Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան
 |1lurer.am|

Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեցին, թե ինչ գործնական քայլեր է արել նախարարությունը՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ մուտք գործել չթույլատրելու հետ: «Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել ԼՂ, մենք ձեռնարկել ենք գործողություններ, կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն հստակ արձանագրված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է անարգել մուտք ունենան ԼՂ»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներին ռուս խաղաղապահները չէին թույլատրել մտնել Արցախ:  Աղավնոյի անցակետում, սակայն, ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ և ավելի քան մեկ ժամ քննարկում ունեցել իրենց հուզող հարցերի շուրջ:
17:22 - 13 ապրիլի, 2022
Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. «Հայաստան» դաշինք

Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր եւ Արցախի Հանրապետություն: Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում ՌԴ խաղաղապահ զորքերն արգելեցին պատգամավորների մուտքը՝ առանց որևէ հիմնավորման, մինչդեռ՝ ՀՀ որևէ քաղաքացու մուտք ու ելք չի կարող սահմանափակվել։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ: «Ուշագրավ է, որ պատգամավորների՝ Արցախ այցելելու քայլին շատ արագ և միաժամանակ արձագանքեցին իշխանական ներկայացուցիչներն ու ադրբեջանական կողմը՝ նույնիսկ արգելելու պահանջ ներկայացնելով: Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։ Միաժամանակ, պարզ չէ՝ օրվա իշխանությունները կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ակնհայտ խնդրի լուծման ու հետագայում նման դեպքերը հստակ կանխարգելելու ուղղությամբ, բացի պարզապես հայտարարություններ անելուց: Հայտնում ենք, որ պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել: Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է»,- ասված է հայտարարության մեջ:
14:38 - 13 ապրիլի, 2022
Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի անժամկետ․ Արայիկ Հարությունյան

Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի անժամկետ․ Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։ Այս մասին ապրիլի 12-ին Մարտակերտում համայնքների ղեկավարների և բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Հարությունյանն ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը ևս շարունակելու է աշխատել անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։ Նա անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։
13:54 - 13 ապրիլի, 2022
Լաչինի միջանցքում ստուգման որևէ գործառույթ նախատեսված չէ. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելելու մասին

Լաչինի միջանցքում ստուգման որևէ գործառույթ նախատեսված չէ. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելելու մասին

Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Այս մասին ԱԺ-ում այսօր ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փառուխում ստեղծված իրավիճակի և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողությունների համատեքստում: Նշենք՝ որ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հայտնել էին, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել իրենց մուտքը Արցախ: Փաշինյանի խոսքով սա տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանքը նախատեսված է ՀՀ և ԼՂ կապը պահելու համար։ «Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը ՀՀ և ԼՂ միջև»,- հավելեց նա: Հավելենք, որ իրավիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև ՀՀ ԱԳՆ-ն. «ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը ԼՂ։ Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով ԼՂ անխափան կապը ՀՀ հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:
11:32 - 13 ապրիլի, 2022
Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է․ ԱՀ ԱԱԾ

Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է․ ԱՀ ԱԱԾ

Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։ «Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։ Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-ասված է հայտարարության մեջ։
09:15 - 13 ապրիլի, 2022
Սա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու վերաբերյալ

Սա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արցախում խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների մուտքը Արցախ․ «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։ 
22:24 - 12 ապրիլի, 2022
Քարագլխի որոշ կարևոր բարձունքներ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ են․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Քարագլխի որոշ կարևոր բարձունքներ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ են․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: «Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:  Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:  Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու: «Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:
16:04 - 01 ապրիլի, 2022
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու՝ ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, վստահեցնում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Պաշտոնյան պնդում է՝ իրավիճակը վերահսկելի է: «Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջի երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք», - ասաց Բաբայանը: Առաջնագծի բոլոր հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը և մինչև առավոտյան ժամը 10-ը իրավիճակը չի փոխվել՝ մնալով լարված, սակայն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին այսօր հրապարակավ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել: «Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը: Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց նաև, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան: Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը: Արցախի արտաքին գործերի նախարարն ասում է՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»: Պաշտոնական Ստեփանակերտից Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ ֆոնին կրկին հաստատում են՝ իրենց համար կարմիր գիծ է՝ Արցախը երեբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
21:02 - 31 մարտի, 2022
Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ Նիկոլ Փաշինյան

