ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ազատականացվեցին ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները

Ազատականացվեցին ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները

Կառավարության որոշմամբ վերանայվեցին ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները, կազատականացվի հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները և հանվեցին սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը: Ազատականացվեցին ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները և ուժը կորցրած ճանաչվեց այս դրույթները միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վերապահելու իրավասությունը: Սահմանվեցին ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, պարզեցվեց հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը, ինչպես նաև կարգավորվեց հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:
08:05 - 29 մարտի, 2019
Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն

Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն

Կառավարությունը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։ Առաջարկվում է ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀ կառավարության տելեգրամյան ալիք
08:00 - 29 մարտի, 2019
Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը

Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը

Կառավարությունը սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը: ապաստարանը պետք է ապահովված լինի օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարողկոմունալ պայմաններով սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ ներքին կարգապահական կանոններ, որը հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց տեղավորումը:
07:57 - 29 մարտի, 2019
Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին: Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցվել է, որ 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ: ՀՀ կառավարություն
13:30 - 22 մարտի, 2019
Նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը․ գրավատան տնօրեն

Նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը․ գրավատան տնօրեն

Վերջին օրերին բազմաթիվ են բողոքները հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցների կողմից: Նրանք դժգոհում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխություններից, ըստ որոնց՝ 60 անգամ ավելացվելու է նշված ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: Գրավատներից մեկի տնօրեն Մհեր Գևորգյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունից իրենց ոչ մի հստակ հիմնավորում չեն տվել, թե ինչու են ցանկանում միանգամից 6000 տոկոսով բարձրացնել պետտուրքը: «Կառավարության շենքի մոտ մեզ մոտեցած Ալեն Սիմոնյանը միայն ասաց՝ փորձում են լրացնել հարկային օրենսդրության (պրոգրեսիվից համահարթ) փոփոխության հետևանքով բյուջեում առաջացող մուտքերի պակասորդը»: Ըստ Գևորգյանի՝ պետական տուրքը բարձրացնելու անհրաժեշտություն ամենևին չկա, մինչդեռ, միանշանակ, բարձրացման հետևանքով շատ տնտեսվարողներ ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը: «Իսկ եթե պետությանը անհրաժեշտ է դա ու անխուսափելի է, ուրեմն՝ եթե բանկերինն և ունիվերսալ վարկային կազմակերպություններինը բարձրացնում են համապատասխանաբար 2.3 և 6 անգամ, թող քննարկումներից հետո գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ էլ համաչափ մոտեցում ցուցաբերվի»,-ասաց գրավատան տնօրենը: Նա մտահոգություն հայտնեց, որ նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը, իսկ մոտ 800-1000 հոգի կկորցնի աշխատանքը: «Հարկերի մասով էլ դժվար է ինչ որ թիվ ասել, որովհետև ոչ մի տվյալ չի հարապարակվում Կենտրոնական բանկի կողմից գրավատների և փոխանակման կետերի մասով», - նշեց Գևորգյանը։ Նախագծի շահառուի խոսքերով՝ օրենքի փոփոխության հեղինակները իրենց հետ ոչ մի քննարկում չեն կազմակերպել, միայն նախորդ հինգշաբթի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է իր մոտ հրավիրել բողոքի ակցիայի մասնակիցներից երկու հոգու. «Լսեց մեր առարկություններն ու խոստացավ քննարկել համապատասխան մարմինների հետ, պատասխան տալ: Հիմա սպասում ենք իրենց արձագանքին»։ Նշենք, որ նախագծին կողմ չէ նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը նախօրեին նշել էր, թե դա մեծ բեռ է լինելու. «ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ, և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում»: Նախագծին անդրադարձել էր նաև «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն՝ նշելով, որ գործ ունենք մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ: «Ըստ էության՝ առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն: Կարելի է արձանագրել, որ ֆինանսական ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը»:
06:52 - 19 մարտի, 2019
Բուլղարիան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներ կատարելով

Բուլղարիան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներ կատարելով

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ մինչ 2021թ.-ին նախատեսված հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը կողմերը նախանշել են փոխգործակցության բավականին հավակնոտ օրակարգ, որի իրականացումը զգալիորեն առաջ կմղի երկրների առևտրատնտեսական կապերը: Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ է կատարվել ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին: ՀՀ կառավարություն
12:42 - 14 մարտի, 2019
Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով։ Որոշման նածագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։ Նախագծով սահմանվել է, որ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգ դիմումը ներկայացնում է այլ անձ` նոտարի վավերացրած լիազորագրի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել պետական բյուջե, ինչը հաստատվում է տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ։ Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլևս չի ներկայացնեի աշխատած լինելու մասին տեղեկանք», - նշված է որոշման մեջ։Նախագծով սահմանվում է, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:«Մանկատանն ապրող երեխայի որդեգրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին», - ներկայացրեց փոխնախարարը։ ՀՀ կառավարություն 
08:47 - 14 մարտի, 2019
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի արտադրության մեջ։ Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում, ներկայումս առկա է 55, կավելացվի նաև 10 նոր աշխատատեղ: «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բանվորական ձեռնոցների արտադրության մեջ։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 8 մլրդ 48 մլն դրամի հումքի ձեռքբերում: Ընկերությունում աշխատում են 600 աշխատակիցներ, կավելացվեն ևս 300-ը 150 հազար դրամ միջին աշխատավարձով: «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից երկրվելու է կտոր 437 մլն 760 հազար դրամ լրացուցիչ արժեքով:
10:11 - 07 մարտի, 2019
17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:Այսպիսով, ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝  1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,2) Առողջապահության նախարարություն,3) Արդարադատության նախարարություն,4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,5) Արտաքին գործերի նախարարություն,6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,7) Շրջակա միջավայրի նախարարություն,8) Պաշտպանության նախարարություն,9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,11) Էկոնոմիկայի նախարարություն,12) Ֆինանսների նախարարություն:  Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնփակ:Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց, որ նախարարությունը կոչվի ոչ թե Բարձր տեխնոլոգիաների, այլ Բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:               Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց՝ լինի Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն, և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս կար, կարող էին քննարկել:   Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալը, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:  Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ Բնապահպանության նախարարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարություն: Նոր նախագծով նաև Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:  Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:  Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:  Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
08:47 - 07 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ:Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ:Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարևոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը:Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:Կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»: ՀՀ կառավարություն
08:58 - 05 մարտի, 2019