Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

 |aravot.am|

Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության գործընթացը:Մասնավորապես, Ալիևն ասել է, որ ինքը սատարում է Բրյուսելյան ձևաչափը: Շառլ Միշելն էլ ասել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանում Եմ ծավալած դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
10:19 - 18 փետրվարի, 2023
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ  բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում էր իր գազային պաշարները եվրոպական շուկաներ հասցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական azertag.az-ը։ «Արդյունքում երկու տարի առաջ իրականացվեց Հարավային գազային միջանցքը։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովի հետ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մենք նախատեսում ենք կրկնապատկել գազի մատակարարումը, գուցե նույնիսկ ավելին։ Դրա համար կան ռեսուրսներ, կա քաղաքական կամք, և կան շփումներ մեր գործընկերների հետ», - ասել է երկրի նախագահը։  Ալիևը նշել է, որ ադրբեջանական գազը Բուլղարիա կհասցվի, այնտեղից Հունգարիա, իսկ Հունգարիայից՝ եվրոպական այլ երկրներ․ «Մենք սա էլ ենք քննարկել։ Հունգարիան լինելու է ոչ միայն ադրբեջանական գազի սպառող, այլ նաև ադրբեջանական գազի տարանցիկ երկիր դեպի եվրոպական այլ երկրներ», - նշել է նա։ Ալիևը հայտարարել է նաև, թե Ադրբեջանի նավթագազային հարուստ պաշարները թույլ են տալիս երկար տարիներ՝ առնվազն հարյուր տարի, լինել Եվրոպայի համար հուսալի գործընկեր բնական գազի ոլորտում։
23:42 - 30 հունվարի, 2023
Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով՝ բանակցությունների կարևորությունը: Ինչպես տեղեկացնում են Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքից, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում: «Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար», -նշել է Եգիպտոսի նախագահը: Նա ընդգծել է՝ պետք է բանակցել խաղաղության ճանապարհն ամբողջությամբ ավարտելու և ժողովուրդների համար ավելի լավ իրականության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար՝ հատկապես ներկա փուլում, երբ ժողովուրդների տառապանքները կրկնապատկվել են տնտեսական պատճառներով: Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով հունվարի 28-ին ժամանել է Հայաստան:
23:10 - 28 հունվարի, 2023
«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հարաբերությունների կարգավորման համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։ «Հայ - ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և միշտ կլինի այդպիսին», - պնդել է Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններին հաջորդած ելույթում։ «Բայց խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։ Մենք մեր հստակ առաջարկներ ենք արել, և չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
17:18 - 28 հունվարի, 2023
Ադրբեջանը ծրագրում է տարհանել Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը ծրագրում է տարհանել Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, դեսպանատուն ներխուժած անձը ձերբակալվել է։ Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են դեսպանատան բակի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, որ անձը մեքենայից իջնում և ներս է մտնում միայնակ, շենքի ներսի տեսագրություններում նույնպես անձը միայնակ է։  TRT Haber-ը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է կարճ ժամանակում տարհանել Թեհրանում Բաքվի դեսպանատան իր աշխատակիցներին․ «Մենք դատապարտում ենք այս հարձակումը և պահանջում, որպեսզի որքան հնարավոր է շուտ պարզվեն այս հարձակման հեղինակներն ու հրահրողները։ Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ Իրանը պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա ցանկացած հարձակման դեմ։ Իրանը պետք է կանխատեսեր այս հարձակումը: Ցավոք, դա չի իրականացվել»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ ԱԳՆ խոսնակը նաև նշել է՝ «մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։  «Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում և գրասենյակներում հակաադրբեջանական արշավ է իրականացվում։ Մենք կարծում ենք, որ այդ արշավն է հարձակումների պատճառ դարձել։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ արշավի դեմ»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես դատապարել է դեսպանատան վրա հարձակումը՝ որակելով այն «ահաբեկչություն»․  «Մենք պահանջում ենք, որ այս ահաբեկչությունը հնարավորինս արագ հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներն անընդունելի են» - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Իլհամ Ալիևը։ 
14:26 - 27 հունվարի, 2023
 Ալիևը հայտարարել է, թե Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին |news.am|

Ալիևը հայտարարել է, թե Երևանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական Միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային նիստում՝ Ալիեւը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «մերժել է» Երեւան-Թբիլիսի-Բաքու համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու առաջարկը։ «Կոմիսար Խանը ակնարկեց այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետեւ Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը... Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացավ վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- հայտարարել է Ալիեւը։
10:02 - 20 հունվարի, 2023
Առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա»,- ասում են ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ |amerikayidzayn.com|

Առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա»,- ասում են ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։ Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»։ Ավելի մանրամասն` amerikayidzayn.com-ում։ 
09:58 - 20 հունվարի, 2023
ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փրայս |1lurer.am|

ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Նա նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է նաև Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է. «Պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցել գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով, կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»: Անդրադառնալով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, որոնք խորապես ներգրավված են գործընթացում, այդ թվում՝ պետքարտուղար Բլինքենը: «Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն դրանում»,- նշել է պաշտոնյան: Փրայսը նաև հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն կողմերը:
12:18 - 19 հունվարի, 2023