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից, այդպիսով այս հարցը փակված համարելու համար։ Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ սա խնդիր է, որ առաջ է քաշում ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև միջազգային հանրությունը․ «Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով ԼՂ չկա, նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է ԼՂ անվանումը։ Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում  նաև նրա համար, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է ԼՂ, ԼՂ հակարամարտություն եզրույթները, այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։ Նա նշեց, որ այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով․ «Այդպիսին են, օրինակ, Ադրբեջանի շարունակակակն պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությմաբ արձանագրվել է ՊԲ-ն ԼՂ-ից դուրս բերելու պարտավորություն։ Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև հայտարարության մեջ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան։ Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունները վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է։ 2021թ․-ի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են՝ բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի։ Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից և ակնհայտորեն մինչև օր ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթ, ինչի շուրջ աշխատանքները մենք, իհարկե, շարունակում ենք։ ԼՂ ՊԲ-ի դուրբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում, և ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է»։ Փաշինյանը նշեց, որ սրանով է նաև հիմնավորվում ԼՂ-ն հայկական ամեն ինչից՝ այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը, և Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ ԼՂ-ի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։ Վարչապետը հայտնեց, որ նախկինում հայկական կողմն առաջարկել է լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունի Փառուխի հետ կապված իրադարձությունները։ Առաջարկի էությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևյալն է․ արձանագրել, ֆիքսել շփման գիծը ԼՂ , արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխքիներով։ Վարչապետ հայտնեց, որ այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունը ակնհայտ է հատկապես հիմա։ «Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած ՌԴ ՊՆ, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ ԼՂ ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար։ Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց՝ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երը ականանետային կրակ էին բացում, ԼՂ մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսկան աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար ղեկին գտնվող մարդկանց։ Նա հայտարարեց, որ նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թ․-ի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսկան աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ խաղաղապահների ներկայությամբ․ «Այս գործողությունների նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է»։ «Մենք կրկին արձանագրում ենք՝ Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ-ի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն»,- ընդգծեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանը իր առաջարկների շրջանակում պատրաստ է բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ «Ինչու՞։ Որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը»։ Փաշինյանը ասաց՝ ՀՀ-ն առաջարկում է երկաթուղու վերագործարկման մասին 2021թ․-ի դեկտեմբերին 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձեյնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը․ «Մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»։
12:31 - 31 մարտի, 2022
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:  Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»։
10:17 - 30 մարտի, 2022
Շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակում է մնալ լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ

Շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակում է մնալ լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին հայտնւմ է Արցախի տեղեկատվական շտաբը։  «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:  Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:  Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին»: 
00:09 - 29 մարտի, 2022
Լեռնային Ղարաբաղում  հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին։ Գերատեսչությունը հաղորդում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել։ Նշվում է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:    
22:14 - 28 մարտի, 2022
Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը

Կրեմլն անհրաժեշտ է համարում Արցախի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակն ավելացնելու Արցախի իշխանության կոչին՝ Պեսկովն ասել է․ «Այդ հարցը պետք է ուղղել մեր զինվորականներին։ Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Հիմա գլխավորը համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման ռեժիմի շարունակականությունն ապահովելն է»։ Մարտի 25-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկվել էր ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը՝ ելնելով վերջերս Արցախում ստեղծված իրավիճակից։   Նորա Վանյան
14:57 - 28 մարտի, 2022
Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։  Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի շնորհիվ՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։  Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։  Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը՝ հերքելով դրանք և նշելով, թե «ցավում է, որ կետերը, որոնք արտացոլված են ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 27-ի հայտարարության մեջ, չեն համապատասխանում իրականությանը»։ ՀՀ ԱԳՆ-ն էլ այսօր հայտարարություն է տարածել, որ «ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»՝ կից ներկայացնելով նաև իրադրությունը նկարագրող քարտեզներ։
12:33 - 28 մարտի, 2022
Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն  ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարությունէ տարածել օրերս Արցախում ծավալված իրադարձությունների վերաբերյալ․ «Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը: Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով: Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»:
12:21 - 27 մարտի, 2022