Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման տրամադրվածությունը |tert.am|
22:50 - 14 փետրվարի, 2023

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման տրամադրվածությունը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Այդ համատեքստում վերահաստատվել է տրամադրվածությունը՝ անվերապահ կատարելու ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան պայմանավորվածություններ ողջ համալիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել