ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն

 |armenpress.am|

Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը, ինչին դեմ է Բուդապեշտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։ «Բոլոր մակարդակներով բանակցություններ են ընթանում՝ վեցերորդ (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների) փաթեթի շուրջ գլոբալ համաձայնության հասնելու համար», - նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը։ Պատժամիջոցների հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵՄ այլ ներկայացուցիչների հետ, ասել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Մակրոնը մայիսի 10-ին ծրագրում է բանակցություններ վարել Հունգարիայի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ այլ առաջնորդների հետ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ «մոտ օրերս կհամաձայնեցվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»։  
20:05 - 10 մայիսի, 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։ Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։ Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։ «Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։   Նորա Վանյան  
18:35 - 10 մայիսի, 2022
Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո Արցախում աշխատանքներ են տարվում ռուսական մշակութային տներ հիմնելու ուղղությամբ

Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո Արցախում աշխատանքներ են տարվում ռուսական մշակութային տներ հիմնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար: Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:
17:59 - 10 մայիսի, 2022
Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|

Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|

1lurer.am: Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին. մենք դա չենք հանդուրժի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։ «Ուկրաինան միակ տեղն է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են եվրոպական արժեքների համար: Կարծում եմ՝ այս փաստը հարգանքի է արժանի»,- նշել է նախարարը։ Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել, և հարկավոր է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Կիևը, Կուլեբան ընդգծել է․ «Մեր երկիրը մտադիր չէ ընդունել եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները։ Հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն այժմ առաջնահերթություն է Կիևի համար, քանի որ դա թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել բոլոր հարցերը»։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ գործողությանը։ «Պատերազմի առաջին ամիսներին մեզ համար հաղթանակ կարող էր համարվել նույնիսկ ռուսական զորքերի հետքաշումը մինչև փետրվարի 24-ը նրանց զբաղեցրած դիրքեր։ Հիմա, եթե հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, հաղթանակ կհամարենք մեր մնացած տարածքների ազատագրումը»,- համոզմունք է հայտնել Կուլեբան։
16:42 - 10 մայիսի, 2022
ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են հակառակորդի խորապես էշելոնավորված պաշտպանությունն ու դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման», հայտնում է Meduza-ն։ Ճեղքումն, ինչպես պարզ է դառնում ՌԴ ՊՆ հայտարարությունից, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումն ազգայնականներից»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Պոպասնայայի վագոնավերանորոգման գործարանից՝ Պոպասնայայի վերջին կետից, որը մինչև վերջերս պահում էին ուկրաինական ուժերը, մինչև Լուգանսկի շրջանի վարչական սահման 6-10 կմ է։ Ուկրաինական կողմը այդ հեռավորության վրա հակառակորդի առաջխաղացման մասին չի հաղորդել։ Իսկ այսօր Գայդայն ասել է․ «Դե հա, իհարկե։ ․․․Այս անգամ նրանք իրենց պատրանքներում դուրս են եկել Լուգանսկի շրջանի վարչական սահման՝ Պոպասնայայի մոտ։ Մարս էլ են թռչել և գրավել են այն»։   Նորա Վանյան
16:35 - 10 մայիսի, 2022
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթացի մասին: «Այսօր երեկոյան վարչապետ Վիկտոր Օրբանի մեր քննարկումը օգտակար էր պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերի պարզաբանման համար։ Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց հետագա աշխատանք է պետք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ամփոփելով Հունգարիա կատարած այցը։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրի՝ ուղղված նավթային ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Ավելի վաղ Հունգարիան, որի կախվածությունը ռուսական նավթից ու գազից մեծ է, կտրականապես դեմ էր արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթում նավթային էմբարգո սահմանելուն: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց կունենա Հունգարիայի վարչապետի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու համար: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Մոսկվայի դեմ սահմանափակումների փաթեթը մոտ օրերս կընդունվի:
13:05 - 10 մայիսի, 2022
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ |shantnews.am|

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ |shantnews.am|

shantnews.am:  Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից, ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից 133 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։ Ճապոնական պատժամիջոցային ցանկում են հայտնվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունները։ Սահմանափակող միջոցները ներառում են ակտիվների սառեցում: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 70 ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Ալմազ-Անթեյ»-ը և «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիան: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ երկիրը որոշել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ սառեցնելով 140 ֆիզիկական անձանց ակտիվները և ընդլայնելով պատժամիջոցների ենթակա բանկերի ցանկը։ Երկիրը նաև կարգելի քվանտային համակարգիչների մատակարարումը Ռուսաստան։ Բացի այդ, Տոկիոն կընդլայնի ռուսական պաշտպանական ընկերությունների արտահանման սահմանափակումները։  
10:39 - 10 մայիսի, 2022
Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել
 |factor.am|

Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել՝ արժույթի կարգավորման և միջազգային հաշվարկների ոլորտում նոր մեխանիզմներ մշակելու համար։ Համապատասխան հրամանը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը: Հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը․ այն գլխավորելու է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Փաստաթղթի համաձայն՝ նոր աշխատանքային խմբի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի Դաշնության և բարեկամ երկրների գործընկերների միջև վճարումների ենթակառուցվածքի ձևավորման պլանի մշակումը, «այդ թվում՝ ռուսական ռուբլով կամ այդ պետությունների ազգային արժույթներով»: Նույնը վերաբերում է ոչ բարեկամ երկրների գործընկերների հետ վճարումների ենթակառուցվածքի ձևավորմանը, այդ թվում՝ ռուսական ռուբլով: Ավելին՝ factor.am-ում
22:44 - 09 մայիսի, 2022
«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը
 |shantnews.am|

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

shantnews.am: Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը ապացուցում է, որ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նեոնացիզմի երկրպագուները ևս մեկ անգամ մերկացրին իրենց դեմքերը, և այն արյունոտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը, իսկ այժմ՝ յուրաքանչյուր պարկեշտ մարդու համար այս սուրբ օրը ծաղկադրման արարողության խափանումն ապացուցում են արդեն իսկ ակնհայտը՝ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»,- գրել է դիվանագետը: Ավելի վաղ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։   
15:32 - 09 մայիսի, 2022
Մոսկվայում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել
 |factor.am|

Մոսկվայում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել |factor.am|

factor.am: Մայիսի 9-ի գիշերը ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Մոսկվայում և բերման ենթարկել մի քանի ակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով OVD-Info-ին։Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանությունն այցելել է հանրային պաշտպան Տիմոֆեյ Վասկինի բնակարան։ Անվտանգության աշխատակիցները չեն հայտնել այցի պատճառը։ OVD-Info-ի փաստաբան Յուլիա Կուզնեցովան պատմել է, որ ոստիկանն իրեն հրել է և փակել դուռը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վասկինի բնակարանը խուզարկվում է։ Խուզարկությունը տեղի է ունեցել OVD-Info-ի մեկ այլ պաշտպան Դարիա Պակի բնակարանում։ Ինքը՝ Պակը, Ռուսաստանում չէ, բնակարանում նրա մայրն է եղել։ Խուզարկությունը կապված է Սանկտ Պետերբուրգի «Վեսնա» շարժման դեմ հարուցված գործի հետ։ Շարունակությունը՝ factor.am-ում
15:26 - 09 մայիսի, 2022
Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար
 |azatutyun.am|

Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։ Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։ 41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։
15:02 - 09 մայիսի, 2022
Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել  խորհրդային զինվորների հուշահամալիրում

Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրում

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել հասնել հուշահամալիր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի րոպե անց շրջապատել են դիվանագետներին ու օգնել մոտենալ մեքենային։ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնել է, որ ինքը և ռուս դիվանագետները լուրջ վնասվածքներ չեն ստացել միջադեպի ժամանակ, իսկ դեսպանատունը պաշտոնական բողոք կներկայացնի հարձակման կապակցությամբ։ Իսկ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ջաբարովը ՌԻԱ Նովոստիի հայտնել է, որ դեսպանի վրա հարձակման ֆոնին հնարավոր կլինի դիտարկել Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մակարդակի իջեցումը։
14:52 - 09 մայիսի, 2022