Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան. Արայիկ Հարությունյան |aysor.am|

Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am: ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ թեև չի կարող հայտարարել, որ ոլորտում կոռուպցիայի վերացման հարցն ամբողջությամբ լուծվել է, բայց համակարգային կոռուպցիան այլևս վերացած է. «Ասել, որ այստեղ ամբողջությամբ լուծել ենք հարցերը, ճիշտ չի լինի, բայց կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա», - «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահաջող ոլորտներում 4-րդ հորիզոնականում հանրակրթությունն է նշված, մինչդեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը շարունակում է արդի մնալ: «Ցավոք սրտի, նույնը բուհական համակարգի առումով չենք կարող ասել, որովհետև նույն հարցումներով բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան», - հավելեց նախարարը:
08:28 - 20 դեկտեմբերի, 2019
Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է |armenpress.am|

Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է |armenpress.am|

armenpress.am: Հայագիտական առարկաների ուժեղացումը և դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերթությունն են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում և դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն: «Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսն ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել: Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, և երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետև պետք է պարզվեր, որ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:      
12:51 - 19 դեկտեմբերի, 2019
Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությանը: «Կարծում եմ` այս իշխանությունը ձևավորած ուժի և այդ իշխանության կողմից ձևավորված իրավապահ մարմինների կողմից կա լիարժեք վստահություն` ի տարբերություն Հանրապետականի ու իրենց տարածած հայտարարությունների»: Ճշտող հարցին, թե արդյո՞ք չկա քաղաքական հետապնդում, նախարարը նշել է. «Առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը երեկ հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը ՀՀԿ-ն համարում է բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում, որի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:  
13:37 - 05 դեկտեմբերի, 2019
Ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն, կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է․ Արայիկ Հարությունյան |news.am|

Ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն, կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է․ Արայիկ Հարությունյան |news.am|

news.am։ Եթե հաստատվի ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին մեղսագրված արարքը, ապա դա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համար շատ ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, քանի որ խոսքը ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասել է Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ սպասում էր ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որը կարեւոր է իրավական տեսակետից. «ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գեւորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն։ Ես հիմա այս բուն գործին չեմ անդրադառնա, քանի որ կա անմեղության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։ Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է եւ հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր դրսեւորումներով, անկախ նրանից դա ինչ ծավալի է եւ ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որեւէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին եւ համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում»։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է. «Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ օրինազանցության, օրենք խախտի, կատարի հանցանք, անկախ դրա ծավալից, անի թայֆայաբանություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմական շահերով, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու։ Ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն, կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է։ Եվ բոլոր այն մեկնաբանությունները, թե եթե այդպիսի դեպք եղել է, արդյո՞ք նախարարը տեղյակ չի եղել կամ իր արտոնությամբ չի եղել, կյանքում այդպիսի բան չի կարող լինել, դա նախարարությունում, մեր քաղաքական ուժում, հասարակությունում շատ լավ գիտեն։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում տասնյակ քրեական գործեր են հարուցվել այս ոլորտում։ Վարչապետն էլ այսօր որոշ թվեր հրապարակեց, դրանք սարսափելի թվեր են, քանի որ վերաբերում են կրթության ոլորտին»։
06:14 - 05 դեկտեմբերի, 2019
Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի: Այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: «Նման պայմանավորվածություն չկա: Հանդիպման համար մեզ ոչ ոք չի դիմել»,-ասաց խոսնակը: ԿԳՄՍ նախարարության խոսնակը նաև հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։ Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»:
09:52 - 02 դեկտեմբերի, 2019
Այն արկղերը որ բերել էին, պարտրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

Այն արկղերը որ բերել էին, պարտրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: «Դաշնակցականները կրթության ոլորտի բարեփոխումներից հետո սկսեցին աղմկել, քանի որ բազմաթիվ անգամ տապալել են այս ոլորտի համակարգումը և այն արկղերը որ բերել էին, պարտրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ իրենք դատախազությանը, քննչական կոմիտեին խնդրել են տրամադրել այդ գործերի ցանկը։Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 6-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիա անողներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողեցին մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։ Նրանք արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։ Այս պահին էլ ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակվում են Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։
12:06 - 07 նոյեմբերի, 2019
Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը․Արայիկ Հարությունյան

Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը․Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։ Միևնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։ Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։ Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»։
11:57 - 06 նոյեմբերի, 2019
2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են` ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց, Շատջրեքի միջնակարգ դպրոց, Ջիլի միջնակարգ դպրոց ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու միջնակարգ դպրոց ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կապսի միջնակարգ դպրոց ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց ՀՀ Վայոց ձորի մարզ - Գոմքի միջնակարգ դպրոց, Չիվայի միջնակարգ դպրոց Եղեգիսի միջնակարգ դպրոց ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն: Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին: Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:  
14:51 - 31 հոկտեմբերի, 2019
Հայաստանում արվեստը լինելու է ազատ. Արայիկ Հարությունյան |lragir.am|

Հայաստանում արվեստը լինելու է ազատ. Արայիկ Հարությունյան |lragir.am|

lragir.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորում է, որ Հայաստանում արվեստը լինի ազատ ու մտացածին հիմքերով համերգներ, միջոցառումներ չչեղարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Սատանիզմի հիմքով, մտացածին հիմքերով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու: Արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է»,-ասաց Հարությունյանը: Նա նշեց՝ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: «Եթե գեղագիտական խորհուրդները, որոնցում ընդգրկված են անվանի մասնագետներ, որոշում են կայացնում և ասում, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ գործի 10 տոկոսով, այդ գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ դա բոլորը պետք է շատ հստակ իմանան: Օրեր առաջ Տիկնիկային թատրոնում չեղարկվել էր լեհական Vader ռոք խմբի համերգը: Մինչև համերգի չեղարկումը սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե խմբի մենակատարն իբր սատանիստ է, ինչը որոշ անձանց շրջանում բողոքի ալիք էր բարձրացրել: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ եթե թատրոնն իր սեփականությունը լիներ, չէր մերժի դրա անցկացումը, սակայն քանի որ այն պետական է, չի կարող թույլ տալ, որ որևէ բան ազդի թատրոնի հեղինակության վրա: Նա նշել էր, որ անգամ սպառնալիքներ են եղել:
14:34 - 31 հոկտեմբերի, 2019
Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձացման մեջ որևէ խնդիր չի տեսնում և դա պարզապես կառավարության աշխատանքային ընթացակարգ է համարում։ «Մենք ամեն տարի մարտին տալիս ենք հաշվետվություն, և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը։ Դիտարկմանը, այսինքն` քաղաքացին պետք է սպասի, որպեսզի հայտարարագրերով տեսնի նախարարների աշխատավարձը, Հարությունյանը պատասխանեց. «Այդ տրամաբանությամբ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել, ամեն ամիս հրապարակենք, թե, օրինակ, գործուղումից որքան գումար ենք ստացել»։ Հարությունյանն ասաց, որ ինքն իր ելույթներից մեկում ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, և դա արդյունավետ աշխատանքի գրավական է։ «Դա կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ կլինեն առաջընթացներ, կավելանան եկամուտները, թոշակները, աշխատավարձերը, այն ամենն ինչ տեսել եք այս ամիսների ընթացքում»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։
14:51 - 23 հոկտեմբերի, 2019
«Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է կրթության որակի բարձրացման քաղաքականությանը. նախարար

«Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է կրթության որակի բարձրացման քաղաքականությանը. նախարար

news.am։ «Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որը պետությունն՝ ի դեմս նախարարության անցկացնում է կրթության որակի բարձրացման նպատակով: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդպիսի մեծ ներկայացվածությունը, տարբեր մեթոդաբանության ուսումնասիրումն անչափ օգտակար են կրթության ոլորտում ռազմավարության մշակման եւ իրականացման համար: «Այս ծրագրից տարբեր մասնագետներ ներգրավված են Հայաստանի դպրոցների աշխատանքին: Արդեն շոշափելի արդյունքներ կան: Կրթական մթնոլորտի փոփոխությունները, փակ տարածքներից աշակերտների դուրսբերումը նրանց մոտիվացնում են եւ գիտելիքներ ստանալու ձգտում առաջացնում»,- նշեց նա: Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-23-ը ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը: Համաժողովին մասնակցում է 75 երկրից 450 ներկայացուցիչ:
06:50 - 21 հոկտեմբերի, 2019
Կապահովվի յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան |armenpress.am|

Կապահովվի յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը հավանություն տվեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։«Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողություններից։ Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս նախագիծն ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու են ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարևոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչև տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր ևս: «Ունենք համայնքներ, որտեղ մանկապարտեզներ չկան, և ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,- ասաց նա և նշեց, որ կան համայնքներ, որոնք իրենք են կարգավորում վճարի հետ կապված հարցերը:
09:28 - 19 սեպտեմբերի, 2019
Թեկնածուին պետք է լսեն բոլորը, ոչ թե՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ. հավաստագրով ուսուցիչը՝ նոր կարգի մասին |armtimes.com|

Թեկնածուին պետք է լսեն բոլորը, ոչ թե՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ. հավաստագրով ուսուցիչը՝ նոր կարգի մասին |armtimes.com|

