Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանի տիեզերական ապարատը այսօր վայրէջք կատարեց Մարսի վրա |azatutyun.am|

Չինաստանի տիեզերական ապարատը այսօր վայրէջք կատարեց Մարսի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Չինաստանի տիզերական ապարատը վայրէջք կատարեց Մարսի վրա։ Այս մասին հաղորդեց Ազգային տիեզերական գործակալությունը։ Պեկինը սա պատմական պահ է համարում։ «Մարսի վրա առաջին անգամ չինական հետք դրվեց։ Սա ևս մեկ նշանակալից քայլ է Չինաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», - ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ժողովրդին շնորհավորելով կոմունիստական կուսակցության և պետական բարձր ատյանների անունից։ "Tianwen-1" տիեզերանավի ճամփորդությունը մեկնարկել էր 2020 թվականի հուլիսին։ Յոթ ամիս անց այն հասել էր Մարսի ուղեծիր և երկու ամիս պտտվելով մոլորակի շուրջ, այսօր հաջողությամբ իրականացրեց "Zhurong" մարսագնաց ապարատի վայրէջքը, որին չինացիները կոչել են կրակի Աստծո անունով։ Իսկ "Tianwen"-ը չինարենով նշանակում է «հարցեր երկնքին», սա ավելի քան 2 հազար տարի առաջ գրված չին բանաստեղծի պոեմից է։ Տիեզերական ապարատն ուսումնասիրելու է Մարսի մակերեսն ու մթնոլորտը։ Սարքավորումներն ու ինքնագնացը լիցքավորվելու են արևային էներգիայից։ Չինաստանը ԱՄՆ-ից հետո դարձավ երկրորդ երկիրը, որը տիզերական ապարատ ուղարկեց Կարմիր մոլորակ։ Փետրվարին Մարս էր հասել NASA-ի "Perseverance" ապարատը: Մարտից այն սկսել է հետազոտական աշխատանքները։ Ամերիկյան ապարատի սարքավորումներին հաջողվել է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալ, ինչը մեծ քայլ է համարվում դեպի Կարմիր մոլորակ հետագա տիզերական ճամփորդությունների համար։
20:49 - 15 մայիսի, 2021
Չինական հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս. Հայաստանը ևս անկման վտանգի գոտում էր |hetq.am|

Չինական հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս. Հայաստանը ևս անկման վտանգի գոտում էր |hetq.am|

hetq.am: Չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս։ Այդ մասին հայտարարել են Չինաստանի իշխանությունները։ 18 տոննա զանգված ունեցող օբյեկտի մուտքը մթնոլորտի հաստ շերտեր անկառավարելի էր, իսկ ամերիկացի ռազմական փորձագետները մտահոգություն էին հայտնել, որ դրա բեկորները կարող էին ընկնել բնակելի տարածքների վրա։ Չինական «Չանչժեն 5-B» հրթիռն ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի առաջին մոդուլը։ Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում էին, որ բեկորները կընկնեն հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Հայաստանի տարածքը ևս գտնվում էր բեկորների անկման վտանգի գոտում՝ գտնվելով հյուսիսալին լայնության 40 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի հատվածում։ Չինական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ աստիճանը մթնոլորտ էր մտել կիրակի օրը՝ Պեկինի ժամանակով 10:24-ին (Երևանի ժամանակով 06:24-ին)։ Դրա մեծ մասն այրվել էր մթնոլորտում, սակայն որոշ բեկորներ ընկել են Հնդկական օվկիանոս՝ Մալդիվյան կղզիներից դեպի արևմուտք ընկած շրջանում։    Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական տիեզերական ծրագրում և փորձում է շրջանցել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային։ «Չանչժեն 5-B» հրթիռն արձակվել էր 2021 թվականի ապրիլի 29-ին և ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի բազային մոդուլը։ 
15:25 - 09 մայիսի, 2021
Չինական հրթիռի բեկորները հանգստյան օրերին կընկնեն Երկրի վրա. Հայաստանի տարածքը ևս անկման վտանգի գոտում է |hetq.am|

Չինական հրթիռի բեկորները հանգստյան օրերին կընկնեն Երկրի վրա. Հայաստանի տարածքը ևս անկման վտանգի գոտում է |hetq.am|

hetq.am: Այս հանգստյան օրերին Երկրագնդի վրա կընկնեն չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորները, որի օգնությամբ ուղեծիր է արձակվել չինական տիեզերակայանի առաջին մոդուլը։ BBC-ն գրում է, որ 18 տոննա զանգված ունեցող օբյեկտի մուտքը մթնոլորտի հաստ շերտեր անկառավարելի կլինի, իսկ ամերիկացի ռազմական փորձագետները մտահոգություն են հայտնել, որ դրա բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքների վրա։  Իր հերթին Պեկինը պնդում է, որ բեկորների անկման արդյունքում հնարավոր վնասների ռիսկը խիստ ցածր է։ Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում են, որ բեկորները կընկնեն հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Հայաստանի տարածքը ևս գտնվում է բեկորների անկման վտանգի գոտում՝ գտնվելով հյուսիսալին լայնության 40 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի հատվածում։ Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական տիեզերական ծրագրում և փորձում է շրջանցել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային։ «Չանչժեն 5-B» հրթիռն արձակվել էր 2021 թվականի ապրիլի 29-ին և ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի բազային մոդուլը։ Դրա շրջանաձև ուղեծրի բարձրությունը կազմում էր 160-ից (պերիկենտրոնում) մինչև 375 (ապոկենտրոնում) կիլոմետր և աստիճանաբար նվազում է։ Հետագա նվազման արագությունը հիմնականում կախված կլինի մթնոլորտի խտությունից, իսկ դա հաշվարկելը չափազանց բարդ է։  Չինաստանն ամեն գնով փորձում է նվազեցնել ռիսկերը։ «Թռիչքների խախտման կամ Երկրագնդի վրա հնարավոր վնասների հավանականությունը խիստ ցածր է»,- պնդում է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վան Վենբինը և խոստանում «ժամանակին հանրությանը տեղեկացնել իրավիճակի զարգացման վերաբերյալ»։  Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
20:22 - 08 մայիսի, 2021
Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը անդրադարձել են պատվաստումային գործընթացին

Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը անդրադարձել են պատվաստումային գործընթացին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար:  «Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի սակավությանը, Չինաստանը պատրաստակամորեն մեզ է տրամադրել պատվաստանյութերի զգալի խմբաքանակ և կորոնավիրուսային առաջին ալիքից սկսած` շարունակում է օգնել մեր երկրին` հաղթահարելու այս մարտահրավերը»,- ասել է  Անահիտ Ավանեսյանը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, փորձի փոխանակման և համավարակի դեմ միասնական պայքարելու համատեղ ջանքերին: «Համավարակը սահմաններ չունի. ամբողջ աշխարհը կանգնած է այս բարդ խնդրի առջև, հետևաբար ոչ մի երկիր չի կարող այն միայնակ հաղթահարել, քանի դեռ պայքարը միասնական չէ: Ուստի, մենք միշտ պատրաստակամ ենք աջակցելու մեր բարեկամ պետություններին և երբեք չենք մոռանա այն քայլերը, որ Հայաստանն էր նախաձեռնել Չինաստանի համար ծանր ժամանակահատվածում:  Հուսով ենք, որ չինական պատվաստանյութը կօգնի մեր հայ գործընկերներին` հաղթահարելու համավարակը և վերադառնալու բնականոն կյանքին»,- հանդիպման ավարտին ընդգծել է Ֆան Յունը:   Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ու Ֆան Յունը ստորագրել են Հայաստանի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունների  կառավարությունների միջև COVID-19 պատվաստանյութի` հումանիտար օգնության շրջանակում ՀՀ-ին նվիրաբերման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը:
17:07 - 07 մայիսի, 2021
ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը 19,8 տոկոսով աճել է 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում |armenpress.am|

ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը 19,8 տոկոսով աճել է 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար: Ինչպես մայիսի 7-ին հաղորդել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, ռուսաստանյան արտահանումը Չինաստան այդ ժամանակաշրջանում ավելացել Է 7,7 տոկսով՝ հասնելով 22,1 մլրդ դոլարի, ներմուծումը կազմել Է 18,9 մլրդ դոլար, աճը՝ 38,7 տոկոս: Ապրիլ ամսին Ռուսաստանը Չինաստանից ներկրել Է 5,13 մլրդ դոլար գումարի ապրանք, Չինաստան Է արտահանել 5,67 մլրդ դոլար գումարի ապրանք: Ամսական ապրանքաշրջանառությունը կազմել Է 10,8 մլրդ դոլար: Չին-ամերիկյան առեւտուրը տարվա չորս ամսվա ընթացքում տարեկան հաշվարկով ավելացել Է 61,8 տոկոսով եւ հասել 221,65 մլրդ դոլարի: Չինաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը չորս ամսվա ընթացքում կազմել Է 1,79 տրիլիոն դոլար, աճը 2020 թվականի առաջին չորս ամսվա համեմատությամբ՝ 38,2 տոկոս: Չինաստանի արտահանությունն ավելացել Է 44 տոկոսով՝ կազմելով 973,7 մլրդ դոլար, ներմուծումը՝ 815,79 մլրդ դոլար, աճը՝ 31,9 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:40 - 07 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021
ԱԺ փոխնախագահը պատվաստվել է չինական պատվաստանյութով

ԱԺ փոխնախագահը պատվաստվել է չինական պատվաստանյութով

Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:  «Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100.000 դեղաչափ՝ 50.000 անձի համար): «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո: Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։
11:50 - 05 մայիսի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել Է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել Է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն Էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ: Դրանով ավարտվել Է նախարարների նիստը»,-հայտարարել Է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել Է Պետդեպարտամենտը: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 05 մայիսի, 2021
Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ռազմական առճակատումը հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին:«Կարծում եմ, որ ռազմական առճակատումը, այդ կետին հասնելը կամ նույնիսկ այդ ուղղությամբ շարժվելը, խորապես հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS-ին տված հարցազրույցում:Բլինկենի խոսքով՝ Չինաստանը երկիր է, որն ունի ռազմական, տնտեսական և դիվանագիտական ներուժ «կանոնների վրա հիմնված կարգը վիճարկելու համար», ինչին ԱՄՆ-ում ակտիվորեն աջակցում և պաշտպանում են: Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը «Չինաստանին զսպելը չէ», այլ «հաստատված կարգը պահպանելը», որին Չինաստանը «մտադիր է մարտահրավեր նետել»:«Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, որ Չինաստանն իր իսկ ներսում ավելի ռեպրեսիվ է դարձել,իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ավելի ագրեսիվ: Սա փաստ է», - ասել է պետքարտուղարը:Հարցազրույցի ընթացքում բարձրացվել է նաև Չինաստանի կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների թեման: Բլինկենը այս առնչությամբ ասել է, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում իշխանությունների գործողությունները նման է ույղուրների «ցեղասպանության»:«Մենք հստակ հասկացրել ենք, որ Սինցզյանում իրավիճակը ույղուրների դեմ ցեղասպանություն է թվում: Ավելի քան մեկ միլիոն մարդ ուղարկվել է համակենտրոնացման, հարկադիր աշխատանքի և ներկալման ճամբարներ: Պեկինն ասում է, որ տարածքում ահաբեկչական սպառնալիք կա, բայց մենք նման բան չենք տեսնում»,-շեշտել է նա:Հիշեցնենք՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի տարածքում, ըստ Չինաստանի իշխանությունների, գործում է «Արևելյան Թուրքեստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը մեղադրում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ Կաիդա»-ի հետ կապ ունենալու համար: Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Արևելյան Թուրքեստանը հավաքագրում է տեղի բնակիչներին և ուղարկում նրանց Սիրիայի և Իրաքի ծայրահեղականների ուսումնական ճամբարներ:ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2020 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակված հրամանագրով, շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Չինաստանն այս կապակցությամբ խիստ բողոք է հայտնել:2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի փորձագետները զեկուցել են, որ մինչև մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «վերադաստիարակման ճամբարներում» ույղուրներին պահելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ Սինցզյանգի հետ կապված խնդիրները բնավ մարդու իրավունքների, էթնիկական կամ կրոնական խնդիրներ չեն, խնդիրները վերաբերում են բռնության, ահաբեկչության և անջատողականության հարցերին:
10:35 - 03 մայիսի, 2021
Չինական «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ արդեն Հայաստանում է․ ԱՆ

Չինական «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ արդեն Հայաստանում է․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:   Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:   «Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:   Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան»,- ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
12:40 - 02 մայիսի, 2021
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ |tert.am|

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ |tert.am|

tert.am: 2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է  Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության պաշտոնական էջը։ Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները՝ COVID-19-ի տարածման վերահսկման միջոցառումների համակարգման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալ-տնտեսական զարգացման գործում: «Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար և պատրաստակամության համար` շարունակելու Չինաստանի հետ բարեկամական քաղաքականությունը, ամրապնդելու միջկուսակցական շփումները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
17:19 - 27 ապրիլի, 2021
Ավստրալիան խզել է Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն առնչվող պայմանագրերը. Պեկինն արձագանքել է |tert.am|

Ավստրալիան խզել է Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն առնչվող պայմանագրերը. Պեկինն արձագանքել է |tert.am|

tert.am: Ավստրալիան չեղյալ է հայտարարել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ առնչվող պայմանագրերը, ինչն առաջացրել է Պեկինի զայրույթը և երկրների միջև հետագա լարվածության հիմք դարձել, հայտնում է BBC լրատվականը։Դաշնային կառավարությունն օգտագործել է նոր լիազորությունները՝ Վիկտորիա նահանգի և Չինաստանի միջև կնքված երկու համաձայնագիրը խզելու համար։Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունն այս քայլը որակել է «սադրիչ» և նշել, որ գործողությունը «անպայման վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին և կվնասի միայն Ավստրալիային»:«Սա նաև ցույց է տալիս, որ Ավստրալիայի կառավարությունն անկեղծ չէ Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում», - ասվում է Ավստրալիայում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։Ըստ օրենսդրության` Ավստրալիայի կառավարությունը իրավունք ունի վետո դնել տեղական մարմինների և հաստատությունների կողմից կնքված այնպիսի համաձայնագրերի վրա, որոնք «սպառնալիք» են հանդիսանում Ավստրալիայի ազգային շահերին։Լրատվականը նշել է, որ սա առաջի դեպքն է, երբ կառավարությունը կիրառում է իրեն վերապահված վետոյի իրավունքը։Արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, Չինաստանին առնչվող գործարքներից բացի, նաև չեղյալ է հայտարարել  Իրանի և Սիրիայի հետ կնքված պայմանագրերը: 2004 թվականին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Վիկտորիայի կրթության վարչության և Իրանի միջև, իսկ 1999 թվականին Սիրիայի հետ կնքվել է Գիտական համագործակցության համաձայնագիր:Փեյնը նշել է, որ չորս համաձայնագրերը «չեն համապատասխանում Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը կամ բացասաբար են անդրադառնում երկրի արտաքին հարաբերությունների վրա»:
11:49 - 22 ապրիլի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Չինաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է այն բոլոր նախապայմանները, որ առկա են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ մարդկանց միջև ձևավորված շփումներն ու կապերը: Երկուստեք շեշտվել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման համար առկա հնարավորությունները և ներուժի իրացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19-ի» հավելվածի արդյունքում ծրագրին միացած երկրների քաղաքացիների համար դյուրինացված տեղաշարժի առավելությունները: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:
20:00 - 12 ապրիլի, 2021
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայում որոշ ուժեր «ձեռնոց են նետում» իր տարածքային ամբողջականությանը
 |shantnews.am|

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայում որոշ ուժեր «ձեռնոց են նետում» իր տարածքային ամբողջականությանը |shantnews.am|

shantnews.am: Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում: Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։ Նախօրեին էլ լարվածությանը միջամտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
21:47 - 08 ապրիլի, 2021