ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը 19,8 տոկոսով աճել է 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում |armenpress.am|
13:40 - 07 մայիսի, 2021

ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը 19,8 տոկոսով աճել է 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար:

Ինչպես մայիսի 7-ին հաղորդել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, ռուսաստանյան արտահանումը Չինաստան այդ ժամանակաշրջանում ավելացել Է 7,7 տոկսով՝ հասնելով 22,1 մլրդ դոլարի, ներմուծումը կազմել Է 18,9 մլրդ դոլար, աճը՝ 38,7 տոկոս:

Ապրիլ ամսին Ռուսաստանը Չինաստանից ներկրել Է 5,13 մլրդ դոլար գումարի ապրանք, Չինաստան Է արտահանել 5,67 մլրդ դոլար գումարի ապրանք: Ամսական ապրանքաշրջանառությունը կազմել Է 10,8 մլրդ դոլար:

Չին-ամերիկյան առեւտուրը տարվա չորս ամսվա ընթացքում տարեկան հաշվարկով ավելացել Է 61,8 տոկոսով եւ հասել 221,65 մլրդ դոլարի: Չինաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը չորս ամսվա ընթացքում կազմել Է 1,79 տրիլիոն դոլար, աճը 2020 թվականի առաջին չորս ամսվա համեմատությամբ՝ 38,2 տոկոս:

Չինաստանի արտահանությունն ավելացել Է 44 տոկոսով՝ կազմելով 973,7 մլրդ դոլար, ներմուծումը՝ 815,79 մլրդ դոլար, աճը՝ 31,9 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել