Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։
Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։
Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։
Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։
«Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)