armtimes.com։ Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխությունները հիմնականում դրական արձագանք են գտել ոլորտի շահառուների շրջանում: Ակնկալվում է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կմեծանա տնօրենի ընտրության գործընթացում արդարության ու թափանցիկության չափաբաժինը, ինչպես նաեւ այդ պաշտոնի հավակնորդներն առավել լուրջ կվերաբերվեն հաստատության զարգացման ծրագրի մշակմանը, որովհետեւ դա պետք է անցնի լուրջ քննարկումների ճանապարհ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը (այժմ արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն) կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ, որը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգին, առաջարկել է արմատական փոփոխություններ եւ համապատասխան նախագիծն այժմ կառավարությունում է:Նորացվող կարգով նախատեսվում է էապես մեծացնել մանկավարժական եւ ծնողական համայնքի դերակատարումը դպրոցի տնօրենի ընտրության գործում: Կարեւորվում է նաեւ աշակերտների կարծիքը: Գործող կարգով հանրակրթական հաստատության ղեկավարին ընտրում է դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին խորհուրդը, որը կազմված է ութ անդամից եւ որոնց առաջադրում են կրթության եւ գիտության նախարարը, լիազորված մարմինը, մանկավարժական եւ ծնողական խորհուրդները:Փոփոխություններն ընդունվելու դեպքում, նախքան կառավարման խորհուրդը հնարավորություն կստանա քվեարկել տնօրենի թեկնածուներից որեւէ մեկի օգտին, ընտրություն կիրականցվեն ծնողական եւ մանկավարժական խորհուրդներում:Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար: Խորհրդի՝ մանկավարժական եւ ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ»:Հավակնորդը կզրկվի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունքից, եթե չներկայանա մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում հրավիրված քննարկումներին: Դրանիցից հետո էլ նախատեսվում է քվարկություն: Իսկ դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված ծնողական ու մանկավարժական խորհուրդների անդամները արդեն տնօրենի ընտրության ժամանակ պարտավոր են լինելու քվեարկել ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ այն թեկնածուի օգտին, որին նախապատվություն են տվել համապատասխան խորհուրդները: Վստահ չեմ, բայց կարծում եմ ավելի օբյեկտիվ էՈւսուցչուհի, Երեւանի Չարենցի անվան դպրոցի փոխտնօրեն Մարգարիտա Սարգսյանը դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր է ստացել երեք տարի առաջ: Հավաստագրի առկայությունը կարեւոր պայման է հանրակրթական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:Նա կարծում է, որ տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխություններն այդ գործընթացը կդարձնեն առավել օբյեկտիվ: Միեւնույն ժամանակ կանխատեսում է, որ մեծ թվով ծնողների դրական վերաբերմունքին արժանանալը տնօրենի թեկնածուների համար չափազանց բարդ է լինելու:«Օբյեկտիվ է այս ձեւը, որ ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժական ու աշակերտական խորհուրդները մասնակից են դառնում, որովհետեւ առաջին հերթին իրենք են աշխատելու տվյալ տնօրենի հետ: Նախկինում այդ յոթ-ութ հոգին իրենք իրենց որոշումը կայացնում էին ու ընտրում տնօրեն: Իսկ այստեղ արդեն մի մեծ խումբ է, որը ճիշտ ընտրություն կկատարի: Վստահ չեմ, բայց եթե համեմատեմ գործող կարգի հետ, այս նախագիծն ինձ թվում է ավելի ճիշտ է եւ ավելի օբյեկտիվ»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը՝ հիշելով ավանդական դարձած այն երեւույթը, երբ որքան էլ օրենքով տնօրենը պետք է ընտրվեր մրցութային կարգով, հաճախ նա, ըստ էության, նշանակվում էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, իսկ մրցույթը միայն ձեւական բնույթ էր կրում:Մեր զրուցակցին որոշակի թերահավատության տեղիք տալիս է այսօրվա շատ աշակերտների ծնողների ազատամտությունը: «Այնպիսի ծնողներ ունենք, որոնք ասում են՝ երեխան թող չսովորի, թող դասարանից դուրս գա, եթե հաճելի չէ այդ պահին դասապրոցեսը, բայց չեն մտածում, որ դուրս գալով երեխան կարող է պատահական սայթաքել, ընկնել: Այսօրվա ծնողին համոզելը, որ այդ փոքրիկ խստությունը ի շահ աշակերտի ենք անում, բավականին երկար պրոցես է: Չեմ ասում առաջվա պես դեսպոտի պես լինել, բայց ամեն դեպքում լիարժեք ազատություն տալը ինչ-որ տեղ ճիշտ չէ: Դպրոցում ամեն դեպքում մի փոքր խստություն է պետք: Խստությունը բերում է ճիշտ դաստիարակության, կարգապահության, իսկ եթե մենք այդպես ազատ բաց թողնենք, մի քիչ այլ պատկեր կունենանք: Բայց այսօրվա ծնողը այդ ազատությունն է ուզում: Դրա համար ծնողական խորհրդի հետ կապված մտածում եմ, որ կարող են եւ լինել ծնողներ, գուցե մի ստվար խումբ, որոնք չհամաձայնեն տվյալ ծրագրի ինչ-որ կետերի հետ: Իսկ ընդհանրապես օբյեկտիվության առումով ինձ թվում է սա ավելի ճիշտ նախագիծ կլինի, որովհետեւ տվյալ տնօրենի հետ աշխատելու համար այո, պետք է ճանաչել, իսկ ճանաչելու համար պետք է երեխաները, ծնողները, մանկավարժներտ շփվեն, տեսնեն, հասկանան, խոսեն, ոչ թե միանգամից նշանակեն ու ասեն՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ»,- ասաց մանկավարժը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:25 - 30 օգոստոսի, 2019