shantnews.am: Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում:
Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։
Նախօրեին էլ լարվածությանը միջամտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
comment.count (0)