Իսկ հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է որևէ հարցի պատասխանել, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ: «Սերժ Սարգսյանը մեզ ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»,- հավելեց նա:
18:45 - 16 ապրիլի, 2020
Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման: Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները: Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք: Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները: Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից: Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք: Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ»:
14:20 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

panarmenian.net: Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
10:40 - 16 ապրիլի, 2020
Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արայիկ Հարությունյանին

Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Հարգելի՛ պարոն Հարությունյան, Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ: Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքները փոխում են այդ նույն աշխարհի մասին բոլոր պատկերացումերը և կառավարման բացարձակապես նոր որակներ ու մոտեցումներ պահանջում ճգնաժամային իրավիճակում: Հուսով եմ, պետական կառավարման Ձեր փորձը և կուտակած գիտելիքները կօգնեն Ձեզ ճիշտ լուծումներ գտնելու բոլոր ոլորտներում անխուսափելի մարտահրավերներին առերեսվելիս: Չնայած համապետական ընտրությունները տեղի ունեցան Արցախի քաղաքացիների համար ոչ սովորական` առողջության համար մեծագույն ռիսկեր պարունակող պայմաններում, սակայն ուզում եմ վերահաստատել լավատեսությունս և հուսալ, որ իշխանություններն այդ ռիսկերը լիովին գիտակցելով՝ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և հետընտրական Արցախում այս տեսանկյունից լուրջ խնդիր չենք ունենա՝ Արցախը կսահմանափակվի արձանագրված վտանգավոր վիրուսով վարակվածության մի քանի դեպքով, իսկ վիրուսի հետևանքով առողջությունը վնասած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ինչպիսին էլ լինեին մեր նախապատվությունները և պատկերացումները Արցախի Հանրապետության նախագահի մասին, ընտրությունները կայացել են, Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրված նախագահը Դուք եք, և առաջին հերթին Ձեր ուսերին է մեր հայրենիքի մի շատ թանկ հատվածի պաշտպանության, անվտանգության և բարեկեցության ապահովման մեծագույն պատասխանատվությունը: Կրեք այն պատվով և արժանապատվությամբ, ինչպես վայել է արցախցուն, ինչպիսին Արցախի ամբողջ պատմությունն է` մաքառումներով լի, բայց նաև հաղթական: Շարունակեք այդ հերոսական հողի վրա հասարակական համերաշխության և համախմբվածության մթնոլորտում կառուցել հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա՝ որպես ազատատենչ և ստեղծարար մեր ժողովրդի ձգտումների առհավատչյա: Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա: Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք: Պարո՛ն նախագահ, Ողջունում եմ Ձեր պատրաստակամությունը` հանուն Արցախի և մեր համազգային նպատակների համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ում ջանքերը ևս ուղղված են այդ նպատակներին: Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Արցախի նախագահի պատվավոր և պատասխանատու առաքելության մեջ: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ ամուր հավատ ապագայի հանդեպ, տոկունություն` հանուն այդ ապագայի հաղթահարելու բոլոր դժվարությունները, բարեկեցություն և հարատև խաղաղություն: Աստված պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին», - ասված է ուղերձում
15:46 - 15 ապրիլի, 2020
Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան
 |tert.am|

Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի, արդյո՞ք Սահակյանը կմասնակցի: «Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-հավելեց Սահակյանը: Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հայտարարել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյո՞ք դա չի կարող շանտաժ համարել, Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու: «Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,-ասաց նա: Հարցին՝ ծանո՞թ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, թե ծանոթ է, և դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտության դեպքում Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հայտնում է: «Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուները իրենց տեսակետը հայտնում են: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավորինս օգտակար լինելու: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահը իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»,-նշեց Սահակյանը:
19:56 - 14 ապրիլի, 2020
«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի |armtimes.com|

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի |armtimes.com|

armtimes.com: «Ես արդեն տեղեկացրել եմ Սերժ Սարգսյանի գրասենյակին, որ առավոտյան 11:00-ին իմ պառլամենտական մեյլից իր հարցի պատասխանը կուղարկեմ». մեզ հետ զրույցում քիչ առաջ այս մասին տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սարգսյանի գրասենյակը շուրջ մեկ ժամ առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Քոչարյանից ստացած գրությունից հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում: Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշվում էր, որ այդ պայմանի բավարարումից է կախված նիստին մասնակցելու Սարգսյանի որոշումը: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք խնդիր չունեն այդ պահանջը բավարարելու հետ եւ այդ մասին պարզ շարադրել էին ավելի վաղ Սարգսյանին ուղղված գրությունում։ «Մենք առավոտյան այդ մտահոգիչ կետն էլ կուղարկենք իրեն: Մենք խնդիր չունենք բավարարելու: Հստակ գրել էինք՝ բավարարվում է՝ գործող օրենքների շրջանակներում: Օրենքներն էլ պետական գաղտնիքի մասին են: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Խաչատուրովին հարցեր կան, որոնք պիտի ուղղվեն՝ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը:  Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Խաչատուրովի մերժումը Սարգսյանին լսելու համար խնդիրներ չի առաջացնում: Քոչարյանը նախ ծիծաղելի համարեց Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու փաստարկները, ապա նկատեց. «Դե հիմա Խաչատուրովը մերժեց էս պահին, մենք կլրացնենք Սերժ Սարգսյանին լսելով: Հետո  Խաչատուրովը, իմ կարծիքով, ինքնակամ կգա եւ մնացած հարցերին կպատասխանի»: Կրկին հրավե՞ր եք ուղարկելու՝ հետաքրքրվեցինք. «Ես իմ վերջին երկու հարցազրույցներում ասել եմ, որ մեր հանձնաժողովի դուռը բաց է Խաչատուրովի առջեւ: Ձեր լրատվամիջոցի միջոցով եւս կրկնում եմ դա: Հրավեր մեկ անգամ ենք գրում, հո մուկն ու կատու չե՞նք խաղում»,- պատասխանեց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
21:03 - 08 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին

Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն Քոչարյան, Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում: Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց: Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը: Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր: Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»:
19:52 - 08 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանն ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն: Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ խոսել է Տիգրան Կարապետյանը։ - Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին: - Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը, եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ՝ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք: - Սերժ Սարգսյանն իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է: - Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում՝ գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել, եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից, հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին: - Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանո՞վ: - Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի: - Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից: - Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնսժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք: - Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին: - Քանի որ հարցերը պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին: - Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը Խաչատուրովից հարցեր կան պարզելու, այն պարագայում, երբ Խաչատուրովը չի ընդունել նիստին մասնակցելու առաջարկը, բաց հարցեր չկա՞ն: - Իհարկե, այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խոչընդոտները հաղթահարել եւ ամբողջական պատկերը ստանալ: Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի մասով մենք ասել ենք, որ դուռը բաց ենք թողնում եւ դեռեւս ակնկալում ենք, որ նա կգա հանձնաժողով: Հաշվի առնելով, որ իր անձի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, եւ եթե այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողով գալը կօգնի գեներալին, որը, ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, փայլուն մարտական ուղի է անցել, որ նրա վերաբերյալ հնչող ասեկոսեները մենք հերքենք, եթե իրականությանը չեն համապատասխանում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:21 - 08 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը։Պատասխանում նշվել է, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին մանրամասներ ներկայացնելու՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին։Գրասենյակը խնդրել է պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է իրեն, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
16:21 - 07 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված: Նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է իր բողոքը՝ Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ հիմքերին ծանոթ չէ, բայց նշեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի հիմնավորվեր, որ չկան այն խախտումները, որ նշել էի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, եւ պատճառաբանված դատական ակտ կայացվեր»: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի մեկ այլ բողոք՝ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ: Վերաքննիչի այս որոշումն էլ պաշտպանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Դրա վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա: Ավելին՝ armtimes.com-ում
14:18 - 07 ապրիլի, 2020
Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան
 |armtimes.com|

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան |armtimes.com|

armtimes.com: «Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քննել եւ լսել է բազմաթիվ մարդկանց: Հիմա հանձնաժողովը խնդիր է դրել լսել 2016 թվականի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների «ձգձգվելու» մասին հարցին եւ ասելով, թե չի կարծում, որ աշխատանքները ձգձգվում են: «Կարծում եմ, երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը կներկայանան քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Նշեմ, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրվել եւ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը: Հարցի պատասխանը՝ 3:13:05-ից.   
22:46 - 06 ապրիլի, 2020
Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։ Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։ Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։ «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
11:18 - 03 ապրիլի, 2020
Արցախի իշխանությունները, հուսով եմ, կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը․ Սերժ Սարգսյան

Արցախի իշխանությունները, հուսով եմ, կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել արցախցիներին, որը հրապարակվել է նրա գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար: Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձևափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու և հասարակական հարաբերությունների մասին: Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան և այլն: Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարևորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու և քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը: Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը: Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահվան պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք: Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել և մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը: Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին և կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ և տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն և ազգային պետություն: Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր, Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն: Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա: Սիրելի՛ արցախցիներ, Երբևէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին և թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ: Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են: Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը: Ձևավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան ևանկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը: Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, և որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու: Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին»:
18:20 - 27 մարտի, 2020